Սոչիի պայմանագիրը այժմ լիարժեք իրականացման կարիք ունի ԵԱՀԿ-ի հովանու ներքո
Հայաստանի եվրոպացի բարեկամնեը ողջունում են Սոչիի եռակողմ գագաթաժողովի արդյունքները և կոչ են անում լիովին իրականացնել դրանք ԵԱՀԿ հովանու ներքո: «Ռուսաստանին, Հայաստանին ու Ադրբեջանին կարելի է շնորհավորել, քանի որ սա ևս մեկ կոնկրետ նվաճում է վերջին տարիներին ընթացող բանակցային գործընթացում՝ մասնավորապես, 2009թ.-ի հուլիսի Մադրիդյան սկզբունքների ու Ակվիլայի հռչակագրի ներկայացումից հետո: Այն ժամանակ դա լավ արդյունք էր, սակայն միայն Հայաստանն էր պատրաստ ընդհանուր առմամբ ընդունել Մադրիդյան սկզբունքները: Այս անգամ Բաքուն կարող է վերականգնել իր հանդեպ վստահությունը ԵԱՀԿ Մինսկի Խմբի հետ համագործակցության միջոցով՝ ամբողջությամբ կատարելով Սոչիի հայտարարության բոլոր կետերը», ասել է Մայքլ Քեմբեքը՝ ՀԵԲ-ի գլխավոր քարտուղարը: [շարունակությունը կարդալ անգլերեն]
Read more