WordPress-ի ՏԲ-ի սխալ՝ [INSERT, UPDATE command denied to user 'ID138653_euf1'@'79.174.131.197' for table 'wp_options']
INSERT INTO `wp_options` (`option_name`, `option_value`, `autoload`) VALUES ('_transient_doing_cron', '1711714239.1020109653472900390625', 'yes') ON DUPLICATE KEY UPDATE `option_name` = VALUES(`option_name`), `option_value` = VALUES(`option_value`), `autoload` = VALUES(`autoload`)

Եվրախորհրդարան. Ոչ մի հետագա հարաբերություն և պատժամիջոց Ադրբեջանի հետ մինչև չպահպանվեն մարդու իրավունքների եվրոպական չափանիշները - EuFoA

Եվրախորհրդարան. Ոչ մի հետագա հարաբերություն և պատժամիջոց Ադրբեջանի հետ մինչև չպահպանվեն մարդու իրավունքների եվրոպական չափանիշները

Սեպտեմբերի 18-ին՝ հինգշաբթի օրը, Եվրախորհրդարանը փաստաթուղթ ընդունեց Ադրբեջանում իրավապաշտպանների դատական հետապնդումների վերաբերյալ: Փաստաթղթի մի շարք կետեր անմիջականորեն վերաբերում են Հայաստանին, ադրբեջանցի իրավապաշտպան Լեյլա Յոնուսի հուլիսյան ձերբակալմանը և մասնակիորեն՝ հայկական կողմի համար լրտեսելու միջազգային աղմուկ առաջացրած կասկածելի մեղադրանքներին:

 

Եվրախորհրդարանը պատրաստ է պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ և խզել հարաբերությունները նշված պահանջները չբավարերելու դեպքում:

 

«Հայաստանի եվրոպացի բարեկամներ» /ՀԵԲ՝ www.eufoa.org /կազմակերպության ղեկավար Էդուարդո Լորենցո Օչոան նշում է. «Երբ ղեկավարությունը պարբերաբար թիրախավորում է եվրաընտանիքի քաղաքական կազմի կուսակցություններին, ինչպես նաև ԵՄ նախաձեռնությամբ իրակացվող Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի հետ համատեղ վստահության ծրագրերին մասնակցող քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին և մեղադրում նրանց հայկական կողմի լրտեսության համար, արդեն իսկ ձևավորվում են բավարար հիմքեր վերոհիշյալ պատժամիջոցներն ակտիվացնելու համար»:

 

Ընդունված հայտարարության մեջ Եվրախորհրդարանը դատապարտում է Հայաստանի և ադրբեջանական քաղաքացիական հասարակության, երիատասարդական կազմակերպությունների և մտավորականության հետ հարաբերություններ խզելու Ադրբեջանի ջանքերը: Նման հարաբերություններին խթանելը հատկապես դառնում է կարևոր, երբ խոսքը վերաբերում է ԼՂ հակամարտության երկարատև ռազմական ընդհարումների խնդրի լուծմանը: Համաձայն Եվրոպական խորհրդարանի փաստաթղթի Լեյլա Յունուսի նման ակտիվիստները Ադրբեջանում կատարել են անհրաժեշտ և տեղին աշխատանք:

 

Հաջորդ տարի եվրոպական օլիմպիական խաղերը անց են կացվելու Ադրբեջանում: Խաղերի ընթացքում Խորհրդարանը կոչ է անում Միջազգային օլիմպիական հանձնաժողովին պահանջել մամուլի ազատություն երկրի ողջ տարածքում, ինչպես նաև դադարեցնել ԶԼՄ-ների վրա գործադրվող ճնշումները:

 

Եվրախորհրդարանը հստակ հայտարարել է, որ ոչ մի համագործակցություն չի վերականգնվի մինչև Ադրբեջանը չգործի նշված պահանջներին համապատասխան: Ավելին, Խորհրդարանը կոչ է անում Եվրոպական խորհրդին առաջ քաշել նպատակային պատժամիջոցների հավանական կիրառությունը մարդու իրավունքների խախտումների դեմ փոփոխություններ չնկատելու դեպքում /այս գաղափարը առաջարկվել է դեռևս 2012 թվականի մայիսի 24-ին/:

 

«Այսօրվա հայտարարությունից պարզ է դառնում, որ Հարավային Կովկասի ժողովրդի հիմնական խնդիրը ադրբեջանական ռեժիմն է: Սա ճշմարիտ է, քանի որ ադրբեջանցիների հետ միասին տուժում է նաև Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի բնակչությունը», — բացատրում է պարոն Լորենցո Օչոան:
Փաստաթղթի ամբողջական տարբերակը կարող եք գտնել Խորհրդարանի կայքում: http://www.europarl.europa.eu/sides/getDoc.do?type=MOTION&reference=P8-RC-2014-0090&language=EN

Լրաթերթ

Բաժանորդագրվեք մեր լրաթերթին նորությունները էլ. փոստին ստանալու համար:

Արխիվ

Մարտի 2024
MO TU WE TH FR SA SU
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031