WordPress-ի ՏԲ-ի սխալ՝ [INSERT, UPDATE command denied to user 'ID138653_euf1'@'79.174.131.197' for table 'wp_options']
INSERT INTO `wp_options` (`option_name`, `option_value`, `autoload`) VALUES ('_transient_doing_cron', '1714142638.0132820606231689453125', 'yes') ON DUPLICATE KEY UPDATE `option_name` = VALUES(`option_name`), `option_value` = VALUES(`option_value`), `autoload` = VALUES(`autoload`)

Լեռնային Ղարաբաղի նախագահական ընտրությունների դիտորդական առաքելության նախնական եզրակացություններ - EuFoA

Լեռնային Ղարաբաղի նախագահական ընտրությունների դիտորդական առաքելության նախնական եզրակացություններ

Նախապատմություն

2012թ. Հուլիսի 19-ին Լեռնային Ղարաբաղում (ԼՂ) տեղի ունեցան նախագահական ընտրություններ: Չնայած նրան, որ ԼՂ Հանրապետությունը միջազգայնորեն ճանաչված չէ, Հայաստանի Եվրոպական Բարեկամներ-ը վճռականորեն ողջունում է դե — ֆակտո իշխանությունների ցանկությունը` կազմակերպել ժողովրդավարական սկզբունքների վրա հիմնված տեղական ինքնակառավարում: Այս ցանկությունը ընդգծվել է իշխանությունների կողմից, որոնք հրավիրել են բազմաթիվ միջազգային դիտորդների, այդ թվում` մեր խմբին, որը բաղկացած է ութ անդամից: Մեր խմբի մաս են կազմում երեք հայալեզու և հինգ ոչ հայալեզու անդամներ: Խմբի առաջնորդներն են՝
• Դոկտոր Հանս-Յուրգեն Զահորկա (Եվրոպական Միության արտաքին հարաբերությունների ամսագրի գլխավոր խմբագիր, Եվրախորհրդարանի նախկին անդամ, գերմանացի)
• Դոկտոր Յաննիս Խարալամպիդիս (լրագրող, կիպրացի)
• Դոկտոր Էլենի Թեոքարուս (Եվրախորհրդարանի անդամ, կիպրուհի)
• Դոկտոր Միխաել Կամբեք (ՀԵԲ-ի Գլխավոր Քարտուղար, գերմանացի)

Մենք ամբողջովին հետևել ենք ԵԱՀԿ/ ԺՀՄԻԳ ընտրությունների դիտորդական առաքելությունների պաշտոնական վարքագիծը:

 

Մեր դիտարկման բնույթը

Մեր դիտորդական առաքելությունը կարճաժամկետ էր և ընդգրկում էր ընտրությունների օրվա զարգացումները, մասամբ ձայների հաշվառման գործընթացը և հարցազրույցներ թեկնածուների և այլ դիտորդների հետ: Մեր առաքելությունը չէր ներառում լրատվամիջոցների մոնիթորինգ, երկարատև դիտարկում ընտրություններից առաջ և հետո կամ բողոքների կարգի և հետագա գործողությունների մոնիթորինգ: Ընտրությունների այս կարևոր մանրամասները լուսաբանելու համար հորդորում ենք ապագայում կազմակերպել լիարժեք ԵԱՀԿ/ ԺՀՄԻԳ առաքելություն: Մեր առաքելության ընթացքում դիտարկեցինք ընդհանուր 245 -ից 23 ընտրատեղամաս, Հադրութից մինչև Մարտակերտ`ընդգրկելով Հադրութի 1932 ընտրող ունեցող ընտրատեղամասը և 18 ընտրող ունեցող լեռնային Մեհմանա գյուղի ընտրատեղամասը:

 

Թափանցիկ միջավայրի ապահովում դիտորդների համար

Մենք վճռականորեն գովում ենք տեղական իշխանություններին, որոնք մեզ թույլ տվեցին միանգամայն ազատորեն տեղաշարժվել Լեռնային Ղարաբաղում (այդ թվում՝ սակավորեն բնակեցված բուֆերային գոտու մոտ) և հարցազրույցներ վարել ընտրություններին ուղղակիորեն կամ անուղղակիորեն առնչվող անձանց հետ: Զգալի էին ջանքերը, որոնք թույլ տվեցին մեզ և այլ դիտորդական խմբերին ձեռք բերել լիարժեք, խորաթափանց ու թափանցիկ տեղեկութուններ, և մենք կոչ են անում միջազգային հանրությանը գնահատել այդ ջանքերը:

 

Ինչո՞ւ կատարել դիտորդական առաքելություն Լեռնային Ղարաբաղում ընտրությունների ժամանակ:

Ժողովրդավարական սոլիդարությունը պահանջում է, որ մենք նախապատվություն տանք և խթանենք մարդու հիմնարար իրավունքները դոեմոկրատական ինքնակառավարման համակարգում, և հենց այս համատեքստում էլ իր առաքելությունն է ծավալում մեր աշխատանքային խումբը:
Մենք մասնավորապես կոչ ենք անում ԵԱՀԿ/ ԺՀՄԻԳ-ին՝ ցուցաբերելու տեխնիկական աջակցություն և անցկացնելու դիտորդական առաքելություն տեղական մակարդակում անցկացվող ընտրություններին` որպես մարդկային զարգացմանն ուղղված օգնություն, անգամ եթե սա իրականացվում է դեռևս չճանաչված երկրում:
Սա կարող է խթանել տեղական մակարդակում ժողովրդավարության մշակույթին և օժանդակել տեղական բնակչությանը՝ պատրաստ լինելու, այսպես կոչված, սառեցված կոնֆլիկտի կարգավորմանը հաջորդող ժամանակահատվածին, ինչպես նախատեսում է ԵԱՀԿ Մինսկի խումբը:

 

Ընտրատարածքներում արձանագրված դրական դիտարկումներ

• Բոլոր ընտրատարածքներում երեք թեկնածուներից առնվազն երկուսի վստահված անձանց ներկայություն:
• Հարցման ժամանակ բոլոր վստահված անձիք փաստել են, որ մինչ այդ պահը ընտրական օրենսգրքի որևէ խախտում չի արձանագրվել:
• Համաձայն ընտրական օրենսգրքի ` բոլոր ընտրատեղամասերում տեսանելի էին ուսուցողական պաստառներ:
• Բոլոր ընտրատեղամասերում փակցված էին երեք թեկնածուների պաշտոնական ինքնակենսգրականները և լուսանկարները:
• Ընտրական տեղամասերի մերձակայքում չի եղել ոչ մի քաղաքական գովազդ:
• Բոլոր ընտրական տեղամասերում ընտրացուցակները փակցված են եղել տեսանելի վայրում:
• Ընտրողներին թույլատրվում էր քվեարկել միայն նախատեսված ընտրախցիկում:
• Ձայների հաշվարկի վերաբերյալ առկա տեղեկատվությունը վկայում է գործընթացների պատշաճ կատարման մասին:
• Ընդհանուր առմամբ, քվեարկության ընթացքը բոլոր ընտրական տեղամասերում եղել է կազմակերպված:
• Դիտարկումների ընթացքում բռնության կամ լարվածության որևէ դեպք չի արձանագրվել: Տիրող ընդհանուր մթնոլորտը եղել է հանգիստ:
• Ընտրատարածքներում հարցված ընտրողները փաստում են, որ որևէ բռնություն կամ ահաբեկում չի եղել:
• Ընտրատարածքի աշխատակազմը և վստահված անձինք լիովին համագործակցում էին բոլոր դիտորդների հետ` ապահովելով թափանցիկություն:
• Կենտրոնական ընտրական հանձնաժողովը լիովին համագործակցում էր բոլոր դիտորդների հետ` ապահովելով թափանցիկություն:
• Ընտրությանը մասնակցության ցուցանիշը ակնհայտորեն միջինից բարձր է եղել ի համեմատ Եվրոպական ընտրությունների:

 

Ընտրատարածքներում արձանագրված բացասական դիտարկումներ

• Քվեատուփերի վրա առկա կնիքները և նշումները արված էին ոչ նույնատիպ ձևով: Կեսից ավելի ընտրատարածքներում առնվազն մի քանի քվեատուփեր կնքված էին մասնակիորեն:

• Թեկնածուներից մեկը բողոքեց պետական ռեսուրսների անհավասարաչափ օգտագործումից:
• Ընտրատարածքներից մեկում միաժամանակ ներկա է եղել մեկ թեկնածուի երեք, իսկ մեկ այլ ընտրատարածքում ` նույն թեկնածուի երկու վստահված անձ:
• Ընտրատարածքների 20% -ում եղել է ընտրական հանձնաժողովի հետ կապ չունեցող ավելի քան ութ մարդ: Այնուամենայնիվ, վստահված անձանցից ոչ ոք այս երևույթը չի համարել ընտրական օրենսգրքի խախտում:
• Ընտրատարածքների 20%-ի մոտակայքում գտնվում էին ընտրական գործընթացի հետ պաշտոնապես կապ չունեցող մարդիկ: Այնուամենայնիվ, վստահված անձանցից կամ քվեարկողներից ոչ ոք այս երևույթը չի համարել ընտրական օրենսգրքի խախտում:
• Լեռնային Ղարաբաղում համեմատաբար քիչ էին որևէ թեկնածուի արտաքին գովազդային պաստառները: Քարոզարշավի հիմնական միջոցը խանութներում և հասարակական վայրերում A4 ֆորմատի գովազդային պաստառներն էին :
• Ընտրատեղամասերը հարմարեցված չէին հատուկ կարիքներ ունեցող մարդկանց, և, համապատասխանաբար, վերջիններիս մասնակցությունը անհնար էր:

Լրաթերթ

Բաժանորդագրվեք մեր լրաթերթին նորությունները էլ. փոստին ստանալու համար:

Արխիվ

Ապրիլի 2024
MO TU WE TH FR SA SU
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930