Տարածաշրջանների կոմիտեի հանդիպում. «Տեղական և տարածաշրջանային ժողովրդվարությունը Հայաստանում»
ՀԵԲ-ի տնօրեն Էդուարդո Լորենցո Օչոան այս միջոցառման գլխավոր բանախոսներից մեկն էր: Ի թիվս այլ հարցերի, նա անդրադարձավ նաև քաղաքացու և քաղաքապետարանի միջև հաղորդակցման թեմային:
Միջոցառման բացման խոսքը պատկանում էր պարոն Օլգիերդ Գեբլեվիցին, ով Հյուսիսային Պոմերանյան տարածաշրջանի քաղաքապետն է և ԵՀՔ-ի զեկուցողը Տարածաշրջանների կոմիտեին:
Հայկական կողմից միջոցառմանը ներկա էին Տեղական Ինքնակառավարման Եվրոպական Խարտիայի Անկախ Փորձագետների խմբի անդամ Դավիթ Թումանյանը և Քարահունջի քաղաքապետ, Եվրոպայի Խորհրդի Կոնգրեսի Հայկական պատվիրակության անդամ Լուսինե Ավետյանը:
«Ժողովրդավարությունը սկսվում է տեղական մակարդակից: Այդ իսկ պատճառով Հայաստանը պետք է ավելի ընդլայնի իր ներառական մասնակցային փորձը համայնքային ժողովրդավարության հարցում»,- նշեց պարոն Էդուարդո Լորենցո Օչոան:
Միջոցառմանը ներկա էին գրեթե 50 հյուր: Միջոցառման ավարտին հետևեց «Հայաստանի Եվրոպացի Բարեկամներ» ՀԿ-ի կազմակերպած ընդունելությունը, որի ժամանակ հյուրերը հնարավորություն ունեցան համտեսել հայկական ավանդական խոհանոցի կերակուրներ և ըմպելիքներ:
Committee of the Regions Event — Local and Regional Democracy in Armenia
Լրաթերթ
Բաժանորդագրվեք մեր լրաթերթին նորությունները էլ. փոստին ստանալու համար: