Նորություններ

Ֆիլիպ Լեֆորը քննարկում է ղարաբաղյան հակամարտությունը հայ պաշտոնյաների հետ

Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Ֆիլիպ Լեֆորը նոյեմբերի 28-ին այցելել է Հայաստան: Այցի ընթացքում Լեֆորը հանդիպել է Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի, Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի և պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ: Հանդիպումների ընթացքում քննարկվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը:   Read more

Վարշավայում կայացած Արևելյան գործընկերության գագաթաժողովը ամրապնդում է ԵՄ-ի բարեփոխումների ջանքերը արևելյան հարևան երկրներում

Սեպտեմբեր 29-30, 2011թ., Եվրամիության և Արևելյան գործընկերության երկրների նրկայացուցիչները հանդիպեցին Վարշավայում՝ Եվրոպական խորհրդի նախագահ Հերման Վան Ռոմփույի և Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տասկի հրավերով: Գագաթաժողովը հնարավորություն ընձեռեց մասնակից երկրներին վերահաստատել իրենց նվիրվածությունը Արևելյան գործընկերության հիմնական նպատակներին: Այն հատկապես ընդգծեց քաղաքացիական հասարակության կենտրոնական դերը գործընկերության նպատակների հետապնդման գործում:   Read more

Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով հատուկ ներկայացուցիչը այցելում է Հայաստան

Սեպտեմբերի 7-ին, 2011թ., Ֆիլիպ Լեֆորը՝ Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով հատուկ ներկայացուցիչը, Հայաստանում էր տարածաշրջան կատարած իր առաջին այցի շրջանակներում: Այցի ընթացքում Լեֆորը հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետության նախագահի, Հայաստանի արտաքին գործերի նախարարի, պաշտպանության նախարարի, Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի և Խորհրդարանի խոսնակի հետ:   Read more

ԱՔԿ-ԵՔԿ համատեղ միջոցառում «Հայաստանը ուշադրության կենտրոնում»

2011 թ.-ի հունիսի 23-ին ՀԵԲ-ի ավագ խորհրդական Պարույր Հովհաննիսյանը ելույթ ունեցավ Արտաքին քաղաքականության կենտրոնի (ԱՔԿ) կողմից Բրյուսելում կազմակերպված միջոցառմանը «Հայաստանը ուշադրության կենտրոնում»: Կոնֆերանսը, որը կազմակերպվել էր Եվրոպական քաղաքականության կենտրոնի (ԵՔԿ) հետ համատեղ, նպատակ ուներ ինչպես անդրադառնալ երկրի ներկա հիմնախնդիրներին, այնպես էլ երկրի հիմնական մարտահրավերների լուծման համար քաղաքականության առաջարկություններ անել:   Read more

Զեկույց Հայաստանի վերաբերյալ: Եվրոպական հարևանության քաղաքականության իրականացումը 2010 թ.-ին

Մայիսի 25, 2011, Եվրոպական հանձնաժողովը և ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գերագույն ներկայացուցիչը հրատարակել են Հայաստանի վերաբերյալ Զեկույց, որտեղ անդրադարձել են 2010 թ.-ի ընթացքում Եվրոպական հարևանության քաղաքականության իրականացման առաջընթացին: Զեկույցը ներկայացնում է Հայաստանի առաջընթացը ԵՀՔ Գործողությունների ծրագրի տարբեր առանցքային հատվածներում:   Read more

Բրյուսելում տեղի է ունեցել Եվրոնեսթ խորհրդարանական վեհաժողովի անդրանիկ նիստը

Եվրոնեսթ խորհրդարանական վեհաժողովը պաշտոնապես կազմավորվել է 2011 թ.-ի մայիսի 3-ին Բրյուսելում: Բելառուսի մասնակցութան ձևաչափի և կանոնակարգի ինտենսիվ քննարկումներից հետո, տեղի ունեցավ վեհաժողովի անդրանիկ հանդիպումը: Վեհաժողովը կսկսի իր աշխատանքը 2011թ.-ի աշնանը: Եվրոնեսթը այժմ ֆորում է հանդիսանում «Արևելյան գործընկերությանը» վերաբերող բոլոր հարցերի խորհրդարանական քննարկաման համար:   Read more

Շտեֆան Ֆյուլե. «Ուզում ենք տեսնել ավելի մեծ առաջընթաց»

Ապրիլի 28-ին Մեդիամաքսը (mediamax.am) հրապարակել է ԵՄ ընդլայնման և Եվրոպական Հարեւանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի բացառիկ հարցազրույցը, որտեղ նա գնահատում Հայաստան-ԵՄ հարաբերությունների ներկայիս փուլը:   Read more

Հայաստանը նոր աջակցություն է ստացել Եվրախորհրդարանից

2011 թ.-ի ապրիլի 14-ին Մեդիամաքսը (mediamax.am) հրապարակել է Մայքլ Քեմբեքի՝ ՀԵԲ-ի գլխավոր քարտուղարի, հոդվածը Եվրոպայի հարևանության քաղաքականության վերաբերյալ Եվրախորհրդարանի ընդունած նոր բանաձևի մասին, որտեղ նա վերլուծում է վերջինիս նշանակուըթյունը Հայաստանի համար:   Read more

Սոչիի համաձայնագիրը լավ նորություն է փախստականների և ներքին տեղահանվածների համար

2011 թ.-ի մարտի 10-ին Մեդիամաքսը (mediamax.am) հրապարակել է Մայքլ Քեմբեքի՝ ՀԵԲ-ի գլխավոր քարտուղարի, վերլուծական հոդվածը Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասին: Հոդվածում նա քննարկում է 2011թ.-ի մարտի 5-ի Սոչիի գագաթաժողովից հետո հնարավոր փոփոխությունները փախստականների և ներքին տեղահանվածների համար: [շարունակությունը կարդալ անգլերեն]   Read more

Էրդողանի հիստերիան. արդյո՞ք նա պետք է հրաժական տա

Հունվարի 25-ին, 2012 թ., Մեդիամաքս լրատվական գործակալությունը հրապարակել է դոկտոր Մայքլ Քամբեքի` ՀԵԸ-ի գլխավոր քարտուղարի հոդվածը` նվիրված Թուրքիայի արձագանքներին Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող Ֆրանսիայի օրինագիծի շուրջ, որը վավերացվեց Ֆրանսիայի սենատի կողմից 2012 թ.-ի հունվարի 23-ին:   Read more

Լրաթերթ

Բաժանորդագրվեք մեր լրաթերթին նորությունները էլ. փոստին ստանալու համար:

Արխիվ

Ապրիլի 2024
MO TU WE TH FR SA SU
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930