Եվրամիության պաշտոնյաները քննադատում են Լեռնային Ղարաբաղում զինադադարի խախտումը
Հունիսի 17 -ին Մոսկվայում Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը նվիրված եռակողմ հանդիպումից հետո տեղի է ունեցել զինադադարի խախտում: Միջազգային մարմինները և Եվրամիության պաշտոնյաները արձագանքել են այս դեպքին: Խստորեն քննադատելով պատահարը՝ ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահները գրավոր հայտարարել են, որ ռազմական ուժի կիրառումը, հատկապես տվյալ պահին, կարող է միայն ընդունվել որպես խաղաղության բանակցությունները տապալելու փորձ:
Read more