WordPress-ի ՏԲ-ի սխալ՝ [INSERT, UPDATE command denied to user 'ID138653_euf1'@'79.174.131.197' for table 'wp_options']
INSERT INTO `wp_options` (`option_name`, `option_value`, `autoload`) VALUES ('_transient_doing_cron', '1728671973.7867269515991210937500', 'yes') ON DUPLICATE KEY UPDATE `option_name` = VALUES(`option_name`), `option_value` = VALUES(`option_value`), `autoload` = VALUES(`autoload`)

Հարցում. խորհրդարանական մրցավազքը դեռևս անկանխատեսելի է - EuFoA

Հարցում. խորհրդարանական մրցավազքը դեռևս անկանխատեսելի է

Click here to download the results of the opinion poll.

 

Հայերեն լեզվով կարդալու համար խնդրում ենք սեղմել այստեղ:

 

Please click here to download the PDF version of the press release.

 

Այսօր Հայաստանի Եվրոպացի Բարեկամներ կազմակերպությունը (ՀԵԲ) հրապարակում է «Հարցում. նախընտրական պատկերը Հայաստանում» վերնագրով հետազոտության արդյունքները: Այս հարցումն անցկացվել է IPSC-ի և ՀԵԲ-ի կողմից, իսկ TNS opinion-ն ապահովել է որակի ստուգումը և ընդհանուր վերահսկողությունը: Դաշտային աշխատանքներն իրականացվել են 2012թ. փետրվարի 29-ից մարտի 5-ը ընկած ժամանակահատվածում:

Քարոզարշավի նախաշեմին երկու խոշոր կուսակցությունների գրանցած արդյունքների միջև զգալի տարբերություններ չկան (սխալի չափը 2.4% է), սակայն երկուսն էլ շատ առաջ են մյուս բոլոր կուսակցություններից: Միևնույն ժամանակ, 4 փոքր կուսակցությունները հավասար հնարավորություն ունեն անցնելու 5% ընտրական շեմը և մուտք գործելու Ազգային ժողով: «Զարմանքի է արժանի այն, որ քարոզարշավի շեմին անհնար է ասել, թե արդյոք մենք կունենանք 6, 5, 4, 3 կամ անգամ ընդամենը 2 կուսակցությունից բաղկացած Ազգային ժողով: Սա նաև նշանակում է, որ այսօր անհնար է կանխատեսել ճշգրիտ արդյունքներ: Միակ բանը, որ գիտենք այն է, որ արդեն իսկ այսօր մարդկանց մի մեծ տոկոս կա, որ միանշանակ որոշել է քվեարկել»,- մեկնաբանում է դոկտոր Մայքլ Քամբեքը՝ ՀԵԲ-ի Գլխավոր քարտուղարը:

Գ. Ծառուկյանը առավել ժողովրդականություն վայելող կուսակցության ղեկավարն է, մինչդեռ Ս. Սարգսյանը շարունակում է մնալ առաջատարը, երբ հերթը հասնում է նախագահական նախապատվություններին: Երկրով մեկ մարդիկ դժգոհություն և անվստահություն են հայտնում քաղաքական կառույցների նկատմամբ, և երկրում տիրող իրավիճակի մասին պատկերացումները ներկայումս բավական բացասական են: Հետաքրքիր է, որ պատկերն ավելի դրական է դառնում հարցվողներին իրենց ընտանիքների իրական վիճակի մասին հարցնելիս, ինչպես նաև երբ նրանք գնահատում են վերջին 5 տարիների ընթացքում Հայաստանի ընդհանուր վիճակում առկա փոփոխությունները:

 

ՀԵԲ-ը իրականացրել է այս հարցումը որպես ոչ տեղական և հետևաբար ոչ կուսակցական հասարակական կազմակերպություն: Անաչառության և որակի հնարավոր ամենաբարձր չափանիշներն ապահովելու համար այս հարցման ողջ ընթացքը վերահսկվել է հարցումներ իրականացնող հայտնի TNS opinion միջազգային կազմակերպության կողմից: «Մենք գնահատել ենք մեթոդաբանությունը և վերահսկել ենք հարցման բոլոր փուլերը: Ես ուրախ եմ նշել, որ այս հարցումը լիովին համապատասխանում է միջազգային չափանիշներին, և մենք շատ բավարարված ենք հետազոտության որակով»,- նշում է Սթիվ Շվարցերը՝ TNS opinion-ի Բրյուսելյան  գրասենյակի մեթոդաբանության և վիճակագրության գծով ղեկավարը:

ՀԵԲ-ը կազմակերպել է այս հարցումը մի շարք պատճառներով: Մասնավորապես մենք ցանկանում ենք.

  • բարձրացնել ընտրությունների, մարդկանց համար կարևորություն ներկայացնող հիմնահարցերի և քաղաքականության, քաղաքական կուսակցությունների և նրանց առաջնորդների նկատմամբ հասարակության ունեցած դիրքորոշումների վերաբերյալ հանրային տեղեկացվածության մակարդակը,
  • համեմատել այս հարցման արդյունքները ՀԵԲ-ի կողմից 2010թ.-ի հոկտեմբերին իրականացված «մեկնարկային հարցման» արդյունքների հետ,
  • նպաստել ավելի բովանդակալից քաղաքական բանավեճին՝ հիմնված ավելի էական բովանդակության վրա, քան քաղաքական քարոզչությունն ու առասպելներն են,
  • բարձրացնել հասարակության թափանցիկության և Հայաստանի քաղաքական կյանքի իրատեսական պատկերի նկատմամբ ունեցած վստահության մակարդակը,
  • միջազգային դիտորդներին համեմատական տվյալներ տրամադրելով՝ ուժեղացնել ընտրությունները տեխնիկապես ճիշտ անցկացնելուն միտված ջանքերը:

Հարցման ամբողջական տարբերակը կարող եք գտնել հայերեն և անգլերեն լեզուներով մեր կայքում՝ http://www.eufoa.org/en/publications

«Հայաստանի եվրոպացի բարեկամներ» կազմակերպությունը սիրով կտրամադրի մեկնաբանություններ կամ անհրաժեշտ վերլուծություններ անգլերեն, գերմաներեն, ֆրանսերեն, իտալերեն, լեհերեն, ռուսերեն և հայերեն լեզուներով: Եվրոպա-Հայաստան խորհրդի անդամները նույնպես պատրաստակամ են մեկնաբանություններ տրամադրել: Հարցերի դեպքում խնդրում ենք դիմել մեր քարտուղարություն:

«Հայաստանի եվրոպացի բարեկամներ» կազմակերպության և Եվրոպա-Հայաստան խորհրդի մասին լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար խնդրում ենք այցելել մեր կայք’ www.EuFoA.org:

Լուսանկարները հասանելի են մեր կայքում, ինչպես նաև կտրամադրվեն ըստ պահանջի: Հեղինակային իրավունքի սահմաններում նկարների օգտագործումը թույլատրվում է: Օգտագործումն անվճար է, «Copyright: www.EuFoA.org» նշելը’ պարտադիր:

 

Հարցում. նախընտրական պատկերը Հայաստանում

Ընդհանուր տեղեկություններ կազմակերպիչների մասին

 

Դոկտոր Սթիվ Շվարցեր, TNS opinion

TNS-ը (http://www.tnsglobal.com) համաշխարհային առաջատար է հանրային կարծիքի ուսումնասիրության և սոցիոլոգիական հարցումների ոլորտում: Այն ներկայացված է աշխարհի  5 մայրցամաքների ավելի քան 70 երկրներում՝ ամբողջությամբ կամ բաժնետոմսերի վերահսկիչ փաթեթով իր սեփականությունը հանդիսացող ավելի քան 150 գրասենյակներով և մասնաճյուղերով: Գրասենյակներն իրականացնում են շուկայի հետազոտություններ, հասարակական կարծիքի ուսումնասիրություններ և խորը վերլուծություններ աշխարհի ավելի քան 110 երկրներում: Նրանց նպատակն է տրամադրել շուկայի և հասարակական կարծիքի ամենախիստ տեխնիկական չափանիշներին համապատասխանող հետազոտություններ’ բարձրորակ ծառայությունների և սեփական մշակումների կիրառմամբ:

TNS opinion-ը TNS-ի կազմում գտնվող ընկերություն է, որը մասնագիտացած է միջերկրային հետազոտությունների իրականացման մեջ: TNS opinion-ն ունի ավելի քան 35 տարվա փորձ քաղաքական, սոցիալական և հասարակական կարծիքի ուսումնասիրությունների ոլորտում, մասնավորապես աշխարհում հասարակական կարծիքի ամենաընդգրկուն’ «Ստանդարտ Եվրոբարոմետր» հար­ցումների ծրագրում, որն իրականացվում է Եվրոպական Հանձնաժողովի լիազորությամբ:

TNS opinion-ը Եվրոպայի, Աֆրիկայի և աշխարհի այլ տարածա­շրջանների այլ երկրներում իրականացրել է հանրային կարծիքի բազմաթիվ ուսումնասիրություններ’ հանդիսանալով դրանց համակարգող կենտրոնը: Հետազոտություններում, որոնցում որպես հետազոտական օբյեկտներ հանդես են եկել տարբեր թիրախային խմբեր’ ամբողջ հասարակությունից մինչև վերնախավեր և առաջատար գործարար շրջանակներ, կիրառվել են ամենատարբեր հետազոտական մեթոդներ’ դեմ առ դեմ հարցումներից մինչև հեռախոսային և առցանց հարցազրույցներ:

 

Պրն. Հովհաննես Գրիգորյան, IPSC

«Այ Փի Էս Սի» Քաղաքական և սոցիոլոգիական խորհրդատվությունների ինստիտուտը (IPSC, www.ipsc.am) հայաստանյան հետազոտական ընկերություն է, որը մասնագիտացած է որակական և քանակական մեթոդներով իրականացվող սոցիոլոգիական հարցումների, մարքեթինգային հետազոտությունների և դրանց հիման վրա խորհրդատվության տրամադրման մեջ: Առ այսօր IPSC-նիրականացրել է ավելի քան 90 զանգվածային հետազոտություն քաղաքականության, կրթության, ընտրությունների մոնիտորինգի, առողջապահության, շուկայի ուսումնասիրության և այլ ոլորտներում: Հարցումներն ընդգրկել են Երևանը, Հայաստանի բոլոր քաղաքային և գյուղական համայնքների ավելի քան 80%-ը: Առ 2012թ. փետրվար ամիսը հարցումներ են իրականացվել շուրջ 155,000 անձանց հետ: IPSC-ն մշակում, կազմակերպում, իրականացնում և վերլուծում է հասարակական կարծիքի բազմապիսի հարցումներ, ֆոկուս խմբային քննարկումներ, խորին հարցազրույցներ, գնահատող հետազոտություններ, փորձագիտական հարցումներ, ընդգրկված դիտարկումներ, ինչպես նաև ուսումնասիրություններ՝ օգտագործելով այնպիսի առաջադեմ տեխնոլոգիաներ, ինչպիսիք են առցանց հարցումները, CATI-ն և CAPI-ին:

 

Դոկտոր Մայքլ Քամբեկ, ՀԵԲ

ՀԵԲ — Հայաստանի Եվրոպացի Բարեկամները (www.EuFoA.org) հայտնի հասարակական կազմակերպություն է, որը հիմնադրվել է Բրյուսելում որպես առանց շահույթի միջազգային ընկերություն: Այն տարածում է իր գործունեությունը ողջ Եվրոպայում’ սկսած 2009թ.-ի մայիսից: ՀԵԲ-ը նպատակ ունի նպաստել հայ և եվրոպացի որոշում կայացնողների միջև քաղաքականության, գործարարության և մշակույթի ոլորտներում կապերի հաստատմանը, ինչպես նաև աջակցել Հայաստանի հետագա ինտեգրմանը Եվրոպայի քաղաքական, տնտեսական և մշակութային կառույցներին: ՀԵԲ-ը ձգտում է օժանդակել փոխըմբռնմանը և խթանել համագործակցություն: Նպատակների թվում են քաղաքացիական հասարակության անդամների միջև շփման խրախուսումը, Հայաստանում Եվրոպայի մասին իրազեկության բարձրացումը, ինչպես նաև Եվրոպայում Ղարաբաղյան հակամարտության և Հայաստանի մասին իրազեկության բարձրացումը:

 

Ընդհանուր տեղ

 

եկություններ հարցման մասին

Եվրոպայի հետ Հայաստանի հարաբերությունների գլխավոր բաղադրիչներից է Հայաստանում ժողովրդավարության զարգացումը: Հայաստանի Հանրապետությունը, որն ընդամենը 20 տարեկան է, երիտասարդ և զարգացող ժողովրդավարության երկիր է: Այս ընթացքում տեղական կազմակերպությունների կողմից իրականացված հանրային կարծիքի հարցումները հաճախ կողմնակալ են ընկալվել: Այդ իսկ պատճառով ՀԵԲ-ն’ որպես  եվրոպական և ոչ մի կուսակցության հետ չկապակցված կազմակերպություն, իր համար որպես առաջնահերթություն է սահմանել հավաստի հարցումների միջոցով փաստարկված երկխոսության խթանումը, մրցակցող կուսակցությունների վարկանիշների գնահատման թափանցիկության ապահովումը և հնարավոր կեղծիքների կանխումը:

Այդ պատճառով, 2011թ. դեկտեմբերի 19-ին ՀԵԲ-ը հայտարարել է Հայաստանում ընտրողների զանգվածային հարցման իրականացման և այդ հարցման վերահսկման միջազգային մրցույթ’ գործընկերներ գտնելու նպատակով: TNS Opinion-ը հաղթել է որակի ստուգման և վերահսկողության մրցույթում: Այդպիսով հետազոտությունն իրականացվել է TNS Opinion-ի տեղական գործընկեր IPSC-ի և ՀԵԲ-ի համագործակցությամբ: Դաշտային աշխատանքները անցկացվել են 2012թ. փետրվարի 29-ից մարտի 5-ն ընկած ժամանակահատվածում՝ 1,600 հարցվողների հետ:

Լրաթերթ

Բաժանորդագրվեք մեր լրաթերթին նորությունները էլ. փոստին ստանալու համար:

Արխիվ

Հոկտեմբերի 2024
MO TU WE TH FR SA SU
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031