Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի քննարկումը ԵԱՀԿ գագաթաժողովում
2010 թ.-ի դեկտեմբերի 1-ին և 2-ին Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպությունը (ԵԱՀԿ) տասնմեկ տարվա ընթացքում իր առաջին գագաթաժողովը կազմակերպեց Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում: Գագաթաժողովի մասնակիցները` 68 երկրների առաջատար պաշտոնյաները, անվտանգության մի շարք հարցեր քննարկեցին, որոնց թվում նաև` Հայաստանի և Ադրբեջանի միջև չլուծված հակամարտությունը Լեռնային Ղարաբաղի շուրջ: Այս հարցի շուրջ համատեղ փաստաթուղթ ստորագրվեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների պատվիրակությունների նախագահների և Ադրբեջանի ու Հայաստանի նախագահների կողմից:
Գագաթաժողովը ավարտվեց «Աստանայի հիշատակալի հրչակագրի» տպագրությամբ, որը վերստին հաստատում է Կազմակերպության հիմանարար արժեքները և սկզբունքները: Read more