ԵՄ հարևանության նոր քաղաքականությունը դրական կանդրադառնա Հայաստան — ԵՄ հարաբերություննների վրա
Գերագույն հանձնակատար Մոգերինին և հանձնակատար Հանը ներկայացրել են “ԵՄ հարևանության քաղքականության վերանայման ծրագիրը”, որտեղ հաշվի են առնվել շահագրգիռ կողմերի հետ տարվա առաջին կեսին անցկացված հանրային քննարկումների արդյունքները: ‹‹Հայաստանի եվրոպացի բարեկամները›› այն 150 եվրոպական քաղաքացիական հասարակության կազմակերպություններից էր, որոնք իրենց ներդրումն են ունեցել ծրագրի բովանդակությունը մշակելիս: Փաստաթղթի որոշ կետեր առնչվում են Հայաստանին և Հայաստան-ԵՄ հարաբերություններին:
Վերանայման ծրագիրը ընդգծում է, որ տարբերություններն ու ընդհանուր հսկայական ընդհանրությունները Եվրոպայի հարևանության նոր քաղաքականաության տարբերակիչ գծերն են լինելու և այս մոտեցումը ջերմորեն ողջունվում է ‹‹Հայաստանի եվրոպացի բարեկամներ›› կազմակերպության կողմից:
‹‹ԵՀՔ վերանայման ծրագիրը համապատասխանում է մեր կազմակերպության դիրքորոշմանը, որին միշտ հավատարիմ ենք››, -ասում է ՀԵԲ ղեկավար էդուրարդու Լորենցո Օչոան: Նա հավելում է, որ ԵՀՔ-ն բազմազան է, այդ իսկ պատճառով յուրաքանչյուր երկիր արժանի է այնպիսի հարաբերությունների, որոնք լավագույնս համապատասխանում են իր ուժեղ կողմերին:
‹‹ԵՀՔ վերանայման ծրագրով ավելի պարզ է դառնում, որ Եվրոպական Միությունը ոչ թե պատերնալիզմի այլ համագործակցության կողմնակից է: Ուստի Հայաստան-ԵՄ նոր համաձայնագրի կնքման շուրջ առաջիկա բանակցությունները կենտրոնացած կլինեն համատեղ շահերի վրա և կամրացնեն Հայաստան-ԵՄ հարաբերությունները››,-նշում է ՀԵԲ ղեկավարը:
Ընդհանրություներն ու տարբերությունները դարձել են այն հիմնական գծերը, որոնք ձևավորում են ԵՄ-ի հարաբերություններն իր հարևանների հետ: Առաջընթացի գնահատման ձևերը նույնպես կփոփոխվեն, քանի որ բոլոր երկրների համար մեկ միաժամանակյա զեկույց այլևս չի լինի:
Առևտրի բնագավառում Հայաստանի նման երկրները, որոնք չեն ստորագրել Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու ստեղծման համաձայնագիրը ԵՄ-ի հետ, կարող են միասնաբար սահմանել իրատեսական և գրավիչ այլընտրանքային տարբերակներ՝ որոնք կնպաստեն ինտեգրացիայի խորացմանը և կհզորացնեն առևտրային և ներդրումային հարաբերությունները՝ համապատասխանելով համատեղ շահերին: Սա կարող է լինել Ընդհանւր գնահատման և ընդունման համաձայնագրի ձևաչափով որը որոշակի ոլորտներում արդյունաբերական ապրանքների ազատ տեղաշարժի հնարավորություն է տալիս և կարող է կիրառվել տեխնիկական կանոնակարգերի, չափանիշների և ընդհանուր գնահատման ասպարեզներում:
Հավելենք, որ ՀԵԲ-ի առաջարկներից մեկն ներգրավվել է ծրագրում: Գիտակցելով հարևանների հետ ԵՄ-ի հաղորդակցության կարևորությունը մեր կազմակերպությունն առաջարկել է առավել պարզ լեզվի անցնել:
‹‹Դժբախտաբար ԵՄ-ում գործածվող տեխնիկական լեզուն հաճախ դժվար է հասկացվում քաղաքացիների կողմից, անկախ այն հանգամանքից նրանք Եվրոպական Միության քաղաքացի են, թե ոչ: Սա ավելին է քան ուղղակի կարդացածն ընկալելու խնդիրը, պարզեցված հաղորդակցությունը այն հիմնական գործիքն է, որով ԵՄ-ն ու նրա գործունեությունը կարող են ներկայացվել բոլորին հասկանալի լեզվով››:
ԵՄ հարևանության քաղաքականությունը մեկնարկել է 2004 թվականին, Եվրոպական Միության և ԵՄ հարավային ու արևելյան հարևանների հետ ինստիտուցիոնալ և տնտեսական համագործակցության շրջանակներում: Վերանայման ծրագրի շուրջ հանրային քննարկումները մեկնարկել են նախագահ Ջանքերի հանձնառությունից հետո, համաձայն որի ԵՀՔ-ն պետք է վերանայվեր նոր հանձնաժողովի մանդատը ստանձնելուց հետո առաջին մեկ տարվա ընթացքում: Քննարկումներն ամփոփելով՝ Եվրոպական հանձնաժողովն ու գերագույն հանձնակատարը խորհրդակցությունների միասնական փաստատթուղթը հաստատեցին 2015թ. մարտի 4-ին, որտեղ նկարագրվում էին ԵՀՔ-ից քաղած դասերի նախնական արդյունքները, ինչպես նաև այն հարցերը, որոնք պետք է քննարկվեին գործընկերների և շահառուների հետ:
Լրաթերթ
Բաժանորդագրվեք մեր լրաթերթին նորությունները էլ. փոստին ստանալու համար: