WordPress-ի ՏԲ-ի սխալ՝ [INSERT, UPDATE command denied to user 'ID138653_euf1'@'79.174.131.197' for table 'wp_options']
INSERT INTO `wp_options` (`option_name`, `option_value`, `autoload`) VALUES ('_transient_doing_cron', '1734514719.2730810642242431640625', 'yes') ON DUPLICATE KEY UPDATE `option_name` = VALUES(`option_name`), `option_value` = VALUES(`option_value`), `autoload` = VALUES(`autoload`)

Հայաստան - Եվրոպա կապ - EuFoA

Հայաստան — Եվրոպա կապ

Հայաստան-ԵՄ հարաբերություններ
Եվրամիության և Հայաստանի միջև հարաբերությունները կարգավորվում են հիմադիր՝ «ԵՄ-Հայաստան գործընկերության և համագործակցության համաձայնագիր» փաստաթղթով, որն ուժի մեջ է մտել 1999 թվականին: Այն թույլ է տալիս լայնածավալ համագործակցություն իրականացնել քաղաքական երկխոսության, առևտրի, ներդրումների, տնտեսության, օրինաստեղծ գործընթացների և մշակույթի ուղղություններով:
Նոր համաձայնագիր
2015 թ․հոկտեմբերի 12-ին Արտաքին հարաբերությունների խորհուրդը լիազորեց Եվրոպական հանձնաժողովին և Բարձր ներկայացուցչին սկսել բանակցություններ Հայաստանի հետ՝ նոր, պարտադիր իրավական ուժ ունեցող, համալիր համաձայնագրի շուրջ՝ տրամադրելով համապատասխան բանակցային մանդատը։ Բանակցությունների պաշտոնական մեկնարկը տրվեց 2015թ. դեկտեմբերի 7-ին։ Նոր համաձայնագիրը կփոխարինի գործող ԵՄ-Հայաստան Գործընկերության և համագործակցության համաձայնագրին։
Չնայած ԵՄ-ն հետ Ասոցացման համաձայնագիրը և դրա մաս հանդիսացող Խոր և համապարփակ ազատ առևտրի գոտու (ԱՀ/ԽՀԱԱԳ) համաձայնագիրը չստորագրելու մասին Հայաստանի 2013 թ.սեպտեմբերի 3-ի որոշմանը՝ Հայաստանը և ԵՄ-ն «Գործընկերության և համագործակցության համաձայնագրի» շրջանակներում (ուժի մեջ է 1999 թվականից) շարունակում են իրենց համագործակցությունը քաղաքական երկխոսության, առևտրի, ներդրումների, տնտեսության, իրավունքի և մշակույթի ոլորտներում:
2017 թվականի փետրվարի 28-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը և ԵՄ Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը Բրյուսելում հայտարարեցին բանակցությունների ավարտի մասին: Մարտի 21-ին, Հայաստանն ու Եվրոպական Միությունը (ԵՄ) նախաստորագրեցին ԵՄ-Հայաստան Համապարփակ և ընդլայնված գործընկերային համաձայնագիրը:
ԵՄ օժանդակությունը Հայաստանին
Եվրոպական հարևանության քաղաքականության մասը լինելով՝ Հայաստանն օգտվում է Եվրոպական հարևանության գործիքից: 2014-2017թթ Միասնական աջակցության շրջանակի ներքո Հայաստանին տրամադրվող ԵՄ աջակցության չափը տատանվում է 140-ից մինչև առավելագույնը 170 մլն եվրո: Եզրափակիչ հատկացումների չափը կհաշվարկվի ըստ երկրի կարիքների և նրա կողմից ստանձնած բարեփոխումների իրականացման: ԵՄ-Հայաստան համագործակցության ռազմավարությունը Եվրոպական հարևանության գործիքի ներքո մշակվել է Հայաստանի իշխանությունների հետ խորհրդակցությունների արդյունքում: ԵՄ ֆինանսական օժանդակության մեծ մասը հատկացվում է ոլորտային բյուջետային աջակցության տեսքով, այսինքն գումարը վճարվում է բարեփոխումների կոնկրետ թիրախների բավարարման դեպքում: ԵՄ երեք գերակա ուղղություններն են.
— Մասնավոր հատվածի զարգացում
— Հանրային կառավարման ոլորտի բարեփոխումներ
— Արդարադատության ոլորտի բարեփոխումներ:
Մանրամասն կարդալ ԱՅՍՏԵՂ:
 Ավելի ակտիվ շարժունակություն ԵՄ հետ
Հայաստան-ԵՄ «Շարժունակության շուրջ գործընկերություն» համաձայնագիրը ստորագրվեց 2011թվականին, որով կողմերը պարտավորություն ստանձնեցին մարդկանց երկկողմանի տեղաշարժերի բարելավման ուղղությամբ՝ միաժամանակ իրականացնելով միգրացիոն հոսքերի ավելի լավ կառավարմանն, այդ թվում՝ անկանոն միգրացիայի կանխարգելմանն ու նվազեցմանն ուղղված գործողություններ։ 2014 թ հունվարին ուժի մեջ մտան ԵՄ-Հայաստան Մուտքի արտոնագրերի դյուրացման և Ռեադմիսիայի համաձայնագրերը:
Հայաստանի կարևոր առևտրային գործընկեր
 
Հայկական ապրանքների արտահանման առաջնահերթ ուղղությունը Եվրամիությունն է , որը հանդիսանում է նաև Հայաստանի ամենակարևոր առևտրային գործընկերներից մեկը: Եվրամիությունը Հայաստանից ներմուծում է առավելապես պատրաստի արտադրանք, արտադրական հումք, արդյունաբերական բազմապիսի արտադրանք, ինչպես նաև խմիչք և ծխախոտ: ԵՄ-ից Հայաստան են ներկրվում հիմնականում մեքենաշինական և տրանսպորտային սարքավորում, պատրաստի ապրանքներ, արդյունաբերական արտադրանք և քիմիկատներ: ԵՄ «Արտոնությունների ընդհանրացված համակարգ (GSP)» արտոնյալ առևտրային ռեժիմի ներքո Հայաստանից դեպի ԵՄ արտահանման ծավալները 2015 թվականի դրությամբ հասել են 116 մլն եվրոյի, գրանցելով աճ՝ 2009 թվականին արձանագրված 61 մլն եվրոյի համեմատությամբ:
Մանրամասն կարդալ ԱՅՍՏԵՂ:
Նորարարության և մրցակցության ոլորտում համագործակցության դյուրացումը
2015 թվականին ավարտվեցին ԵՄ-ի ամենամեծ գիտահետազոտական և նորարարական ծրագրում՝ ՀՈՐԻԶՈՆ 2020-ում Հայաստանի մասնակցության շուրջ բանակցությունները, իսկ 2016 թ.-ի մայիսին ստորագրվեց այդ ծրագրի շրջանակներում Հայաստանի հետ Ասոցացման համաձայնագիրը: ՀՈՐԻԶՈՆ 2020-ի միջոցով տրամադրվում է ֆինանսավորում գիտահետազոտական և նորարարության ոլորտին և աջակցություն փոքր և միջին ձեռնարկություններին։
Երիտասարդների մասնակցությունը ԵՄ ծրագրերին
Շարունակվում են ընթացիկ Տեմպուս-ի 21 և կարողությունների զարգացման Էրազմուս պլյուս 5 ծրագրերը որոնք ընդգրկում են 22 ՀՀ բուհեր և 31 կազմակերպություններ, այդ թվում, և մասնավոր ձեռնարկություններ, նախարարություններ և ոչ-պետական կազմակերպություններ: Բոլոր ծրագրերի տևողությունը շուրջ երեք տարի է. հատկացված անհատական բյուջեները կազմում են համապատասխանաբար 20,290, 252 եվրո և 4,392,388 եվրո:
Հավելյալ տեղեկատվություն ԵՄ-Հայաստան համագործակցության մասին

 

 

 ՀՀ-ԵՄ հարաբերությունների մասին առավել մանրամասն կարդալ ԱՅՍՏԵՂ:

 

Լրաթերթ

Բաժանորդագրվեք մեր լրաթերթին նորությունները էլ. փոստին ստանալու համար:

Արխիվ

Դեկտեմբերի 2024
MO TU WE TH FR SA SU
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031