Հարցում. քարոզարշավն առաջ է մղում Հանրապետական կուսակցությանը և ամրապնդում Ժառանգություն կուսակցության դիրքերը

Հայերեն լեզվով կարդալու համար խնդրում ենք սեղմել այստեղ:

Click here to download the results in English.

Մամլո Հաղորդագրությունը PDF ձեւաչափով բեռնելու համար սեղմե՛ք այստեղ:

 

Այսօր Հայաստանի եվրոպացի բարեկամներ կազմակերպությունը (ՀԵԲ) հրապարակում է «Հարցում. Հայաստանի նախընտրական իրավիճակի վերջին գնահատումը» վերնագրով հետազոտության արդյունքները: TNS opinion-ի կողմից վերահսկված ±2.4% ընտրանքային սխալով այս հարցումն անցկացվել է IPSC-ի և ՀԵԲ-ի կողմից և անցել բազմակողմանի որակի ստուգում: Հարցման շրջանակներում 2012թ. ապրիլի 17-ից 22-ը Երևանում և Հայաստանի բոլոր մարզերում անցկացվել է 1,600 դեմ առ դեմ հարցազրույց:

 

Չնայած նրան, որ քարոզարշավը դեռ ընթացքի մեջ է և դեռևս կարող է փոփոխություններ բերել, հարցումն ընտրություններին ընդառաջ բացահայտում է որոշ հստակ միտումներ: Երկու մեծ կուսակցություններից Բարգավաճ Հայաստան կուսակցության դիրքերը մնում են կայուն (սկզբնական տվյալները «Դժվարանում եմ պատասխանել» և «Հրաժարվում եմ պատասխանել» տարբերակներով` 26.0%, վավեր տվյալները` 32.6%), մինչդեռ Հանրապետական կուսակցությունն անցնում է առաջին տեղ (սկզբնական` 33.3%, վավեր` 40.6%): Ընդդիմադիր կուսակցություններից Ժառանգություն կուսակցությունն ամրապնդում է իր դիրքերը (սկզբնական` 4.0%, վավեր` 6.5%): ՀԱԿ-ը, որը մասնակցում է ընտրություններին որպես կուսակցությունների դաշինք, որին անհրաժեշտ է 7%՝ Ազգային Ժողով անցնելու համար, կայուն դիրք ունի (սկզբնական` 2.9%, վավեր`4.3 %): ՀԵԲ-ը ենթադրում է, որ իրականում ՀԱԿ-ը կարող է ավելի բարձր վարկանիշ ունենալ, քանի որ սովորաբար արմատական ընդդիմադիր կուսակցությունների աջակիցները հրաժարվում են կարծիք հայտնել սոցհարցումների ժամանակ:
«Հիմնվելով մեր կողմից հավաքագրված բոլոր տվյալների վրա և կատարելով առկա միտումների վերլուծություն, ես անձամբ համոզված եմ, որ մեծ հավանականությամբ բոլոր չորս փոքր կուսակցությունները կանցնեն Ազգային Ժողով: Մենք ուրախ ենք, որ մեր հարցումը նաև մատնանշում է հարցվողների քվեարկելու դրդապատճառները, քարոզարշավի արդյունավետությունն ու որակը, և նույնիսկ տեղերի հավանական բաշխումը նոր Ազգային Ժողովում, ներառյալ` մեծամասնական ընտրատարածքներից շատերը»,- մեկնաբանում է ՀԵԲ-ի Գլխավոր քարտուղար դոկտոր Մայքլ Քամբեքը:

 

 

ՀԵԲ-ը իրականացրել է այս հարցումը որպես ոչ տեղական և հետևաբար ոչ կուսակցական հասարակական կազմակերպություն: Անաչառության և որակի հնարավոր ամենաբարձր չափանիշներն ապահովելու համար այս հարցման ողջ ընթացքը վերահսկվել է հարցումներ իրականացնող հայտնի TNS opinion միջազգային ընկերության կողմից: «Այս հարցումն իրականացվել միջազգային չափանիշների համաձայն, ինչը ապահովում է շատ հուսալի տվյալներ»,- նշում է Սթիվ Շվարցերը՝ TNS opinion-ի բրյուսելյան գրասենյակի մեթոդաբանության և վիճակագրության գծով ղեկավարը: TNS opinion-ը վերահսկել է այս հարցման բոլոր քայլերը. համաձայնեցրել է մեթոդաբանությունն IPSC-ի հետ, ստուգել է դաշտային աշխատանքների իրականացումն ու տվյալների մշակումը:

ՀԵԲ-ը կազմակերպել է այս հարցումը մի շարք պատճառներով: Մասնավորապես մենք ցանկանում ենք.

  • բարձրացնել ընտրությունների, մարդկանց համար կարևորություն ներկայացնող հիմնահարցերի և քաղաքականության, քաղաքական կուսակցությունների և նրանց առաջնորդների նկատմամբ հասարակության ունեցած դիրքորոշումների վերաբերյալ հանրային տեղեկացվածության մակարդակը,
  • համեմատել այս հարցման արդյունքները ՀԵԲ-ի կողմից 2010թ.-ի հոկտեմբերին և 2012 թ.-ի մարտին իրականացված «մեկնարկային հարցման» արդյունքների հետ,
  • նպաստել ավելի բովանդակալից քաղաքական բանավեճին՝ հիմնված ավելի էական բովանդակության վրա, քան քաղաքական քարոզչությունն ու առասպելներն են,
  • բարձրացնել հասարակության թափանցիկության և Հայաստանի քաղաքական կյանքի իրատեսական պատկերի նկատմամբ ունեցած վստահության մակարդակը,
  • միջազգային դիտորդներին համեմատական տվյալներ տրամադրելով՝ ամրապնդել ընտրությունները տեխնիկապես ճիշտ անցկացնելուն միտված ջանքերը:

 

Հարցման ամբողջական տարբերակը կարող եք գտնել հայերեն և անգլերեն լեզուներով մեր կայքում՝ www.eufoa.org/en/publications

 

«Հայաստանի եվրոպացի բարեկամներ» կազմակերպությունը սիրով կտրամադրի մեկնաբանություններ կամ անհրաժեշտ վերլուծություններ անգլերեն, գերմաներեն, ֆրանսերեն, իտալերեն, լեհերեն, ռուսերեն և հայերեն լեզուներով: Եվրոպա-Հայաստան խորհրդի անդամները նույնպես պատրաստակամ են մեկնաբանություններ տրամադրել: Հարցերի դեպքում խնդրում ենք դիմել մեր քարտուղարություն:
«Հայաստանի եվրոպացի բարեկամներ» կազմակերպության և Եվրոպա-Հայաստան խորհրդի մասին լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար խնդրում ենք այցելել մեր կայք` www.EuFoA.org:
Լուսանկարները հասանելի են մեր կայքում, ինչպես նաև կտրամադրվեն ըստ պահանջի: Հեղինակային իրավունքի սահմաններում նկարների օգտագործումը թույլատրվում է: Օգտագործումն անվճար է, «Copyright: www.EuFoA.org» նշելը` պարտադիր:

 

Ընդհանուր տեղեկություններ կազմակերպիչների մասին

 

 

TNS-ը (http://www.tnsglobal.com) համաշխարհային առաջատար է հանրային կարծիքի ուսումնասիրության և սոցիոլոգիական հարցումների ոլորտում: Այն ներկայացված է աշխարհի 5 մայրցամաքների ավելի քան 70 երկրներում՝ ամբողջությամբ կամ բաժնետոմսերի վերահսկիչ փաթեթով իր սեփականությունը հանդիսացող ավելի քան 150 գրասենյակներով և մասնաճյուղերով: Գրասենյակներն իրականացնում են շուկայի հետազոտություններ, հասարակական կարծիքի ուսումնասիրություններ և խորը վերլուծություններ աշխարհի ավելի քան 110 երկրներում: Նրանց նպատակն է տրամադրել շուկայի և հասարակական կարծիքի ամենախիստ տեխնիկական չափանիշներին համապատասխանող հետազոտություններ` բարձրորակ ծառայությունների և սեփական մշակումների կիրառմամբ:
TNS opinion-ը TNS-ի կազմում գտնվող ընկերություն է, որը մասնագիտացած է միջերկրային հետազոտությունների իրականացման մեջ: TNS opinion-ն ունի ավելի քան 35 տարվա փորձ քաղաքական, սոցիալական և հասարակական կարծիքի ուսումնասիրությունների ոլորտում, մասնավորապես աշխարհում հասարակական կարծիքի ամենաընդգրկուն` «Ստանդարտ Եվրոբարոմետր» հար¬ցումների ծրագրում, որն իրականացվում է Եվրոպական Հանձնաժողովի լիազորությամբ:
TNS opinion-ը Եվրոպայի, Աֆրիկայի և աշխարհի այլ տարածա¬շրջանների այլ երկրներում իրականացրել է հանրային կարծիքի բազմաթիվ ուսումնասիրություններ` հանդիսանալով դրանց համակարգող կենտրոնը: Հետազոտություններում, որոնցում որպես հետազոտական օբյեկտներ հանդես են եկել տարբեր թիրախային խմբեր` ամբողջ հասարակությունից մինչև վերնախավեր և առաջատար գործարար շրջանակներ, կիրառվել են ամենատարբեր հետազոտական մեթոդներ` դեմ առ դեմ հարցումներից մինչև հեռախոսային և առցանց հարցազրույցներ:

 

«Այ Փի Էս Սի» Քաղաքական և սոցիոլոգիական խորհրդատվությունների ինստիտուտը (IPSC, www.ipsc.am) հայաստանյան հետազոտական ընկերություն է, որը մասնագիտացած է որակական և քանակական մեթոդներով իրականացվող սոցիոլոգիական հարցումների, մարքեթինգային հետազոտությունների և դրանց հիման վրա խորհրդատվության տրամադրման մեջ: Առ այսօր IPSC-ն իրականացրել է մոտ 110 զանգվածային հետազոտություն քաղաքականության, կրթության, ընտրությունների մոնիտորինգի, առողջապահության, շուկայի ուսումնասիրության և այլ ոլորտներում: Հարցումներն ընդգրկել են Երևանը, Հայաստանի բոլոր քաղաքային և գյուղական համայնքների ավելի քան 80%-ը: Առ 2012թ. ապրիլ ամիսը հարցումներ են իրականացվել շուրջ 165,000 անձանց հետ: IPSC-ն մշակում, կազմակերպում, իրականացնում և վերլուծում է հասարակական կարծիքի բազմապիսի հարցումներ, ֆոկուս խմբային քննարկումներ, խորին հարցազրույցներ, գնահատող հետազոտություններ, փորձագիտական հարցումներ, ընդգրկված դիտարկումներ, ինչպես նաև ուսումնասիրություններ՝ օգտագործելով այնպիսի առաջադեմ տեխնոլոգիաներ, ինչպիսիք են առցանց հարցումները, CATI-ն և CAPI-ին:

 

ՀԵԲ — Հայաստանի Եվրոպացի Բարեկամները (www.EuFoA.org) հայտնի հասարակական կազմակերպություն է, որը հիմնադրվել է Բրյուսելում որպես առանց շահույթի միջազգային ընկերություն: Այն տարածում է իր գործունեությունը ողջ Եվրոպայում` սկսած 2009թ.-ի մայիսից: ՀԵԲ-ը նպատակ ունի նպաստել հայ և եվրոպացի որոշում կայացնողների միջև քաղաքականության, գործարարության և մշակույթի ոլորտներում կապերի հաստատմանը, ինչպես նաև աջակցել Հայաստանի հետագա ինտեգրմանը Եվրոպայի քաղաքական, տնտեսական և մշակութային կառույցներին: ՀԵԲ-ը ձգտում է օժանդակել փոխըմբռնմանը և խթանել համագործակցություն: Նպատակների թվում են քաղաքացիական հասարակության անդամների միջև շփման խրախուսումը, Հայաստանում Եվրոպայի մասին իրազեկության բարձրացումը, ինչպես նաև Եվրոպայում ղարաբաղյան հակամարտության և Հայաստանի մասին իրազեկության բարձրացումը:

Լրաթերթ

Բաժանորդագրվեք մեր լրաթերթին նորությունները էլ. փոստին ստանալու համար:

Արխիվ

Սեպտեմբերի 2022
MO TU WE TH FR SA SU
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930