WordPress-ի ՏԲ-ի սխալ՝ [INSERT, UPDATE command denied to user 'ID138653_euf1'@'79.174.131.197' for table 'wp_options']
INSERT INTO `wp_options` (`option_name`, `option_value`, `autoload`) VALUES ('_transient_doing_cron', '1734517162.1004230976104736328125', 'yes') ON DUPLICATE KEY UPDATE `option_name` = VALUES(`option_name`), `option_value` = VALUES(`option_value`), `autoload` = VALUES(`autoload`)

Պատմություն - EuFoA

Պատմություն

«Հայաստանի եվրոպացի բարեկամներ» կազմակերպությունը հիմնադրվել է 2009 թվականին: Կազմակերպության կենտրոնակայանը Բրյուսելն է, մենք նաև մասնաճյուղ ունենք Երևանում:«EuFoA»-ն գրանցված է որպես միջազգային, շահույթ չհետապնդող կազմակերպություն:«EuFoA»-ն առաջին միջազգային կազմակերպություններից մեկն է, որը կամավոր գրանցված է նաև ԵՄ «Թափանցիկության ռեգիստրում» (գրանցման համար՝ 71696536357-87): «EuFoA»-ն նաև աջակցում է Եվրոպական Խորհրդարանի աշխատանքներին տարբեր հանձնաժողովների և ենթահանձնաժողովների մակադակով:

 

 

Եվրոպա-Հայաստան Խորհուրդ

2009 թվականի հունիսին «EuFoA»-ի կողմից ստեղծվեց Եվրոպա-Հայաստան խորհուրդը (ԵՀԽ, ստեղծման մասին անգլերեն լեզվով մամլո հաղորդագրությանը ծանոթանալու համար սեղմե´ք այստեղ): ԵՀԽ-ն եզակի մարմին է, որը նպատակ ունի խթանել Եվրոպա-Հայաստան հարաբերությունները եվրոպական կողմից: Իր կազմում ընդգրկելով ողջ Եվրոպայի տարածքում առաջատար դեր ունեցող քաղաքական, բիզնես և մշակութային ոլորտների եվրոպացի ներկայացուցիչների՝ խորհուրդը այս բոլոր ոլորտներում կարևոր հիմնախնդիրների լուծման համար ուղեցույց կարող է տրամադրել:

img_1925_resized

Խորհրդի ստեղծման միջոցով «EuFoA»-ն նպատակ ունի կիրառել նրա անդամների գիտելիքներն ու փորձը՝ Հայաստանի և Եվրոպայի միջև փոխադարձ տեղեկացվածությանը և փոխըմբռնմանը նպաստելու համար: Խորհուրդը նաև խորհրդատվություն է տրամադրում ՀԵԲ-ին իր երկարաժամկետ քաղաքականության հարցում: Այն կազմակերպության լայն ցանցի անբաժանելի մասն է կազմում:

Եվրոպա-Հայաստան խորհուրդն արդեն առիթ է ունեցել հրապարակային լսելի դարձնել իր ձայնը Հայաստանի արտաքին եւ ներքին քաղաքականության հարցերի շուրջ:

Օրինակ՝

  • Եվրոպա-Հայաստան խորհուրդը Քերոլայն Քոքսին հանձնեց Շառլ Ազնավուրի անվան մրցանակը Եվրոպա-Հայաստան հարաբերությունների խթանման գործում ունեցած նրա ակնառու նվաճումների համար (2013 թվականի նոյեմբերի 25-ին):

aznavourprizeeaac-jpeg

  • Եվրոպա-Հայաստան խորհրդի կոչը ազատ եւ արդար նախագահական ընտրություններ անցկացնելու վերաբերյալ (Փետրվարի 15, 2013թ.):
  • Հայաստանի ընտրությունը: Եվրոպա-Հայաստան խորհրդի հայտարարությունը 2012 թվականի մայիսի 6-ի Հայաստանի խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ.
  • Շնորհավոր, Հայաստա՛ն: Եվրոպա — Հայաստան խորհրդի հայտարարությունը Հայաստանի Անկախության օրվա կապակցությամբ (Սեպտեմբերի 21, 2011թ.).
  • Եվրոպա-Հայաստան խորհրդի Բաց նամակը Եվրամիությանը՝ որպես արձագանք թուրքերի կողմից ցյուրիխյան արձանագրությունների վավերացմանը խոչընդոտելու փորձերին (փետրվարի 10, 2010թ.).

Խորհուրդն այժմ ունի 22 անդամ, նրանց ցանկը կարող եք բեռնել այստեղից:

 

eaac_yerevan

 

2016 թ. ապրիլին Լեռային Ղարաբաղում քառօրյա պատերազմից հետո կազմակերպության վերաակտիվացումից և 2016 թ. սեպտեմբերին Դիոգո Պինտոյի` «Հայաստանի եվրոպացի բարեկամներ» կազմակերպության ղեկը ստանձնելուց ի վեր «EuFoA»-ի գործունեությունը կայուն զարգացում է ապրում:

 

2017 թ. նոյեմբերին Բրյուսելում մեկնարկել է «EuFoA»-ի «Պատվո խորհուրդը»: «Պատվո խորհրդի» անդամները, կիսելով «EuFoA»-ի արժեքներն ու գաղափարները, մեծապես հետաքրքրված են և կարող են ակտիվ դերակատարում ունենալ կազմակերպության կողմից առաջ քաշվող երկարաժամկետ ռազմավարական նպատակների իրականացման գործում:

 

Լրաթերթ

Բաժանորդագրվեք մեր լրաթերթին նորությունները էլ. փոստին ստանալու համար:

Արխիվ

Դեկտեմբերի 2024
MO TU WE TH FR SA SU
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031