WordPress-ի ՏԲ-ի սխալ՝ [INSERT, UPDATE command denied to user 'ID138653_euf1'@'79.174.131.197' for table 'wp_options']
INSERT INTO `wp_options` (`option_name`, `option_value`, `autoload`) VALUES ('_transient_doing_cron', '1711646688.3104560375213623046875', 'yes') ON DUPLICATE KEY UPDATE `option_name` = VALUES(`option_name`), `option_value` = VALUES(`option_value`), `autoload` = VALUES(`autoload`)

Տարածաշրջանների կոմիտեի հանդիպում. «Տեղական և տարածաշրջանային ժողովրդվարությունը Հայաստանում» - EuFoA

Տարածաշրջանների կոմիտեի հանդիպում. «Տեղական և տարածաշրջանային ժողովրդվարությունը Հայաստանում»

2014 թվականի հունիսի 5-ին Տարածաշրջանների կոմիտեն կազմակերպել էր «Տեղական և տարածաշրջանային ժողովրդվարությունը Հայաստանում» թեմայով լսում, որը պետք է անդրադառնար Հայաստանում տեղական ժողովրդվարության իրականացմանը, ինչպես նաև այն հարցին, թե ինչ դեր կարող են խաղալ Եվրոպայի Խորհուրդը և ԵՄ-ն Հայաստանի շրջանների զարգացմանը աջակցելու հարցում:

ՀԵԲ-ի տնօրեն Էդուարդո Լորենցո Օչոան այս միջոցառման գլխավոր բանախոսներից մեկն էր: Ի թիվս այլ հարցերի, նա անդրադարձավ նաև քաղաքացու և քաղաքապետարանի միջև հաղորդակցման թեմային:

Միջոցառման բացման խոսքը պատկանում էր պարոն Օլգիերդ Գեբլեվիցին, ով Հյուսիսային Պոմերանյան տարածաշրջանի քաղաքապետն է և ԵՀՔ-ի զեկուցողը Տարածաշրջանների կոմիտեին:

Հայկական կողմից միջոցառմանը ներկա էին Տեղական Ինքնակառավարման Եվրոպական Խարտիայի Անկախ Փորձագետների խմբի անդամ Դավիթ Թումանյանը և Քարահունջի քաղաքապետ, Եվրոպայի Խորհրդի Կոնգրեսի Հայկական պատվիրակության անդամ Լուսինե Ավետյանը:

«Ժողովրդավարությունը սկսվում է տեղական մակարդակից: Այդ իսկ պատճառով Հայաստանը պետք է ավելի ընդլայնի իր ներառական մասնակցային փորձը համայնքային ժողովրդավարության հարցում»,- նշեց պարոն Էդուարդո Լորենցո Օչոան:

Միջոցառմանը ներկա էին գրեթե 50 հյուր: Միջոցառման ավարտին հետևեց «Հայաստանի Եվրոպացի Բարեկամներ» ՀԿ-ի կազմակերպած ընդունելությունը, որի ժամանակ հյուրերը հնարավորություն ունեցան համտեսել հայկական ավանդական խոհանոցի կերակուրներ և ըմպելիքներ:

 

Committee of the Regions Event — Local and Regional Democracy in Armenia

Լրաթերթ

Բաժանորդագրվեք մեր լրաթերթին նորությունները էլ. փոստին ստանալու համար:

Արխիվ

Մարտի 2024
MO TU WE TH FR SA SU
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031