Month: Նոյեմբերի 2010

Հայաստանում և Լեռնային Ղարաբաղում կատարված հարցման արդյունքների ներկայացումը Բրյուսելում

2010 թ.-ի Նոյեմբերի 29-ին ՀԵԲ-ի գլխավոր քարտուղար Մայքլ Քեմբեքը և Բրիտանական Փոփյուլուս ընկերության գործադիր տնօրեն Էնդրյու Քուփերը ներկայացրեցին Հայաստանում և Լեռնային Ղարաբաղում սոցիալ-քաղաքական հարցերի և արտաքին հարաբերությունների շուրջ կատարված հարցման արդյունքները: ՀԵԲ-ի Բրյուսելյան գրասենյակում տեղի ունեցած ճեպազրույցի ընթացքում հրավիրյալներին հնարավորություն ընձեռվեց հարցեր տալ իրականացված հարցման արդյունքների վերաբերյալ:   Read more

Հայր Գրիգորի հայկական խաչակրաց արշավանքը – Իլ Ռեֆորմիստա

Անցած շաբաթ մի խումբ իտալացի լրագրողներ այցելեցին Հայաստան: Նրանք հնարավորություն ունեցան հանդիպել քաղաքական և քաղաքացիական հասարակության ասպարեզների մի շարք ներկայացուցիչների հետ: Իտալական Իլ Ռեֆորմիստա թերթը մի հոդված է տպագրել՝ գրված Աննա Մացոնեի կողմից: Այն անդրադառնում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության ներկայիս դրությանը և վերջինիս հետևանքները Հայաստանի վրա: Read more

ՀԵԲ-ՀԲԸՄ համատեղ կլոր-սեղան քննարկում Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի հետ

2010թ.-ի Նոյեմբերի 16-ին Հայաստանի Եվրոպացի Բարեկամները (ՀԵԲ) Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության (ՀԲԸՄ) հետ համատեղ կլոր-սեղան քննարկում կազմակերպեց պարոն Արմեն Հարությունյանի՝ Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի և տիկին Ժաքլին Հեյլի՝ Բաց Հասարակության Ինստիտուտի ներկայացուցչի հետ: Ներկա գտնվող հասարակական կազմակերպությունների և հետազոտական կենտրոնների ներկայացուցիչները գնահատեցին մարդու իրավունքների պաշտպանի ներդրումը Հայաստանի ժողովրդավարության զարգացման գործում և իր անկեղծ ու արժանահավատ վերլուծությունը:   Read more

Եվրոպական հանձնաժողովը ղեկույց է հրապարակում Թուրքիայի ԵՄ անդամակցության բանակցությունների կարգավիճակի վերաբերյալ

2010 թ.-ի նոյեմբերի 9-ին Եվրոպական հանձնաժողովը հաշվետվություն հրապարակեց Թուրքիայի ԵՄ անդամակցության բանակցությունների կարգավիճակի վերաբերյալ: Փաստաթուղթը ներառում էր որոշ կետեր Թուրքիայի և նրա հարևան Հայաստանի հարաբերությունների վերաբերյալ: Այս կետերը հիմնականում վերաբերում են մարդու իրավունքների և արտաքին քաղաքականության ոլորտներին:   Read more

Կլոր-սեղան քննարկում Հայաստանի վարչապետի հետ

Ուրբաթ օրը՝ նոյեմբերի 12-ին, Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը այցելեց ՀԵԲ-ի Բրյուսելյան գրասենյակը: Իր այցի ընթացքում վարչապետը մասնակցեց կլոր-սեղան քննարկմանը, որին ներկա էին պարոն Ավետ Ադոնցը՝ Հայաստանի դեսպանը Եվրամիությունում և Բելգիայում, պարոն Ներսես Երիցյանը՝ Հայաստանի Տնտեսության նախարարը, ինչպես նաև հետազոտական կենտրոնների, դիվանագիտական շրջանակների, հասարակական կազմակերպությունների և մամուլի ներկայացուցիչներ:   Read more

Լրաթերթ

Բաժանորդագրվեք մեր լրաթերթին նորությունները էլ. փոստին ստանալու համար:

Արխիվ

Նոյեմբերի 2010
MO TU WE TH FR SA SU
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930