WordPress-ի ՏԲ-ի սխալ՝ [INSERT, UPDATE command denied to user 'ID138653_euf1'@'79.174.131.197' for table 'wp_options']
INSERT INTO `wp_options` (`option_name`, `option_value`, `autoload`) VALUES ('_transient_doing_cron', '1713861169.3003759384155273437500', 'yes') ON DUPLICATE KEY UPDATE `option_name` = VALUES(`option_name`), `option_value` = VALUES(`option_value`), `autoload` = VALUES(`autoload`)

Հայոց ցեղասպանությունը և ցեղասպանության հերքման թեման Եվրոպական խորհրդարանի և ԵՄ Մարդու իրավունքների քաղաքականության մեջ - EuFoA

Հայոց ցեղասպանությունը և ցեղասպանության հերքման թեման Եվրոպական խորհրդարանի և ԵՄ Մարդու իրավունքների քաղաքականության մեջ

Այսօր՝ մարտի 12-ին, Եվրախորհրդարանը ընդունել է մարդու իրավունքների և ժողովրդավարության վերաբերյալ 2013 թվականի իր տարեկան զեկույցը: Փաստաթղթի որոշ պարբերություններ վերաբերում են Հայաստանին, մասնավորապես հատվածը, որով «Հայոց ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ կոչ է անում ԵՄ բոլոր անդամ պետություններին ընդունել Ցեղասպանությունը և խրախուսում ԵՄ ինստիտուտներին նպաստել Ցեղասպանության ճանաչմանը»:

 

«Հայաստանի եվրոպացի բարեկամներ» կազմակերպությունը (ՀԵԲ կայ) ջերմորեն ողջունում է Եվրոպական խորհրդարանի զեկույցը: ՀԵԲ ղեկավար Էդուարդո Լորենցո Օչոան մեկնաբանում է. «Երկարատև ընդմիջումից հետո Եվրախորհրդարանը վերահաստատում է իր դիրքորոշումը Հայոց ցեղասպանության վերաբերյալ և կրկին հավաստիացնում, որ ցեղասպանությունները և դրանց ժխտումը պետք է դիտարկել մարդու իրավունքների շրջանակում: Այս առանձնահատուկ տարվա ընթացքում մենք երախտապարտ ենք հայ ժողովորդի հանդեպ եվրոպական համերաշխության նման ուժեղ ազդանշանի համար»:

 

Ի հավելումն, Եվրոպական խորհրդարանի ընդունած տեքստը մասնավորապես ուշադրության տակ է վերցնում մարդու իրավունքների խնդիրը ԵՄ գործընկերների հետ հարեբերությունների համատեքստում: Իսկապես, զեկույցի առաջին պարբերության մեջ նշվում է, որ «Եվրոպական միության hիմնարար իրավունքների կանոնադրության նախաբանը հաստատում է, որ ԵՄ-ի գործունեության առանցքում գտնվում է անհատը և մարդկային արժանապատվությունը»: Զեկույցի մեջ ասվում է նաև, որ կատարողականի վրա հիմնված ավելին ավելինի դիմաց սկզբունքը պետք է լինի ԵՄ-ի՝ երրորդ երկրների հետ հարաբերությունների հիմքում, համաձայն որի ԵՄ-ն գործընկեր երկրներին պետք է համագործակցության առավել բարձր կարգավիճակ շնորհի բացառապես մարդու իրավունքները և ժողովրդավարության նորմերը բավարարելու դեպքում: ԵՄ-ն նաև չպետք է վարանի այդ կարգավիճակը սառեցնել նշված պահանջների չբավարարման դեպքում»:

 

«Գործնականում սա նշանակում է, որ Եվրոպական խորհրդարանը չի ցանկանում, որպեսզի երրորդ երկրների հետ գործ ունենալիս ԵՄ-ն զիջի մարդու իրավունքների, ժողովրդավարության և օրենքի գերակայության վերաբերյալ իր դիրքորոշումները,- մեկնաբանում է պարոն Լորենցո Օչոան: «Այս երկու պարբերությունները հստակեցնում են, թե ինչու են զեկույցում պնդում, որ մարդու իրավունքների դրույթները ներառվեն  ԵՄ միջազգային համաձայնագրերում, ներառյալ առրևտրի համաձայնագրերը: Այն նաև բացատրում է, թե ինչու է 215 պարբերությամբ հաշվետվությունն առավել ծավալուն՝ նույն հարցի վերաբերյալ անցյալ տարվա հաշվետվության համեմատ: Մենք շատ ուրախ ենք, որ ԵՄ-ն վերահաստատում է իր՝ արժեքների վրա հիմնված հեղինակությունը այս ծավալուն, սակայն հստակ հաշվետվությամբ»:

 

Ընդունված փաստաթուղթը նաև անդրադառնում է կրոնական փոքրամասնությունների իրավիճակին, մասնավորպես՝ Մերձավոր Արևելքում՝ փոքրամասնությունների թվում նշելով նաև առաքելական հայերին: Այս պարբերություններով Խորհրդարանը «կոչ է անում ԵՄ-ին և նրա անդամ երկրներին երաշխավորել, որ կրոնական փոքրամասնությունները հարգվեն ամբողջ աշխարհում, մասնավորապես՝ Մերձավոր Արևելքում, որտեղ քրիստոնյաները, ներառյալ կաթոլիկները, առաքելական հայերը, կոպտերը, եզդիներն ու մուսուլման փոքրամասնությունները հալածվում են Իսլամական պետության և այլ ահաբեկչական խմբավորումների կողմից»:

 

Հաշվետվությունը կազմել է ԵԽ պատգամավոր Պիեր Անտոնիո Պանզերին (Սոցիալիստներ և դեմոկրատներ, Իտալիա): Փետրվարի 9-ին այն ընդունվել է հանձնաժողովի մակարդակով և կհրատարակվի Եվրոպական խորհրդարանի կողմից առաջիկա օրերին:

Լրաթերթ

Բաժանորդագրվեք մեր լրաթերթին նորությունները էլ. փոստին ստանալու համար:

Արխիվ

Ապրիլի 2024
MO TU WE TH FR SA SU
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930