ՀԵԲ-ի միջոցառումը Երեւանում՝ նվիրված Ղարաբաղյան հակամարտությանը
Հուլիսի 11-ին Հայաստանի Եվրոպացի Բարեկամներ (ՀԵԲ) կազմակերպությունը Երեւանում անցկացրեց Լեռնային Ղարաբաղի գործընթացին ներկա իրավիճակին նվիրված քննարկում հետեւյալ խորագրով՝ «Եվրոպայի հաջորդ խուսափելի պատերազմը: Լեռնային Ղարաբաղ»:
Բանախոսներ Ռիչարդ Գիրագոսյանը (Տարածաշրջանային Հետազոտությունների Կենտրոնի (RSC) տնօրեն), Ղարաբաղում գերմանացի հետազոտող Քրիստիան Կոլտերը եւ ՀԵԲ-ի Գլխավոր քարտուղար Մայքլ Քամբեքը քննարկեցին իրավիճակը՝ հղելով նաեւ վերջերս հրատարակված համանուն գրքին՝ “Եվրոպայի հաջորդ խուսափելի պատերազմ: Լեռնային Ղարաբաղ” (www.amazon.co.uk/Europes-Next-Avoidable-War-Nagorno-Karabakh/dp/0230300669/):
Մենք ուրախ էինք տեսնել մամուլի, քաղաքացիական հասարակության եւ մի քանի պետական հաստատությունների ներկայացուցիչների մեծ հետաքրքրությունը մեր քննարկման ժամանակ: Ստորեւ կարող եք տեսնել որոշ լուսանկարներ միջոցառումից:
EuFoA event on Karabakh conflict
Լրաթերթ
Բաժանորդագրվեք մեր լրաթերթին նորությունները էլ. փոստին ստանալու համար: