WordPress-ի ՏԲ-ի սխալ՝ [INSERT, UPDATE command denied to user 'ID138653_euf1'@'79.174.131.197' for table 'wp_options']
INSERT INTO `wp_options` (`option_name`, `option_value`, `autoload`) VALUES ('_transient_doing_cron', '1728666424.0288970470428466796875', 'yes') ON DUPLICATE KEY UPDATE `option_name` = VALUES(`option_name`), `option_value` = VALUES(`option_value`), `autoload` = VALUES(`autoload`)

Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ ԵՄ քաղաքականության երեսուն տարիների ամփոփումը. ինչպե՞ս կարող է ԵՄ-ն նպաստել Լեռնային Ղարաբաղում խաղաղության հաստատմանը - EuFoA

Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ ԵՄ քաղաքականության երեսուն տարիների ամփոփումը. ինչպե՞ս կարող է ԵՄ-ն նպաստել Լեռնային Ղարաբաղում խաղաղության հաստատմանը

Ղարաբաղյան շարժման 30-ամյա տարելիցի կապակցությամբ, երբ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը դիմեց խորհրդային իշխանություններին՝ իրացնելու Հայաստանի հետ միավորվելու իր իրավունքը, երեկ` փետրվարի 28-ին, Եվրոպայի խորհրդարանում անցկացվեց կոնֆերանս «Լեռնային Ղարաբաղը և Եվրոպական Միությունը 1988-2018. Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ ԵՄ քաղաքականության երեսուն տարիների ամփոփումը» թեմայով, որը կազմակերպել էին «Հայաստանի եվրոպացի բարեկամներ» («EuFoA») միջազգային հասարակական կազմակերպությունը և «Հայաստանի բարեգործական ընդհանուր միության եվրոպայի մասնաճյուղ»-ը («AGBU Europe»): ԵԽ անդամներն ու փորձագետները թեմատիկ քննարկում ծավալեցին ԵՄ-ի` Լեռնային Ղարաբաղի հիմնահարցում ներգրավվածության անցյալի ու ապագայի շուրջ, ինչպես նաև հանդես եկան հետագա հնարավոր ներգրավվածության վերաբերյալ առաջարկներով:

Միջոցառմանը, որը հյուրընկալել էր ԵԽ պատգամավոր (ԵԺԿ) Ֆրանկ Էնգելը, ներկա էին ավելի քան 200 մասնակից, այդ թվում` Եվրոպական խորհրդարանի անդամներ, դիվանագետներ, Եվրոպական հասարակական կազմակերպությունների և հայ համայնքային կառույցների ներկայացուցիչներ, միջազգային փորձագետներ և լրագրողներ: Կոնֆերանսը բաղկացած էր երկու նիստերից, որոնցից յուրաքանչյուրին ելույթ ունեցան երեքական խոսնակ: Առաջին նիստը, որի ընթացքում ելույթով հանդես եկան ԵԽ պատգամավորներ Յորոմիր Շտետինան և Էլենի Տեոխարուսը, նվիրված էր 1988-1991 թթ.-ին Ղարաբաղում տիրող իրավիճակի վերաբերյալ ԵՄ արձագանքներին: Պատգամավորները կիսվեցին իրենց անձնական փորձով` որպես լրագրող և ռազմական վիրաբույժ, և  վերահաստատեցին իրենց աջակցությունը Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի նկատմամբ:

Մասնավորապես, Շտետինան կարևորեց «պատմական արդարության զգացումը» Լեռնային Ղարաբաղի ժողովրդի համար, իսկ Տեոխարուսը կոչ արեց ԵԽ-ին հետագայում ևս նպաստել հակամարտության ընկալմանն ու խաղաղության գործընթացին:  Լրագրող Ցվետլանա Պասկալևան անդրադարձավ իր անձնական փորձին` խոսելով այն մասին, թե ինչպես է պատերազմի ընթացքում` վաղ 90-ականներից մինչև 1994 թ. հրադադարի կնքումը, լուսաբանել Լեռային Ղարաբաղի ժողովրդի անցած ուղին:

Երկրորդ նիստի ընթացքում խոսնակներն անդրադարձան այն նախաձեռնություններին, որոնք ԵՄ-ն կարող է իրականացնել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի կյանքը բարելավելու, լարվածությունը նվազեցնելու և վստահություն կառուցելու ուղղությամբ: Նրանք նաև քննության առան ներկայացված 10 առաջարկները` ուղղված Լեռնային Ղարաբաղում խաղաղության հաստատմանը և իրենց համաձայնությունը հայտնեցին ԵՄ-ի` տարածաշրջանում առավել ակտիվ ներգրավվածության վերաբերյալ: Մասնավորապես, բոլոր խոսնակները համակարծիք էին, որ ԵՄ-ն առնվազն պետք է ներգրավվի ականազերզման աշխատանքներում`  հումանիտար սկզբունքների հիման վրա:

ԵԽ պատգմավոր Լարս Ադակտուսոն կոչ արեց Եվրոպական Միությանը ունենալու ավելի նախաձեռնողական դեր հակամարտության կարգավորման և մարդու իրավունքների հետ կապված հարցերում, ինչպես նաև` Հայաստանի և Ադրբեջանի հետ միասին բանակցային գործընթացում Լեռնային Ղարաբաղի ուղղակի մասնակցության խնդրում: Պատգամավորը աջակցություն հայտնեց ԵՄ ներգրավվածությանը շփման գծում մոնիթորինգային տեխնիկայի մատակարարման հարցում, ինչը շարունակ մերժվում է Ադրբեջանի իշխանությունների կողմից: Նա շեշտեց, որ շրջափակումը խիստ բացասաբար է ազդում Լեռնային Ղարաբաղի երիտասարդ սերնդի վրա, օրինակ` զրկում է նրանց եվրոպական կրթական ծրագրերին մասնակցության հնարավորությունից:

Պաուլ Միրթսը ներկայացրեց Լեռնային Ղարաբաղի հակամարտության քննական վերլուծությունը և ընդգծեց հակամարտող կողմերի միջև վստահության մեխանիզմների կառուցման կարևորությունը:

Պրոֆեսոր Լիցինիա Սիմաոն շեշտեց ինչպես ԵՄ ներքին համակարգման, այնպես էլ ԵՄ-ի և ԵԱՀԿ Մինսկի խմբի միջև համագործակցության զարգացման նշանակությունը, հատկապես խաղաղապահ գործունեության առնչությամբ: Տիկին Սիմաոն ընդգծեց հիմնախնդրի նկատմամբ ամբողջական մոտեցման կարևորությունը, ինչպես նաև` հիմնարար խաղաղաշինության գործընթացում  լարվածության աստիճանական լիցքաթափման անհրաժեշտությունը:

Լսարանի հետ քննարկման ընթացքում շեշտվեց, որ անհրաժեշտ է մարտահրավեր նետել տարածաշրջանում գերիշխող, արմատավորված  մոտեցմանը:

Լրաթերթ

Բաժանորդագրվեք մեր լրաթերթին նորությունները էլ. փոստին ստանալու համար:

Արխիվ

Հոկտեմբերի 2024
MO TU WE TH FR SA SU
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031