Կլոր սեղան-քննարկում պատգամավոր Արտակ Զաքարյանի հետ

Երեկ՝ հոկտեմբերի 16-ին, «Հայաստանի եվրոպացի բարեկամներ» /ՀԵԲ www.eufoa.am / կազմակերպության Բրյուսելի գրասենյակը կազմակերպել էր կլոր սեղան-քննարկում ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, Եվրանեստ խորհրդարանական վեհաժողովի հայաստանյան պատվիրակության ղեկավար Արտակ Զաքարյանի մասնակցությամբ:

 

ՀԵԲ ղեկավար Էդուարդո Լորենցո Օչոան կարճ նախաբանից հետո խոսքը փոխանցեց Արտակ Զաքարյանին՝ Եվրամիության հետ համագործակցության վերաբերյալ Հայաստանի դիրքորոշումը ներկայացնելու և տարածաշրջանում վերջերս տեղի ունեցած զարգացումները քննարկելու համար: Արտակ Զաքարյանի ելույթին հաջորդեց մասնակիցների բուռն բանավեճը թեմայի շուրջ:

 

ԵՄ ինստիտուտներից, միջազգային կազմակերպություններից և հետազոտական կենտրոններից շուրջ 40 ներկայացուցիչների (ներառյալ 4 ԵԽ պատգամավորներ) շնորհիվ այս միջոցառումը դարձավ ՀԵԲ գրասենյակային առավել հաջողված միջոցառումներից մեկը:

 

«Մենք հպարտ ենք տեսնել, թե որքան դրական է ընկալվում ՀԵԲ-ի աշխատանքը Բրյուսելի դերակատարների կողմից»,- մեկնաբանում է ՀԵԲ կազմակերպության ղեկավար Էդուարդո Լորենցո Օչան: «Այս միջոցառումը ապացուցում է, որ եվրոպացիներին հետաքրքրում է մեր աշխատանքը, մասնավորապես՝ Հայաստան-ԵՄ հարաբերությունների համատեքստում: Թերևս ամենակարևորն այն է, որ մարդիկ տեսնում են, որ մենք մատուցում ենք մի ծառայություն, որն ուրիշ ոչ ոք չի առաջարկում, և որ այս ծառայությունն իսկապես անրաժեշտ է»:

 

Մասնակիցների միջև ծավալված բուռն քննարկումն ուղղված էր Հայաստան-ԵՄ համագործակցությանը՝ Հայաստանի նոր միջազգային պարտավորությունների և ԵՄ արևելյան հարևանության վերջին զարգացումների համատեքստում: Ի լրումն, հրավիյալները խոսեցին նաև նոր մոտեցումների մասին, որոնք առաջարկվել էին Արևելյան գործընկերության հանձնակատարի և Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահի/Բարձր ներկայացուցչի կողմից (դեռ չի հաստատվել Եվրոպական խորհրդարանի կողմից):

 

Ինչպես հատուկ է բրյուսելյան միջոցառումներին, այս քննարկումը տեղի ունեցավ «Չեթըմ հաուս» կանոններին (Chatham House Rule) համապատասխան (մասնակիցները կարող էին կիրառել ստացված տեղեկությունը առանց բանախոսների կամ մասնակիցների ինքությունը կամ քաղաքական պատկանելությունը բացահայտելու): Այս հանգամանքը խթանեց գաղափարների առավել անկեղծ փոխանակմանը:

 

Միջոցառումը «Հայաստանի եվրոպացի բարեկամներ» կազմակերպության կողմից մեկ այլ քայլ էր՝ նպաստելու Հայաստան-ԵՄ երկխոսությանը, և մեկն էր այս թեմայով կազմակերպված միջոցառումների շարքից, ինչպես 2013 թվականի հունիսին ՀՀ ԱԺ Ժառանգություն խմբակցության քարտուղարի մասնակցությամբ կլոր սեղան-քննարկումը, 2014 թվականի փետրվարին Մարթենս կենտրոնում կայացած միջոցառումը, որտեղ ներկայացվել էր «Հայաստան-ԵՄ հարաբերությունների ապագան» ՀԵԲ փաստաթղթի նախնական տարբերակը: Արտակ Զաքարյանի մասնակցությամբ այս քննարկումը հերթական ներդրումն էր ՀԵԲ-ի մեկնարկած ընթացիկ երկխոսության մեջ:

Լրաթերթ

Բաժանորդագրվեք մեր լրաթերթին նորությունները էլ. փոստին ստանալու համար:

Արխիվ

Հոկտեմբերի 2021
MO TU WE TH FR SA SU
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031