WordPress-ի ՏԲ-ի սխալ՝ [INSERT, UPDATE command denied to user 'ID138653_euf1'@'79.174.131.197' for table 'wp_options']
INSERT INTO `wp_options` (`option_name`, `option_value`, `autoload`) VALUES ('_transient_doing_cron', '1713468480.2155508995056152343750', 'yes') ON DUPLICATE KEY UPDATE `option_name` = VALUES(`option_name`), `option_value` = VALUES(`option_value`), `autoload` = VALUES(`autoload`)

Նորություններ Archives - Page 7 of 13 - EuFoA

Նորություններ

ԵԽ արտաքին գործերի հանձնաժողովը Հայոց ցեղասպանությունը դիտարկում է մարդու իրավունքների համատեքստում

Այս շաբաթ Եվրախորհրդարանի արտաքին գործերի մշտական հանձնաժողովը ընդունեց իր տարեկան զեկույցը «Մարդու իրավունքները և ժողովրդավարությունը աշխարհում» թեմայով: Զեկույցը պարունակում է Հայաստանին վերաբերող մի քանի պարբերություն: Հատկապես կարևոր է, որ ի թիվս այլ հարցերի, այն հստակ մոտեցում է ցուցաբերում ցեղասպանությունների և դրանց ժխտման նկատմամբ: Read more

Հայաստան-ԵՄ համագործակցության խորհուրդ. դրական առաջխաղացում դեպի ընդլայնված համագործակցություն

Հունվարի 20-ին Բրյուսելում կայացավ Եվրոպական միության /ԵՄ/ և Հայաստանի հանրապետության /ՀՀ/ միջև համագործակցության խորհրդի տասնհինգերորդ նիստը: Նիստին մասնակցում էին Հայաստանի արտգործնախարար Էդուարդ Նալբանդյանը, ԵՄ խորհրդի նախագահությունը ներկայացնող Լատվիայի արտգործնախարար Էդգարս Ռինկևիչը և ԵՄ ընդլայնման և հարևանության հարցերով հանձնակատար Յոհաննես Հանը: Նրանք քննարկեցին Հայաստան-Եվրոպա հարաբերությունների զարգացմանը նվիրված հարցեր: Ստորև կարող եք տեսնել թեմայի վերաբերյալ հոդվածներ. Read more

Նոր Եվրոպական հանձնաժողով՝ ԵՄ նոր արտաքին հարաբերություննե ՞ր

Եվրոպական հանձնաժողովի նոր անդամները աշխատանքի կանցնեն նոյեմբերի 1-ից: Նրանք կաշխատեն պարոն Ժան-Կլոդ Յունկերի ղեկավարությամբ, որը առաջին անգամ ընտրվել է Եվրոպական խորհրդարանի ընտրությունների արդյունքում: Տիկին Ֆրեդերիկա Մոգերինին, Իտալիայի նախկին Արտաքին գործերի նախարարը նշանակվել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության Բարձր ներկայացուցիչ և Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ: Եվրոպական հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների հարցերով հանձնակատար է նշանակվել են պարոն Յոհաննես Հանը: Read more

Կլոր սեղան-քննարկում պատգամավոր Արտակ Զաքարյանի հետ

Երեկ՝ հոկտեմբերի 16-ին, «Հայաստանի եվրոպացի բարեկամներ» /ՀԵԲ www.eufoa.am / կազմակերպության Բրյուսելի գրասենյակը կազմակերպել էր կլոր սեղան-քննարկում ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, Եվրանեստ խորհրդարանական վեհաժողովի հայաստանյան պատվիրակության ղեկավար... Read more

Բասկերի Խորհրդարանը ճանաչում է Լեռնային Ղարաբաղի ինքնորոշումը

2014 թվականի սեպտեմբերի 12-ին՝ ուրբաթ օրը, Եվրամիության տարածքային խորհրդարանը պատմության մեջ առաջին անգամ փաստաթուղթ է ընդունել, ըստ որի աջակցում է Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրավունքի իրագործմանը: Վերջինիս նախորդել են «Հայաստանի Եվրոպացի Բարեկամներ» /ՀԵԲ/... Read more

Հարցազրույց. Հայաստանին հարկավոր է նոր Ասոցացման համաձայնագիր

Ինչպիսի՞ն պետք է լինի Հայաստանի և ԵՄ-ի միջև նոր Ասոցացման համաձայնագիրը: Ինչպե՞ս են կարգավորվելու ԵՄ-Հայաստան և Լեռնային Ղարաբաղ հարաբերությունները: «Հայաստանի եվրոպացի բարեկամներ» կազմակերպության ղեկավար Էդուարդո Լորենցո Օչոան ներկայացրել է այս հարցերի շուրջ իր տեսլականը Tert.am- ին տված իր հարցազրույցում: Read more

Եվրոպական Միության և Արևելյան գործընկերության արտգործնախարարների հանդիպումը

Հուլիսի 22-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը Բրյուսելում մասնակցեց Եվրոպական Միության և Արևելյան գործընկերության արտգործնախարարների հանդիպմանը, որին ներկա էին ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Քեթրին Էշթոնը, հարևանության և... Read more

Իսպանիայի Նավարե ինքնավար համայնքի խորհրդարանը ճանաչում է Հայոց Ցեղասպանությունը

Հայաստանի Եվրոպացի Բարեկամներ, www.eufoa.am կազմակերպության նախաձեռնությամբ Հայաստան և Լեռնային Ղարաբաղ իրականացված ուսումնական մի շարք այցերի արդյունքում, Նավարե ինքնավար համայնքի Խորհրդարանը երեկ՝ 2014 թվականի հունիսի 23-ին ընդունել է Հայոց Ցեղասպանությունը: 2014 թվականի հունիսի 23-ին Նավարեի Խորհրդարանի ընդունած այս հռչակագիրը հաստատում է, որ «համաձայն 1987թ. Եվրախորհրդարանի ընդունած բանաձևի, որը հետագայում վերահաստատվել է համապատասխան որոշումներով (2002թ. փետրվարի 28-ի և 2004թ. ապրիլի 1-ի բանաձևեր) հայ ժողովրդի կրած տանջանքները հիրավի ցեղասպանություն են»: Read more

2014 թվականի հունիսի 21, 22-ին Եվրախորհրդարանի փոխնախագահ Յացեկ Պրոտասիեվիչը այցելեց Հայաստան և Լեռնային Ղարաբաղ

Հայաստան և Լեռնային Ղարաբաղ իր այցելությամբ՝ Եվրախորհրդարանի փոխնախագահ Յացեկ Պրոտասեիվիչը հետևում է ԵՀՔ Առաջընթացի զեկույցի խորհրդատվություններին (Հայաստան, 2003թ.) և Եվրախորհրդարանի բանաձևերին՝ կոչ անելով Հայաստանին և Ադրբեջանին ԵՄ ներկայացուցիչների համար անարգել մուտք ապահովել Լեռնային Ղարաբաղ՝ ԵԱՀԿ Մինսկի Խմբի հետ լիովին փոխհամաձայնությամբ հակամարտության խոփակերպման գործունեությանը աջակցելու համար: Read more

Եվրոպական Ազատ Դաշինք կուսակցության պատվիրակությունը և ՀԵԲ-ի ղեկավարությունը հարգանքի տուրք մատուցեցին Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին

2014 թվականի հունիսի 20-24-ին Եվրոպական Ազատ Դաշինք կուսակցության պատվիրակությունը այցելեց Հայաստան և Լեռնային Ղարաբաղ՝ hետևելով Արցախի Դեմոկրատական կուսակցության նախագահի հրավերին, որն արվել էր Իսպանիայի Սանտյագո դե Կոմպոստելա քաղաքում 2014 թվականի փետրվարի 14-15-ին կայացած Եվրոպական Ազատ Դաշինք կուսակցության ամենաամյա գլխավոր վեհաժողովի ժամանակ: Read more

Լրաթերթ

Բաժանորդագրվեք մեր լրաթերթին նորությունները էլ. փոստին ստանալու համար:

Արխիվ

Ապրիլի 2024
MO TU WE TH FR SA SU
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930