WordPress-ի ՏԲ-ի սխալ՝ [INSERT, UPDATE command denied to user 'ID138653_euf1'@'79.174.131.197' for table 'wp_options']
INSERT INTO `wp_options` (`option_name`, `option_value`, `autoload`) VALUES ('_transient_doing_cron', '1710847935.1264450550079345703125', 'yes') ON DUPLICATE KEY UPDATE `option_name` = VALUES(`option_name`), `option_value` = VALUES(`option_value`), `autoload` = VALUES(`autoload`)

«Հայաստանի եվրոպացի բարեկամներ» կազմակերպության (EuFoA) տնօրեն Դիոգո Պինտոյի հայտարարությունը շփման գծում ստեղծված իրադրության վերաբերյալ - EuFoA

«Հայաստանի եվրոպացի բարեկամներ» կազմակերպության (EuFoA) տնօրեն Դիոգո Պինտոյի հայտարարությունը շփման գծում ստեղծված իրադրության վերաբերյալ

«Հայաստանի եվրոպացի բարեկամներ» կազմակերպության (EuFoA) անունից ես իմ խորը մտահոգությունն եմ հայտնում Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի միջև շփման գծի երկայնքով աճող լարվածության վերաբերյալ և դատապարտում նոյեմբերի 11-ից ադրբեջանական զորքերի կողմից հրադադարի ռեժիմի խախտման փորձերը:
60 և 82 միլիմետրանոց ականանետերից Թալիշի և Յարըմջայի ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերի արկակոծումը ապրիլյան քառօրյա պատերազմից հետո ստեղծված փխրուն իրավիճակի սրման խոշորագույն փորձն է, որի հետևանքով խախտվում են այս տարվա սկզբին Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում ձեռք բերված համաձայնությունները:
Դրա հետ մեկտեղ Ադրբեջանի կողմից 60 հազարի զինվորի ներգրավվածությամբ իրականացվող լայնամասշտաբ զորավարժությունները, ծանր ռազմատեխնիկայի տեղակայումը Լեռնային Ղարաբաղի հետ սահմանի երկայնքով հստակ ցույց են տալիս Ադրբեջանի իրական մտադրությունները, որոնք արդեն ակնհայտ են դարձել պատերազմական հռետորաբանության միջոցով: Այսպիսով, Ադրբեջանի հիմնական նպատակն է ցանկացած գնով խոչընդոտել հրադադարի ռեժիմի արդյունավետ մոնիթորինգի, շփման գծում միջադեպերի հետախուզման վերաբերյալ ձեռք բերված համաձայնությունների իրականացմանը՝ թույլ չտալով խաղաղ բանակցությունների վերսկսումը:
Չնայած ԵՄ-ի անունից Եվրոպական հանձնաժողովի և Արտաքին հարաբերությունների ու անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցչի կողմից Ադրբեջանի հետ համալիր համաձայնագրի կնքման շուրջ լուրերը դրական են, այդուհանդերձ, դրանք իրականացվում են շատ անպատեհ փուլում: ԵՄ-ի կողմից սա որակվում է որպես հնարավորություն քաղաքական երկխոսության և փոխադարձ համագործակցության համար, մինչդեռ Բաքվի վարչակարգը դա կիրառելու է երկրի ներսում քաղաքական հակառակորդների հետագա ճնշման, քաղաքացիական հասարակության և մամուլի ազատության էլ ավելի սահմանափակման, ինչպես նաև վտանգավոր ռազմատենչության նպատակով:
Մենք կոչ ենք անում Եվրամիությանը և դրա անդամ պետություններին օգտագործել հնարավոր բոլոր միջոցները՝ կանխարգելելու Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի դեմ ևս մեկ հարձակում, ինչը հետագայում ավելի կբարդացնի խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերի գործադրումը և թանկ կարժենա երկու կողմերի համար թե՛ մարդկային կյանքի, և թե ենթակառուցվածքների տեսակետից:

 

###
EuFoA-ն ուրախ կլինի տրամադրել լրացուցիչ տեղեկատվություն և մեկնաբանություններ ըստ անհրաժեշտության: Խնդրում ենք դիմել EuFoA բրյուսելյան գրասենյակի կոորդինատոր ՝ Ալեքսանդրա Ռոուսիին՝ alexandra.roussi@eufoa.org +3222331101 կամ EuFoA երևանյան գրասենյակի կոորդինատոր Տաթև Հայրապետյանին՝ tatevik.hayrapetyan@eufoa.org +37477427383: EuFoA ծրագրերի մասին տեղեկատվությունը հասանելի է www.EuFoA.org-ում:

Լրաթերթ

Բաժանորդագրվեք մեր լրաթերթին նորությունները էլ. փոստին ստանալու համար:

Արխիվ

Մարտի 2024
MO TU WE TH FR SA SU
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031