Ով ենք մենք

«Հայաստանի եվրոպացի բարեկամներ»-ը (ՀԵԲ) միջազգային հասարակական կազմակերպություն է, որի նպատակն է՝ խրախուսել և նպաստել հայ-եվրոպական հարաբերությունների զարգացմանը: Մենք կազմակերպում ենք միջոցառումներ և՛ Հայաստանում, և՛ Բելգիայում, ինչպես նաև հանդես ենք գալիս վերլուծական հրապարակումներով և տեղեկատվությամբ՝ Հայաստանի եվրոպական ապագան ավելի տեսանելի դարձնելու համար:

 

Հայաստանը վստահ և համառ քայլեր է ձեռնարկում ԵՄ-ի հետ համագործակցության խորացման ուղղությամբ: Հայաստանի քաղաքացին տեսնում է ԵՄ-ի հետ աշխատանքի արդյունքում գրանցված հաջողությունները երկրի համար՝ քաղաքական ռազմավարության մշակման, տնտեսության և մշակութային ոլորտներում: Վերջին տարիների համագործակցությունը վերոնշյալ ոլորտներում գնալով ավելի տեսանելի արդյունքներ է գրանցում Հայաստանի համար:

 

ՀԵԲ-ը Միջազգային Եվրոպական Շարժում կազմակերպության, ԱլԳ երկրների Քաղաքացիական Հասարակության Ֆորումի և Լրագրողներ Առանց Սահմանների կազմակերպության անդամ է:

 

Առաքելությունը

 

  • Ամրապնդել համագործակցությունը Հայաստանի և ԵՄ-ի միջև
  • Նպաստել Հայաստանի ներկա իրավիճակի խորքային ընկալմանը

 

Նպատակը

  • Կապ հաստատել երկու կողմերի որոշում կայացնողների միջև և տեղեկացնել հայ-եվրոպական հարաբերություններում գրանցված հաջողությունների և առաջացող մարտահրավերների մասին
  • Խթանել քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների միջև կապերի հաստատումը
  • Բարձրացնել Հայաստանի մասին տեղեկատվության մակարդակը Եվրոպայում
  • Տրամադրել համապատասխան տեղեկատվություն որոշում կայացնող և հանրային կարծիքի ձևավորման գործընթացում ազդեցություն ունեցող անձանց
  • Համախմբել Հայաստանի բարեկամներին և ստեղծել կապեր նրանց միջև

 

 

Թիմը

ՀԵԲ-ի թիմը բաղկացած է դինամիկ և բազմաֆունկցիոնալ անդամներից, որոնցից յուրաքանչյուրը իր մշակութային առանձնահատկություններով ապահովում է աշխատանքի բազմաբովանդակ ու հետաքրքիր բնույթը: Թիմը ղեկավարվում է Դիոգո Պինտոյի [diogo.pinto@eufoa.org] կողմից և բաղկացած է վերոնշյալ բաժանմունքներից՝ արտաքին կապեր, քաղաքական խորհրդատվություն, կոմունիկացիա, ֆինանսներ և վարչարարություն:

Բացի երկարաժամկետ և մշտական աշխատողներից, ՀԵԲ-ը տարվա կտրվածքով իր աշխատանքներում ներգրավվում է նաև կամավորների կարճաժամկետ հիմունքներով: Եթե դուք ուսանող եք և հետաքրքրված եք մեր կազմակերպության աշխատանքով, կարող եք ձեր բնութագիրն ուղարկել մեզ և մենք կկապվենք Ձեզ հետ համապատասխան կամավորական գործունեության ծավալելու հնարավորության առկայության դեպքում:

Մեր էլեկտրոնային հասցեն է՝ info@eufoa.org.

 

 

 

 

Լրաթերթ

Բաժանորդագրվեք մեր լրաթերթին նորությունները էլ. փոստին ստանալու համար:

Արխիվ

Սեպտեմբերի 2023
MO TU WE TH FR SA SU
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930