WordPress-ի ՏԲ-ի սխալ՝ [INSERT, UPDATE command denied to user 'ID138653_euf1'@'79.174.131.197' for table 'wp_options']
INSERT INTO `wp_options` (`option_name`, `option_value`, `autoload`) VALUES ('_transient_doing_cron', '1710841691.2576239109039306640625', 'yes') ON DUPLICATE KEY UPDATE `option_name` = VALUES(`option_name`), `option_value` = VALUES(`option_value`), `autoload` = VALUES(`autoload`)

Հրապարակումներ - EuFoA

Հրապարակումներ

Ադրբեջանի պաշտոնյաների ռազմատենչ հայտարարությունները

Ադրբեջանի պաշտոնատար անձիք և հատկապես նախագահ Իլհամ Ալիևը հաճախակի ռազմատենչ հայտարարություններ են անում՝ սպառնալով սանձազերծել ռազմական գործողություններ տարածաշրջանում ու ղարաբաղյան հակամարտությունը լուծել պատերազմի միջոցով: Ստորև բերված փաստաթուղթը պարունակում է Իլհամ Ալիևի նախագահության տարիներին արված հակահայկական հայտարարությունները՝ 2009 թ.-ից սկսած: Փաստաթղթի առաջին տարբերակը EuFoA-ի կողմից հրապարակվել է 2015 թվականին: Ձեզ ենք ներկայացնում ավելի թարմացված տարբերակը, որը ներառում է 2018 թվականի հուլիսի 31-ն ընկած ժամանակաշրջանը: Հոդվածները դասավորված են ժամանակագրական կարգով:

 

Աղդամի մոտակայքում տեղի ունեցած դեպքերի առնչությամբ

1992 թ. փետրվարի 25-ի լույս 26-ի գիշերը ԼՂՀ զինված ուժերը մայրաքաղաք Ստեփանակերտի՝ ամիսներ շարունակ չդադարող շրջափակումը վերացնելու նպատակով ձեռնարկեցին «Խոջալուի օպերացիան»: Խոջալուն Ստեփանակերտի ռմբակոծության համար կիրառվող գլխավոր կրակակետերից մեկն էր:

Այդ նույն գիշերը Խոջալուից 12 կմ հեռավորության վրա՝ ադրբեջանական զորքերի կողմից վերահսկվող Աղդամի տարածքում հայտնաբերվեցին քաղաքացիական անձանց դիակներ: Այս դեպքի որոշ հանգամանքներ մինչ օրս մնում են չբացահայտված:

Սույն համառոտ փաստաթղթի նպատակն է ներկայացնել Աղդամի մոտակայքում տեղի ունեցած դեպքերի՝ ամենից հակասական թվացող կետերը:

 

Փաստաթուղթը (անգլերեն) հասանելի է ԱՅՍՏԵՂ:

Լեռնային Ղարաբաղի հանրաքվե՝ 2017. EuFoA-ի վերջնական եզրակացությունը

Այսօր՝ մայիսի 3-ին, «Հայաստանի եվրոպացի բարեկամներ» միջազգային կազմակերպությունը հրապարակել է վերջնական եզրակացություն Լեռնային Ղարաբաղում/ Արցախի հանրապետությունում կայացած նոր սահմանադրության նախագծի վերաբերյալ հանրաքվեի առնչությամբ։ 2017 թվականի փետրվարի 20-ին տեղի ունեցած հանրաքվեն նախատեսում է անցում ուժեղ նախագահական համակարգին, ինչպես նաև անվանափոխություն․ «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն»-ից՝ վերանվանելով «Արցախի Հանրապետություն»։

Միջանկյալ եզրակացությունը հասանելի է կազմակերպության կայքում անգլերեն լեզվով։

Հայաստան 2017. քաղաքական և կուսակցական դաշտի ներածություն

EuFoA-ն հրապարակել է նոր ուղեցույց՝ «Հայաստան 2017. քաղաքական և կուսակցական դաշտի ներածություն»:

Այս ուղեցույցի առաջին տարբերակը հրապարակվել է դեռևս 2012 թվականին: 5 տարի շարունակ այն լայն կիրառություն է ստացել ԵՄ պաշտոնյաների, դիտորդական առաքելության ներկայացուցիչների, թեմայով զբաղվող գիտնականների և լրագրողների կողմից: Նրանց խնդրանքի հիման վրա՝ EuFoA-ն որոշել է թարմացնել ուղեցույցը, ներկայացնել վերջին 5 տարիների զարգացումները և բացահայտել 2017 թ. ապրիլի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների նախօրեին Հայաստանում ձևավորված քաղաքական և կուսակցական դաշտի հիմնական առանձնահատկությունները: Ներածության մեջ ներկայացված են քաղաքական կուսակցությունների/դաշինքների՝

 

  • պատմությունը, կառուցվածքն ու առաջնորդները;
  • ծրագրային հիմնական դրույթները՝ ԵՄ-ի հետ տարվող քաղաքականության տեսլականների շեշտադրմամբ:

 

Այս ներածության միջոցով մենք նաև համառոտ, բայց սպառիչ ներկայացնում ենք Հայաստանի նոր ընտրական օրենսգիրքը:

«Հայաստանի եվրոպացի բարեկամներ» միջազգային կազմակերպության միջանկյալ եզրակացությունը Լեռնային Ղարաբաղում/ Արցախի հանրապետությունում կայացած հանրաքվեի առնչությամբ

Այսօր՝ փետրվարի 21-ին, «Հայաստանի եվրոպացի բարեկամներ» միջազգային կազմակերպությունը հրապարակել է միջանկյալ եզրակացություն Լեռնային Ղարաբաղում/ Արցախի հանրապետությունում կայացած նոր սահմանադրության նախագծի վերաբերյալ հանրաքվեի առնչությամբ։ 2017 թվականի փետրվարի 20-ին տեղի ունեցած հանրաքվեն նախատեսում է անցում ուժեղ նախագահական համակարգին, ինչպես նաև անվանափոխություն․ «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն»-ից՝ վերանվանելով «Արցախի Հանրապետություն»։

 

Միջանկյալ եզրակացությունը հասանելի է կազմակերպության կայքում հայերեն և անգլերեն լեզուներով։

 

Լեռնային Ղարաբաղի բնակչության մեծամասնությունը կողմ է արտահայտվում անկախությանը

Լեռնային Ղարաբաղի բնակչության շրջանում աճել է անկախության կողմնակիցների, ինչպես նաև Հայաստանի Հանարպետության կազմին միանալ ցանկացողների թիվը՝ նախորդ՝ 2015թ. տվյալներով 91.7%-ից աճելով մինչև 95.1% 2016-ի համար: Նշենք նաև, որ բնակչության շրջանում հիմնական մտահոգությունը շարունակում է մնալ անվտանգությունը:

Եվրոպական արժեքներն ու սիրիական ճգնաժամը. Եվրոպական միության, Հայաստանի և հարևանների արձագանքը

‹‹Հայաստանի եվրոպացի բարեկամներ›› կազմակերպությունը հրապարակել է զեկույց, որտեղ ամփոփված են Եվրոպական Միության, Հայաստանի և Մերձավոր արևելքի երկրների արձագանքը սիրիացի փախստականների ճգնաժամին: Համաձայն զեկույցի, առաջնորդվելով համերաշխության սկզբունքով, Հայաստանը դրսևորել է իր հավատարմությունը եվրոպական արժեքներին:

«Չեզոքությունը որպես համոզիչ առասպել. Թոմաս դե Վաալի բացահայտ և թաքնված կողմորոշումների վերլուծությունը ԼՂ հակամարտության վերաբերյալ»

Սույն հրատարակությունը անկախ հետազոտող և գիտությունների թեկնածու Քրիստիան Կոլտերի գերմաներեն լեզվով հրատարակված հոդվածի հայերեն սեղմագիրն է: Նա ՀԵԲ-ի հետազոտական կրթաթոշակի շնորհիվ մեկ տարի է անցկացրել Ստեփանակերտում (Լեռնային Ղարաբաղ): Սույն հետազոտության շրջանակներում նա վերլուծել է Թոմաս դե Վաալի «Սև այգի. Հայաստանը և Ադրբեջանը պատերազմի և խաղաղության միջով» գիրքը:

ԵՄ-Հայաստան հարաբերություններ. հետագա զարգացումներ և հեռանկարներ

Ձեզ ենք ներկայացնում վերջերս կատարված ԵՄ-Հայաստան հարաբերությունների հնարավոր հետագա զարգացումներն ուսումնասիրող ՀԵԲ-ի հետազոտությունը: Այս հետազոտության չխմբագրված տարբերակը քննարկվել է փետրվարի 12-ին «Եվրոպական հետազոտությունների կենտրոն»-ի՝ ՀԵԲ-ի աջակցությամբ կազմակերպված միջոցառմանը, որն «Ի՞նչ է սպասվում ԵՄ-Հայաստան հարաբերություններում» խորագիրն էր կրում: ՀԵԲ-ի տնօրենը Եվրախորհրդարանի պատգամավոր Ֆրանկ Էնգելի (Եվրոպա-Հայաստան Խորհրդի անդամ) և Գուննար Վիգանդի (Ռուսաստանի, Արևելյան հարևանության ծրագրի, Կենտրոնական Ասիայի, ԵԱՀԿ-ի և Արտաքին գործերի եվրոպական ծառայության (ԱԳԵԾ) գլխավոր տնօրինությունների ղեկավար) հետ միասին միջոցառման գլխավոր բանախոսներից մեկն էր:

Ստեփանակերտի օդանավակայանի բացումը ԼՂ-Ադրբեջան հարաբերությունների համատեքստում

Այս վերագիրն է կրում ԼՂ-ի օդանավակայանի մասին անկախ հետազոտող և գիտությունների թեկնածու Քրիստիան Կոլտերի համառոտ հետազոտությունը, ով անց է կացրել մեկ տարի Ստեփանակերտում (Լեռնային Ղարաբաղ)՝ շնորհիվ ՀԵԲ-ի կողմից ֆինանսավորվող ԼՂ հետազոտության կրթաթոշակային ծրագրի:

Լրաթերթ

Բաժանորդագրվեք մեր լրաթերթին նորությունները էլ. փոստին ստանալու համար:

Արխիվ

Մարտի 2024
MO TU WE TH FR SA SU
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031