ՀԵԲ-ի մամլո հաղորդագրությունները

Եվրոպական խորհրդարանը հիշատակում է Հայոց ցեղասպանության հարյուրամյակը

Ապրիլի 15-ին Բրյուսելում կայացավ Եվրոպական խորհրդարանի փոքր լիագումար նիստը, որտեղ ընդունված բանաձևերից մեկը վերաբերում է Հայոց ցեղասպանության հարյուրամյակին։ Հղում կատարելով վերջին տարիներին նույն խնդրի վերաբերյալ ընդունված եվրոպական այլ փաստաթղթերին՝ այս բանաձևը «հարյուրամյակի նախօրեին հարգանքի տուրք է մատուցում մեկ ու կես միլիոն հայ անմեղ զոհերի հիշատակին» և կոչ է անում Թուրքիային «հաշտվել իր անցյալի հետ, ճանաչել Հայոց ցեղասպանությունը՝ այսպիսով անկեղծ հաշտեցման ուղի հարթելով հայ և թուրք ժողովուրդների միջև»։ «Հայաստանի եվրոպացի բարեկամներ» (ՀԵԲ կայք՝) կազմակերպությունը ջերմորեն ողջունում է այս բանաձևը։ Read more

Եվրոպացի և հայ խորհրդարանականները թևակոխում են Հայաստան-ԵՄ համագործակցության նոր փուլ

Այսօր՝ մարտի 20-ին, կայացավ Հայաստան-ԵՄ խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի տասնհինգերորդ նիստը՝ եվրոպացի և հայ խորհրդարանականների մասնակցությամբ: Հանձնաժողովը հաստատեց Հայաստան-ԵՄ հարաբերությունների ապագայի, Հայոց ցեղասպանության և Լեռնային Ղարաբաղի... Read more

Հայոց ցեղասպանությունը և ցեղասպանության հերքման թեման Եվրոպական խորհրդարանի և ԵՄ Մարդու իրավունքների քաղաքականության մեջ

Այսօր՝ մարտի 12-ին, Եվրախորհրդարանը ընդունել է մարդու իրավունքների և ժողովրդավարության վերաբերյալ 2013 թվականի իր տարեկան զեկույցը: Փաստաթղթի որոշ պարբերություններ վերաբերում են Հայաստանին, մասնավորապես հատվածը, որով «Հայոց ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ կոչ է անում ԵՄ բոլոր անդամ պետություններին ընդունել Ցեղասպանությունը և խրախուսում ԵՄ ինստիտուտներին նպաստել Ցեղասպանության ճանաչմանը»: «Հայաստանի եվրոպացի բարեկամներ» կազմակերպությունը (ՀԵԲ կայ) ջերմորեն ողջունում է Եվրոպական խորհրդարանի զեկույցը: ՀԵԲ ղեկավար Էդուարդո Լորենցո Օչոան մեկնաբանում է. «Երկարատև ընդմիջումից հետո Եվրախորհրդարանը վերահաստատում է իր դիրքորոշումը Հայոց ցեղասպանության վերաբերյալ և կրկին հավաստիացնում, որ ցեղասպանու Read more

Եվրոպական ամենախոշոր քաղաքական կուսակցությունը ճանաչում է Հայոց ցեղասպանությունը և նշում 100-ամյա տարելիցը

Մարտի 3-ին Եվրոպական ժողովրդական կուսակցությունը (ԵԺԿ) ընդունեց բանաձև, որը ճանաչում ու դատապարտում է Հայոց ցեղասպանությունը և հիշատակում անմեղ զոհերին Ցեղասպանության 100-ամյակին: Եվրոպայի ամենախոշոր կուսակցությունը՝ ԵԺԿ-ն, ընդունել է այս բանաձը՝ հետևելով Հայաստանի քույր... Read more

ՀԵԲ տնօրենը ելույթ է ունենում Եվրոպական խորհրդարանում և դասախոսություն է կարդում Դեուստոյի համալսարանի միջազգային բիզնեսի ուսանողների համար

Երեքշաբթի օրը՝ փետրվարի 3-ին, ՀԵԲ տնօրեն Էդուարդո Լորենցո Օչոան որպես գլխավոր բանախոս ելույթ ունեցավ Եվրոպական միությունում պրոպագանդայի մասին Եվրոպական խորհրդարանում կայացած համաժողովին 19 եվրոպական երկրներից ժամանած մի խումբ երիտասարդ մասնագետնորի համար: Համաժողովը կազմակերպվել էր Եվրոպական խորհրդարանի ԵԺԿ խմբակցության կողմից: Իր ելույթի ընթացքում պարոն Օչոան ներկայացրեց մի քանի ուղենիշներ, թե ինչպես հնարավորինս լավ հաղորդակցվել և քո լեգիտիմ հետաքրքրությունը առաջ տանել Եվրոպական միության ինստիտուտներում: Read more

Միջազգային աղմուկ Ադրբեջանի կողմից ԼՂ ուղղաթիռը խոցելուց հետո

Երեկ Լեռնային Ղարաբաղի ուղղաթիռը խոցվեց, որի արդյունքում զոհվեցին անձնակազմի երեք անդամներ: Ադրբեջանական կողմը, սակայն, պնդում է, որ ուղղաթիռը խախտել էր Ադրբեջանի օդային սահմանը, ինչի պատճառով այն պայթեցրել են:   Ադրբեջանը պարգևատրել է ուղղաթիռը կործանած... Read more

Հայտարարվել է Եվրախորհրդարանում Լեռնային Ղարաբաղի առաջին խմբի ձևավորման մասին

2014 թվականի հոկտեմբերի 15-ին «Հայաստանի եվրոպացի բարեկամներ» կազմակերպության աջակցությամբ Եվրոպական Խորհրդարանում ներկայացվել է Լեռնային Ղարաբաղի խումբը, որը նպատակ ունի խթանել քաղաքացիական հասարակության ու ժողովրդավարական կառավարման համակարգերը, ինչպես նաև եվրոպական... Read more

Եվրախորհրդարան. Ոչ մի հետագա հարաբերություն և պատժամիջոց Ադրբեջանի հետ մինչև չպահպանվեն մարդու իրավունքների եվրոպական չափանիշները

Սեպտեմբերի 18-ին՝ հինգշաբթի օրը, Եվրախորհրդարանը փաստաթուղթ ընդունեց Ադրբեջանում իրավապաշտպանների դատական հետապնդումների վերաբերյալ: Փաստաթղթի մի շարք կետեր անմիջականորեն վերաբերում են Հայաստանին, ադրբեջանցի իրավապաշտպան Լեյլա Յոնուսի հուլիսյան ձերբակալմանը և... Read more

Առաջընթաց ղարաբաղա-բասկյան հարաբերություններում

Լեռնային Ղարաբաղի Արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը Հայաստանի եվրոպացի բարեկամներ կազմակերպության տնօրեն Էդուարդո Լորենցո Օչոայի հետ այս շաբաթ ավարտեց Բասկերի երկրում մեկշաբաթյա առաքելությունը:   Սեպտեմբերի 10-ից 16-ը կայացած այցը ներառում էր հանդիպումներ... Read more

Բասկերի Խորհրդարանը ճանաչում է Լեռնային Ղարաբաղի ինքնորոշումը

2014 թվականի սեպտեմբերի 12-ին՝ ուրբաթ օրը, Եվրամիության տարածքային խորհրդարանը պատմության մեջ առաջին անգամ փաստաթուղթ է ընդունել, ըստ որի աջակցում է Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրավունքի իրագործմանը: Վերջինիս նախորդել են «Հայաստանի Եվրոպացի Բարեկամներ» /ՀԵԲ/... Read more

Լրաթերթ

Բաժանորդագրվեք մեր լրաթերթին նորությունները էլ. փոստին ստանալու համար:

Արխիվ

Ապրիլի 2024
MO TU WE TH FR SA SU
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930