Ինչով ենք մենք զբաղվում

Մեր բազմամշակույթ աշխատակազմը միասնաբար աշխատում է հանուն ՀՀ-ԵՄ կապերի խորացման ու հարաբերությունների զարգացման: Մենք ակտիվ ենք մի շարք ոլորտներում, այդ թվում`

  • ԵՄ կառույցների հետ կապեր և համագործակցություն
  • Միջոցառումների կազմակերպում
  • Գիտական հետազոտություն
  • ԶԼՄ-ների հետ աշխատանք

 

Աշխատակազմի հիմնական անդամներից բացի «EuFoA»-ն ողջ տարվա ընթացքում մի շարք փորձնակներ է ընդունում, ովքեր բացառիկ հնարավորություն են ստանում ներսից հետևել հասարակական կազմակերպության աշխատանքին:

 

«EuFoA»-ն պատրաստ է համագործակցել քաղաքացիական հասարակության բոլոր ներկայացուցիչների և ՀԿ-ների հետ, ովքեր կիսում են մեր նպատակներն ու արժեքները: Մենք նաև խրախուսում ենք համագործակցությունը տարբեր կազմակերպությունների, ասոցիացիաների և համայնքների հետ ինչպես սփյուռքում, այնպես էլ Հայաստանում:

 

 «Պատվո խորհուրդ»

 

2017 թ. նոյեմբերին «Հայաստանի եվրոպացի բարեկամներ» միջազգային հասարակական կազմակերպությունը Բրյուսելում հյուրընկալեց նորընտիր «Պատվո խորհրդի» անդրանիկ նիստը ( «Պատվո խորհուրդ»-ը փոխարինում է Եվրոպա-Հայաստան խորհրդին): «Պատվո խորհուրդ»-ը բաղկացած է ողջ Եվրոպայում մեծ հեղինակություն վայելող և ազդեցիկ 25 անհատներից, որոնց թվում են եվրոպական և ազգային խորհրդարանների ճանաչված անդամներ, ինչպես նաև Հարավային Կովկասի գծով գիտնական փորձագետներ:

 

«Պատվո խորհրդի» անդամները, կիսելով «EuFoA»-ի արժեքներն ու գաղափարները, մեծապես հետաքրքրված են և կարող են ակտիվ դերակատարում ունենալ կազմակերպության կողմից առաջ քաշվող երկարաժամկետ ռազմավարական նպատակների իրականացման գործում:

 

«EuFoA»-ի «Պատվո Խորհրդի» անդամների ցուցակը ներբեռնելու համար սեղմեք ԱՅՍՏԵՂ:

 

 

Լրաթերթ

Բաժանորդագրվեք մեր լրաթերթին նորությունները էլ. փոստին ստանալու համար:

Արխիվ

Մարտի 2023
MO TU WE TH FR SA SU
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031