Եվրոպական ամենախոշոր քաղաքական կուսակցությունը ճանաչում է Հայոց ցեղասպանությունը և նշում 100-ամյա տարելիցը

Մարտի 3-ին Եվրոպական ժողովրդական կուսակցությունը (ԵԺԿ) ընդունեց բանաձև, որը ճանաչում ու դատապարտում է Հայոց ցեղասպանությունը և հիշատակում անմեղ զոհերին Ցեղասպանության 100-ամյակին: Եվրոպայի ամենախոշոր կուսակցությունը՝ ԵԺԿ-ն, ընդունել է այս բանաձը՝ հետևելով Հայաստանի քույր կուսակցությունների նախաձեռնությանը:

 

«Հայաստանի եվրոպացի բարեկամներ» (ՀԵԲ) կազմակերպությունը ողջունում է այս բանաձևը: ՀԵԲ ղեկավար Էդուարդո Լորենցո Օչոան մեկնաբանում է. «Բանաձևի բովանդակության նպատակը ոչ միայն հարգանքի տուրք մատուցելն է, այլ նաև պատմական արդարության և պատմական հաշտեցման կոչ է»:

ԵԺԿ քաղաքական վեհաժողովի ընդունած բանաձևն ուղղված է այդ հրեշավոր հանցագործության տարբեր կողմերին, ինչպես «…հայ բնակչության բնաջնջման նպատակով մարդկանց տարհանմանը իրենց հայրենիքից, կոտորածին և էթնիկ զտումներին, հայկական ժառանգության ոչնչացմանը, ինչպես նաև ցեղասպանության ժխտմանը, պատասխանտվությունից խուսափելու բոլոր փորձերին, կատարված հանցագործությունները և դրանց հետևանքները մոռացության մատնելուն կամ արդարացնելուն՝ որպես խրախուսնք այս հանցագործությունը շարունակելու կամ նոր ցեղասպանություն իրագործելու համար…»

Ավելին, բանաձևը կոչ է անում Թուրքիային ճանաչել և դատապարտել Օսմանյան կայսրության իրագործած ցեղասպանությունը՝ որպես հարաբերությունների լիակատար կարգավորման և եվրոպականացման, ինչպես նաև իր միջազգային պարտավորությունների և եվրոպական ձգտումների հիմք: Այն դիմում է նաև միջազգային կազմակերպություններին, մասնավորապես՝ ԵՄ և ԵԽ անդամ պետություններին, վերականգնել պատմական արդարությունը և հիշատակի տուրք մատուցել զոհերին: Քաղաքական այս նախաձեռնությունն ընդգծում է հանցագործության մշակութային և կրոնական բաղադրիչները’ նշելով, որ այդ ժառանգությունը պետք է վերականգնվի և վերադարձվի հայ և մյուս համապատասխան համայնքներին:

 

«Ես ունեցել եմ իմ հետևողական ներդրումը հայկակական քաղաքական կուսակցությունների՝ ԵՄ քաղաքական ընտանիքին անդամակցության մեջ: Ուրախ եմ տեսնել, որ սա ունի երկկողմանի շահեկան արդյունք նաև արդիականությունը չկորցնող թեմաներում, ինչպիսին Ցեղասպանությունն է»,- հավելում է պարոն Լորենցո Օչոան:

ԵԺԿ-ն ամենախոշոր եվրոպական քաղաքական աջ-կենտրոնամետ կուսակցությունն է, որը ներառում է 78 անդամ կուսակցություն 39 երկրներից (ներառյալ 3 կուսակցություն Հայաստանից՝ «Հայաստանի հանրապետական կուսակցություն», «Ժառանգություն» և «Օրինաց երկիր» կուսակցությունները), Եվրոպական հանձնաժողովի և Եվրոպական խորհրդի նախագահներին, 11 ԵՄ և 6 ոչ-ԵՄ պետական և կառավարության ղեկավարներին, Եվրահանձնաժողովի 14 անդամներին և Եվրախորհրդարանի ամենամեծ խմբին՝ իր 219 անդամներով:

Լրաթերթ

Բաժանորդագրվեք մեր լրաթերթին նորությունները էլ. փոստին ստանալու համար:

Արխիվ

Հուլիսի 2019
ԿՐ ԵԿ ԵՔ ՉՔ ՀԳ ՈՒԲ ՇԹ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031