WordPress-ի ՏԲ-ի սխալ՝ [INSERT, UPDATE command denied to user 'ID138653_euf1'@'79.174.131.197' for table 'wp_options']
INSERT INTO `wp_options` (`option_name`, `option_value`, `autoload`) VALUES ('_transient_doing_cron', '1714113486.0851910114288330078125', 'yes') ON DUPLICATE KEY UPDATE `option_name` = VALUES(`option_name`), `option_value` = VALUES(`option_value`), `autoload` = VALUES(`autoload`)

2016 թվականը մեկնարկում է Հայաստան-ԵՄ գործադիր և խորհրդարանական հանդիպումներով - EuFoA

2016 թվականը մեկնարկում է Հայաստան-ԵՄ գործադիր և խորհրդարանական հանդիպումներով

Այսօր՝ հունվարի 21-ին, Ստրասբուրգում տեղի ունեցավ Հայաստան-ԵՄ Խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի (ԽՀՀ) տասնվեցերորդ նիստը, որին մասնակցում էին ՀՀ և Եվրոպական խորհրդարանի անդամները: Նիստը հաջորդեց 3 օր առաջ տեղի ունեցած Հայաստան-ԵՄ համագործակցության խորհրդի գործադիր ճյուղից նրանց գործընկերների 16-րդ հանդիպմանը: Թե՛ ԽՀՀ-ն, և թե՛ Համագործակցության խորհուրդը հանդես եկան համատեղ հայտարարություններով մի քանի կարևոր թեմաների շուրջ, մասնավորապես Հայաստան-ԵՄ հարաբերությունների ապագայի, հայաստանյան զարգացումների և Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասին: ‹‹Հայաստանի եվրոպացի բարեկամներ›› կազմակերպությունը (ՀԵԲ կայք) ողջունում է հայ և եվրոպացի պաշտոնյաների մասնակցությամբ այս շաբաթ տեղի ունեցած հանդիպումների արդյունքները:
‹‹Մասնավորապես ողջունելի է, որ հանդիպումները կայացել են թե՛ կառավարության, և թե՛ օրենսդիր դաշտի ներկայացուցիչների մասնակցությամբ, ինչը վկայում է իրենց հարաբերություններին՝ Հայաստանի և Եվրամիության հաղորդած կարևորության մասին: Ընդունված հայտարարությունների խորությունն ու բովանդակությունը կարող են նաև հույս հանդիսանալ Հայաստան-ԵՄ հարաբերությունների հզորացման և մասնավորապես իրավական շրջանակային նոր համաձայնագրի արագ ստորագրման ոլորտների համար››,- նշում է ՀԵԲ ղեկավար Էդուարդո Լորենցո Օչոան:
Այս առումով, ԽՀ հանձնաժողովը նույնպես ողջունում է ‹‹2015 թվականի դեկտեմբերի 7-ին Հայաստան-ԵՄ հարաբերությունների մեկնարկը բարձր մակարդակով, ի դեմս համապարփակ շրջանակային նոր համաձայնագրի, որը կներառի քաղաքական, տնտեսական և ոլորտային համագործակցություն››: Հաշվի առնելով, որ Հայաստանը և Եվրամիությունը իրենց հարաբերությունները չեն սկսում զրոյից, այլ կարող են կիրառել Ասոցացաման համաձայնագրի շուրջ բանակցային գործընթացից ստացված աշխատանքի արդյունքը, ԽՀ հանձնաժողովը հույս հայտնեց Հայաստան-ԵՄ բանակցություններն արագ ավարտին հասցնելու մասին››:
Անդրադարձ կատարվեց նաև շարժունակության օրակարգին, և երկու կողմերը դրական գնահատեցին վիզաների դյուրացման և հետընդունման համաձայնագրերի որոտներում ներդրումը, ինչը կարող է ճանապարհ հարթել դեպի վիզաների ազատականացմանն ուղղված երկխոսությանը: Երկու կողմերն էլ ընդգծեցին Հայաստանում բարեփոխումների իրականացման գործում Եվրամիության աջակցության կարևորությունը: Բացի այդ, ԵՄ-ն ընդունում է սիրիացի փախստականների ճգնաժամի հարցում Հայաստանի դրական դերը: ԽՀ հանձնաժողովը կոչ արեց Եվրոպական հանձնաժողովին և ԵՄ անդամ երկրներին ‹‹դրական որակել համապատասխան ծրագրերի իրագործման հարցում Հայաստանի իշխանությունների կողմից հնչեցված աջակցության ցանկացած խնդրանք, որոնք նպատակաուղղված են Հայաստանում սիրիացի փախստականների սոցիալական ինտեգրմանը››:
Հիշատակվեց նաև Լեռնային Ղարաբաղում առկա մտահոգիչ իրավիճակը: Հայաստան-ԵՄ ԽՀ հանձնաժողովը իր մտահոգությունը հայտնեց ‹‹Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետևանքով շարունական մահվան դեպքերի և հրադադարի համաձայնագրի հաճախակի դարձող լուրջ խախտումների վերաբերյալ՝ ներառյալ ծանր հրետանու և ականանետերի գործածումը, որոնք շարունակաբար հանգեցնում են կյանքերի կորստի՝ նույնիսկ քաղաքացիական բնակչության շրջանում:
Երկու հայտարարություններում էլ վերահաստատվեց ԵԱՀԿ Մինսկի խմբի՝ որպես միջազգային մանդատ ունեցող միակ միջնորդի համանախագահության ներքո հակամարտության խաղաղ կարգավորման հարցում ԵՄ աջակցությունը: Ավելին, ԽՀ հանձնաժողովը կոչ արեց ‹‹համաեվրոպական և միջազգային այլ կառույցներին ու մարմիններին համաձայնեցնել իրենց միջնորդություններն ու բանաձևերը ԵԱՀԿ Մինսկի Խմբի համանախագահների հայտարարություններին՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման նպատակով››:
Որպես Լեռնային Ղարաբաղի և Եվրոպայի միջև շփումների ամրապնդման միջոց, Հայաստան- Եվրոպա խորհրդարանական հանձնաժողովը կոչ է անում ԵՄ-ին ‹‹իր փոխանակման և շարժունակության ծրագրերում ընդգրկել ուսուցիչներ և ուսանողներ հակամարտության գոտիներից, ինչպիսին է Լեռնային Ղարաբաղը՝ համաձայն 2015 թվականի մայիսին ընդունված Բոլոնյան գործընթացի կոմյունիկեի, որը վավերացվել է նաև ԵՄ անդամ բոլոր պետությունների և Եվրոպական հանձնաժողովի կողմից››:

Լրաթերթ

Բաժանորդագրվեք մեր լրաթերթին նորությունները էլ. փոստին ստանալու համար:

Արխիվ

Ապրիլի 2024
MO TU WE TH FR SA SU
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930