WordPress-ի ՏԲ-ի սխալ՝ [INSERT, UPDATE command denied to user 'ID138653_euf1'@'79.174.131.197' for table 'wp_options']
INSERT INTO `wp_options` (`option_name`, `option_value`, `autoload`) VALUES ('_transient_doing_cron', '1709318227.4411029815673828125000', 'yes') ON DUPLICATE KEY UPDATE `option_name` = VALUES(`option_name`), `option_value` = VALUES(`option_value`), `autoload` = VALUES(`autoload`)

Արագոնի խորհրդարանը բանաձև է ընդունել Հայոց ցեղասպանության վերաբերյալ - EuFoA

Արագոնի խորհրդարանը բանաձև է ընդունել Հայոց ցեղասպանության վերաբերյալ

2015 թվականի դեկտեմբերի 2-ին Արագոնի խորհրդարանը ընդունեց հռչակագիր, որը ճանաչում և դատապարտում է Հայոց ցեղասպանությունը՝ «Հայաստանի եվրոպացի բարեկամներ» կազմակերպության կողմից և մի շարք օրենսդիրների մասնակցությամբ դեպի Հայաստան և Լեռնային Ղարաբաղ կազմակերպած ճանաչողական բազմաթիվ այցերի արդյունքում: Պատգամավոր Գրեգորի Բրիզ Սանչեսի մշակած տեքստը հիշատակի տուրք է մատուցում ավելի քան 1,5 մլն հայերին, որոնք սպանվել են Օսմանյան կայսրության ծավալած գործողությունների հետևանքով: Պատգամավորը կոչ է անում թուրքական կառույցներին, ներառյալ թուրքական կառավարությանը՝ ընդունել այս պատմական իրողությունը:

Հաշվի առնելով, որ 2015 թվականին լրանում է Հայոց ցեղասպանության հարյուրամյա տարելիցը, միջազգային մի շարք կազմակերպություններ, ներառյալ Եվրոպական խորհրդարանը և քաղաքական մարմիններ հանդես են եկել Ցեղասպանության հարյուրամյակի հիշատակման միջնորդություններով: Հռոմի Պապ Ֆրանցիսկո առաջինը նույնպես ճանաչել է Հայոց ցեղասպանությունը 2015թ. ապրիլին ընդունած հռչակագրով: Այս բոլոր իրողությունները ամփոփված են Արագոնի խորհրդարանի ընդունած փաստաթղթում:

Ի հավելումն ասվածի, բանաձևը հարգանքի տուրք է մատուցում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին՝ ի նշան համերաշխության և եվրոպական արդարության: Այն ընդգծում է, որ Եվրոպական Միությունը ցեղասպանության կանխարգելումը և մարդկության դեմ  հանցագործությունների դատապարտումը պետք է ընդունի որպես բարձրագույն առաջնահերթություն:

Բանաձևը կոչ է անում Թուրքիայի կառավարությանը՝ օգտագործել Հայոց ցեղասպանության հարյուրամյա տարելիցը որպես ճանաչման հնարավորություն, բաց անել թուրքական արխիվները և ընտրել հաշտեցման ուղին թուրք և հայ ժողովուրդների միջև: Այն նաև ընդգծում է, որ թուրք մտավորականների, քաղաքական գործիչների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների մի ստվար զանգված ընդունել է Հայոց ցեղասպանությունը, ինչի հիման վրա հորդորում է նաև թուրքական կառույցներին վարվել նույնկերպ:

«Բավականին հուսադրող է տեսնել, որ այս տարի ոչ միայն եվրոպական երկրները, այլ նաև ԵՄ անդամ երկրները և ռեգիոնալ խորհրդարանները ընդունել են Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևեր»,- մեկնաբանում է «Հայաստանի եվրոպացի բարեկամներ»  կազմակերպության ղեկավար Էդուարդո Լորենցո Օչոան: «Ես կարծում եմ, որ սա կարելի է ընդունել որպես Թուրքիային ուղղված ուղերձ, և որ Եվրոպան սպասում է, որ Թուրքիան ճանաչի սեփական պատմությունը: Այսօր հստակ ազդանշան է ուղղվում նաև հայերին: Արագոնցիները կանգնած են հայերի կողքին՝ ճանաչելով 21-րդ դարի առաջին ցեղասպանությունը» ,- հավելում է պարոն Օչոան:

Բանաձևը կոչ է անում Իսպանիային՝ օգնել, որ Թուրքիան պահի իր խոստումը՝ պաշտպանել և պահպանել հայկական մշակութային ժառանգությունն իր տարածքում և առավել ակտիվ դերակատարություն ցուցաբերել Հայաստանի և Թուրքիայի միջև հաշտությանը նպաստելու գործում: Եվրոպական պատմությունը ազգերի միջև հաշտության բազմաթիվ օրինակներ ունի, որոնք կարող են ծառայել որպես ուղենիշ:

Արագոնը ինքնավար համայնք է Իսպանիայի հյուսիս-արևելյան մասում, որը սահմանակից է Ֆրանսիային: Ունի 1,2 մլն բնակչություն և 47, 719 ք/կմ տարածք (փոքր-ինչ ավելի մեծ է, քան Էստոնիան): Այն Իսպանիայի հինգերորդ համայնքն է, որը ճանաչել է Հայող ցեղասպանությունը՝ Բասկերի երկրից, Կատալոնիայից, Բալեարյան կզղիներից և Նավարեից հետո:

Լրաթերթ

Բաժանորդագրվեք մեր լրաթերթին նորությունները էլ. փոստին ստանալու համար:

Արխիվ

Մարտի 2024
MO TU WE TH FR SA SU
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031