Հրապարակումներ

Ր. Հովհաննիսյանը զգալիորեն բարելավում է իր դիրքերը, սակայն Ս. Սարգսյանի՝ առաջին փուլում հաղթելու հավանականությունը դեռ ամենամեծն է

Այսօր՝ նախագահական ընտրություններից 9 օր առաջ, TNS opinion-ը ներկայացնում է «Հայաստանը՝ նախագահական ընտրությունների նախաշեմին» հարցման արդյունքները, որոնք բնութագրում են հայաստանցի ընտրողների տրամադրությունները և մտադրությունները, ինչպես նաեւ թեկնածուների ընթացիկ քարոզարշավի վերաբերյալ մարդկանց տեսակետները: TNS opinion-ը այս հարցումն իրականացրել է իր հայկական գործընկերոջ՝ IPSC-ի հետ համատեղ. 2013-ի հունվարի 31-ից մինչեւ փետրվարի 5-ն ընկած ժամանակահատվածում 1.609 դեմառդեմ հարցազրույց է անցկացվել ՀՀ բոլոր 10 մարզերում եւ Երեւանի 12 համայնքներում՝ կիրառելով հնարավոր ամենաբարձր չափանիշները և որակի լայնածավալ վերահսկում, ինչպես նկարագրված է ստորեւ: Հարցումը պատվիրել է Հայաստանի Եվրոպացի Բարեկամներ (ՀԵԲ) հասարակական կազմակերպությունը՝ ընտրություններին ընդառաջ փաստացի տվյալների վրա հիմնված քննարկումներ խրախուսելու համար:
Փաստաթուղթը բեռնելու համար սեղմե'ք այստեղ (հայերեն)

Հայաստանցիները ընտրություններին լուրջ են վերաբերվում, չնայած գործող նախագահի՝ ակնհայտ առաջատար լինելուն

Այսօր TNS opinion-ը ներկայացնում է «Պատկերը Հայաստանում նախագահական ընտրություններից առաջ» հարցման արդյունքները, որոնք բնութագրում են հայաստանցի ընտրողների տրամադրությունները, նախընտրությունները եւ մտադրությունները նախընտրական պաշտոնական քարոզարշավից անմիջապես առաջ:
TNS opinion-ը այս հարցումն իրականացրել է իր հայկական գործընկերոջ՝ IPSC-ի հետ միասին. 2013 թվականի հունվարի 15-20-ն ընկած ժամանակահատվածում 1.607 դեմառդեմ հարցազրույցներ են անցկացվել բոլոր 10 մարզերում եւ Երեւանի 12 համայնքներում՝ կիրառելով հնարավոր ամենաբարձր չափանիշները եւ որակի լայնածավալ վերահսկում: Հարցումը պատվիրվել է Հայաստանի Եվրոպացի Բարեկամներ (ՀԵԲ) կազմակերպության կողմից՝ ընտրություններին ընդառաջ փաստերի վրա հիմնված քննարկումներ խրախուսելու համար:
Փաստաթուղթը բեռնելու համար սեղմե'ք այստեղ (հայերեն)

Լեռնային Ղարաբաղի նախագահական ընտրությունների դիտորդական առաքելության ամբողջական զեկույցը

2012 թ. hուլիսի 19-ին Լեռնային Ղարաբաղում (ԼՂ) տեղի ունեցան նախագահական ընտրություններ, և 8 անդամից բաղկացած մեր խումբը ընտրություններին հետևող մեծ թվով միջազգային դիտորդների թվում էր: Ստորև ձեր ուշադրությանն ենք ներկայացնում մեր դիտորդական առաքելության ամբողջական զեկույցը: Այն հիմնված է ընտրությունների հաջորդ օրը մեր կողմից հրապարակված նախնական զեկույցի վրա:
Փաստաթուղթը բեռնելու համար սեղմե'ք այստեղ (անգլերեն)

Լեռնային Ղարաբաղի նախագահական ընտրությունների դիտորդական առաքելության նախնական եզրակացություններ

2012թ. Հուլիսի 19-ին Լեռնային Ղարաբաղում (ԼՂ) տեղի ունեցան նախագահական ընտրություններ: Չնայած նրան որ ԼՂ Հանրապետությունը միջազգայնորեն ճանաչված չէ, Հայաստանի Եվրոպական Բարեկամներ-ը վճռականորեն ողջունում է դե — ֆակտո իշխանությունների ցանկությունը կազմակերպել ժողովրդավարական սկզբունքների վրա հիմնված տեղական ինքնակառավարում: Այս ցանկությունը ընդգծվել է իշխանությունների կողմից, որոնք հրավիրել են բազմաթիվ միջազգային դիտորդների, այդ թվում մեր խմբին, որը բաղկացած է ութ անդամից:
Փաստաթուղթը բեռնելու համար սեղմե'ք այստեղ (անգլերեն)

Հարցում. Հայաստանի նախընտրական իրավիճակի վերջին գնահատումը

Այսօր Հայաստանի եվրոպացի բարեկամներ կազմակերպությունը (ՀԵԲ) հրապարակում է «Հարցում. Հայաստանի նախընտրական իրավիճակի վերջին գնահատումը» վերնագրով հետազոտության արդյունքները: TNS opinion-ի կողմից վերահսկված ±2.4% ընտրանքային սխալով այս հարցումն անցկացվել է IPSC-ի և ՀԵԲ-ի կողմից և անցել բազմակողմանի որակի ստուգում: Հարցման շրջանակներում 2012թ. ապրիլի 17-ից 22-ը Երևանում և Հայաստանի բոլոր մարզերում անցկացվել է 1,600 դեմ առ դեմ հարցազրույց:
Փաստաթուղթը բեռնելու համար սեղմե'ք այստեղ (հայերեն)

Հարցում. խորհրդարանական մրցավազքը դեռևս անկանխատեսելի է

Այսօր Հայաստանի Եվրոպացի Բարեկամներ կազմակերպությունը (ՀԵԲ) հրապարակում է «Հարցում. նախընտրական պատկերը Հայաստանում» վերնագրով հետազոտության արդյունքները: Այս հարցումն անցկացվել է IPSC-ի և ՀԵԲ-ի կողմից, իսկ TNS opinion-ն ապահովել է որակի ստուգումը և ընդհանուր վերահսկողությունը: Դաշտային աշխատանքներն իրականացվել են 2012թ. փետրվարի 29-ից մարտի 5-ը ընկած ժամանակահատվածում:

Փաստաթուղթը բեռնելու համար սեղմե'ք այստեղ (հայերեն)

Ազատ առևտուր Եվրոպայի հետ` խթանել մրցունակությունը և աճը

Այս փաստաթուղթը լուսաբանում է Հայաստանի տնտեսության հատուկ բնույթը, առևտրական հարաբերությունները ԵՄ-ի հետ և ԽՀԱԱԳ -ի հնարավոր ազդեցությունը:
Համաձայն հետազոտության՝ ԵՄ-ն ձգտում է երկարաժամկետ տնտեսական համագործակցության, որի նպատակն է աջակցել առևտրին, ներդրումներին, շուկայի ազատականացմանը և աճին, մտավոր սեփականության իրավունքների եւ եվրոպական շուկայական չափանիշների ամրապնդմանը: Միևնույն ժամանակ ԵՄ-ն վերահաստատում է, որ նման երկարաժամկետ զարգացումը կարող է միայն հաջողակ լինել, եթե ներդրված է մի կայուն համակարգում, որը հիմնված է ժողովրդավարության և օրենքի գերակայության վրա:

Փաստաթուղթը բեռնելու համար սեղմե'ք այստեղ (անգլերեն)

Նավթը և ժողովրդավարությունը Մեծ Բրիտանիա — Ադրբեջան հարաբերություններում. հարցման արդյունքների վերլուծություն

Սույն հոդվածը վերլուծում է Մեծ Բրիտանիա — Ադրբեջան հարաբերությունները՝ հիմնվելով Մեծ Բրիտանիայի արտաքին քաղաքականության մեջ արժեքների կարևորության վերաբերյալ վերջերս կատարված հարցման արդյունքների վրա: Հարցումը անց է կացվել Բրյուսելում գործող Հանուն ժողովրդավարության եվրոպական հիմնադրամի (EFD, www.europeandemocracy.org) պատվերով:

Փաստաթուղթը բեռնելու համար սեղմե'ք այստեղ (անգլերեն)

Ծանոթություն ԵՄ — ի աջակցության և զարգացման ծրագրերին Հայաստանում

Այս հոդվածը նվիրված է Հայաստանում ԵՄ — ի զարգացման ծրագրերի լուսաբանմանը և պարզաբանում է ԵՄ-ի համագործակցության մեխանիզմները Արևելյան Եվրոպայի հարևանների նկատմամբ:

Փաստաթուղթը բեռնելու համար սեղմե'ք այստեղ (հայերեն)

«Հայաստանի Եվրոպացի Բարեկամներ» կազմակերպության առցանց հարցում: Ո՞ր գործոններն են ամենակարևորը Հայաստանի եվրոպական ինտեգրման համար

2009 թ.-ի ապրիլի 7-ից 2011 թ.-ի հունվարի 10-ը «Հայաստանի Եվրոպացի Բարեկամներ» կազմակերպությունը հետևյալ հարցը տեղադրեց իր կայքում. «Ձեր կարծիքով ո՞ր գործոններն են ամենակարևորը Հայաստանի եվրոպական ինտեգրման համար»: Այս երկարատև հարցման նպատակն էր պարզել, թե ինչ են մտածում մեր կայքի այցելուները այս թեմայի շուրջ: Հաշվի առնելով հարցման երկարատևությունը, ինչպես նաև կայքի այցելուների պրոֆիլը՝ մենք գիտակցում ենք, որ հարցումը ներկայացուցչական չէ: Տվյալ հարցումը լուսաբանում է այն գործոնները, որոնք այս բնագավառում արդեն հետաքրքրված մարդիկ առաջնային են համարում Հայաստանի եվրոպական ինտեգրման համար:
Փաստաթուղթը բեռնելու համար սեղմե'ք այստեղ (անգլերեն)

Լրաթերթ

Բաժանորդագրվեք մեր լրաթերթին նորությունները էլ. փոստին ստանալու համար:

Արխիվ

Դեկտեմբերի 2018
ԿՐ ԵԿ ԵՔ ՉՔ ՀԳ ՈՒԲ ՇԹ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031