ՀԵԲ-ի մամլո հաղորդագրությունները

Հարցում. խորհրդարանական մրցավազքը դեռևս անկանխատեսելի է

Այսօր Հայաստանի Եվրոպացի Բարեկամներ կազմակերպությունը (ՀԵԲ) հրապարակում է «Հարցում. նախընտրական պատկերը Հայաստանում» վերնագրով հետազոտության արդյունքները: Այս հարցումն անցկացվել է IPSC-ի և ՀԵԲ-ի կողմից, իսկ TNS opinion-ն ապահովել է որակի ստուգումը և ընդհանուր վերահսկողությունը: Դաշտային աշխատանքներն իրականացվել են 2012թ. փետրվարի 29-ից մարտի 5-ը ընկած ժամանակահատվածում: Read more

Այսօր մեկնարկեցին ԽՀԱԱԳ բանակցությունները. ՀԵԲ-ի հետազոտությունը ամենալայն հնարավոր համաձայնության կոչ է անում Հայաստանում:

Այսօր` 2012 թ.-ի մարտի 6-ին, Եվրահանձնաժողովի նախագահ Խոսե Բարոզոն և Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը պաշտոնապես հայտարարեցին Խորը և համպարփակ ազատ առևտրի գոտու անդամակցմանը /ԽՀԱԱԳ/ միտված բանակցությունների մեկնարկը: Երկար ժամանակ է, ինչ Հայաստանի Եվրոպացի Բարեկամներ կազմակերպությունը խրախուսում է այս բանակցությունները և այժմ ողջունում է դրանց մեկնարկը: Այսօր մենք հրապարակում ենք մի հետազոտություն` «Ազատ առևտուր Եվրոպայի հետ. մրցակցություն և աճի խթանում» խորագրով: Այն անհրաժեշտ տեղեկատվություն է տրամադրում հասկանալու համար ԽՀԱԱԳ-ն և հայաստանյան իրականությունը: Read more

ԵՄ-ի Խորհուրդը ցանկանում է ազատ մուտք դեպի Ղարաբաղ և Հայաստանի համար արտոնագրերի ռեժիմի պարզեցում, ազատ առևտուր եւ ժողովրդավարության զարգ

Ս.թ. փետրվարի 27-ին ԵՄ-ի Արտաքին գործերի խորհուրդը սահմանել է ԵՄ-ի և Հարավային Կովկասի երկրների միջև հարաբերությունների շրջանակները մոտ ապագայի համար:   «Խորհրդի հայտարարության մեջ նկարագրվում է ոչ միայն Եվրամիություն - Հայաստան հարաբերությունների մի նոր որակ,... Read more

Սահմանադրական դատարանը ամրապնդում է մամուլի ազատությունը Հայաստանում

Հայաստանի եվրոպացի բարեկամներ կազմակերպությունը ողջունում է Հայաստանի Սահմանադրական դատարանի այս շաբաթվա որոշումը, որն ամրապնդում է ԶԼՄ - ների ազատությունը: Որոշումը ցուցումներ է տալիս զրպարտության մասին նոր օրենքի մեկնաբանման ուղղությամբ՝ հիմնվելով Կարեն Անդրեասյանի՝ մարդու իրավունքների պաշտպանի դիմումի վրա: Read more

Եվրոպա — Հայաստան խորհրդի հայտարարությունը Հայաստանի Անկախության օրվա կապակցությամբ

Եվրոպա - Հայաստան խորհուրդը իր ջերմագույն և անկեղծ շնորհավորանքներն է հղում Հայաստանի ժողովրդին այսօր՝ սեպտեմբերի 21-ին, երբ բոլորս տոնում ենք Հայաստանի անկախության 20-ամյակը: Գտնվելով Եվրոպայի Արևելան հատվածում՝ այս հնագույն քրիստոնեական երկիրը իր հարուստ մշակութային ժառանգությամբ հաջողությամբ ստանձնել է իր երիտասարդ պետության զարգացման խնդիրը: Read more

ՀԵԲ-ը երկու հոդված է հրապարակել. ԵՄ-ի աջակցությունը Հայաստանին և Նավթը և ժողովրդավարությունը Մեծ Բրիտանիա-Ադրբեջան հարաբերություններում

Այսօր Հայաստանի եվրոպացի բարեկամներ կազմակերպությունը (www.EuFoA.org) հրապարակել է «Նավթը և ժողովրդավարությունը Մեծ Բրիտանիա - Ադրբեջան հարաբերություններում» հարցման արդյունքների վերլուծությունը: Մինչ այդ` Օգոստոսի 31-ին, 2011 թ., լույս էր տեսել մեկ այլ հոդված` նվիրված ԵՄ-ի աջակցության ու զարգացման ծրագրերին Հայաստանում: Read more

«Ղարաբաղյան մեր բանակցությունները զուտ ցուցադրական բնույթ են կրում միջազգային հանրության համար», հայտարարել է Ադրբեջանի Փոխվարչապետը:

Թուրքական ԶԼՄ-ներին վերջերս տված հարցազրույցում Ադրբեջանի փոխվարչապետ Հասանովը հանդես է եկել ապշեցնող հայտարարությամբ, որտեղ նա բացահայտ ընդունել է, որ «Բաքուն բանակցություններ է վարում Երևանի հետ բացառապես հանուն բանակցությունների, հակառակ դեպքում Ադրբեջանը կպիտակավորվեր որպես հակաժողովրդավարական պետության, եթե չմասնակցեր այդ հանդիպումներին»: Read more

Կազանի հանդիպումը հետաձգում է Ղարաբաղի հակամարտության լուծումը, քանի որ Ադրբեջանը կրկին պատերազմի սպառնալիքներ է անում

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները մեծ հույսեր եին կապում 2011 թ.-ի հունիսի 25-ի Կազանի գագաթաժողովի հետ՝ բազմիցս նշելով, որ Ղարաբաղի հակամարտության լուծմանը նվիրված փաստաթուղթն այժմ հավասարակշռություն է ստեղծում հակամարտության բոլոր կողմերի կանխադրույթների միջև: Այնուաենայնիվ, անկախ համանախագահների ինտենսիվ ճնշումից, Կազանի գագաթաժողովը չհանգեցրեց սպասված արդյունքներին: Read more

Եվրախորհրադարանի լսումները հստակեցնում են Ղարաբաղի շուրջ Կազանում կայանալիք գագաթնաժողովի հետ կապված հույսերն ու մտավախությունները

Հունիսի 15-ին, 2011 թ., Ղարաբաղի հակամարտությանը նվիրված Եվրախորհրդարանի լսումների ընթացքում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ռոբերտ Բրադկեն (ԱՄՆ) և Բեռնար Ֆասյեն (Ֆրանսիա) հույս են հայտնել Կազանի առաջիկա եռակողմ գագաթաժողովի վերաբերյալ՝ նշելով, որ հակամարտությունը Մադրիդյան սկզբունքներով լուծելու շուրջ համաձայնությունը մոտալուտ է: Read more

Եվրոպան ողջունում է երկխոսությունը Հայաստանում, մինչ իրականացվում է համաներումը

Վերջին երեք օրվա ընթացքում գրեթե բոլոր եվրոպական կառույցները բարձր են գնահատել մայիսի 26-ին (2011 թ.) Հայաստանի Ազգային ժողովի կողմից ընդունված և 24 ժամվա ընթացքում իրականացված համաներումը: Այս քայլով կառավարությունը ընդառաջ է գնացել Հայ Ազգային Կոնգրեսի (ՀԱԿ)՝ հիմնական երեք ընդդիմադիր ուժերից մեկի պահանջներին: Read more

Լրաթերթ

Բաժանորդագրվեք մեր լրաթերթին նորությունները էլ. փոստին ստանալու համար:

Արխիվ

Հունիսի 2023
MO TU WE TH FR SA SU
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930