WordPress-ի ՏԲ-ի սխալ՝ [INSERT, UPDATE command denied to user 'ID138653_euf1'@'79.174.131.197' for table 'wp_options']
INSERT INTO `wp_options` (`option_name`, `option_value`, `autoload`) VALUES ('_transient_doing_cron', '1714175797.2193329334259033203125', 'yes') ON DUPLICATE KEY UPDATE `option_name` = VALUES(`option_name`), `option_value` = VALUES(`option_value`), `autoload` = VALUES(`autoload`)

Ադրբեջանի հետ տնտեսական եւ ռազմական մրցավազքում ԽՀԱԱԳ համաձայնագիրը Հայաստանի գոյատեւման բանալին է - EuFoA

Ադրբեջանի հետ տնտեսական եւ ռազմական մրցավազքում ԽՀԱԱԳ համաձայնագիրը Հայաստանի գոյատեւման բանալին է

Այսօր՝ 2013թ-ի հուլիսի 11-ին, Հայաստանի Եվրոպացի Բարեկամներ (ՀԵԲ) կազմակերպությունը (www.EuFoA.org) անցկացնում է Լեռնային Ղարաբաղի գործընթացի ներկա իրավիճակին նվիրված քննարկում հետեւյալ խորագրով՝ «Եվրոպայի հաջորդ խուսափելի պատերազմը՝ Լեռնային Ղարաբաղ»: Միջոցառումը կմեկնարկի բանախոսների կարճ ելույթներով, որոնց կհաջորդի հարցուպատասխան եւ ինտերակտիվ քննարկում լսարանի հետ: Բանախոսներն են.
• Ռիչարդ Գիրագոսյան, Տարածաշրջանային Հետազոտությունների Կենտրոնի (RSC) տնօրեն
• Քրիստիան Կոլտեր, հակամարտություններ հետազոտող, Բրեմենի համալսարան (այժմ բնակվում է Ստեփանակերտում)
• վարող՝ Մայքլ Քամբեք, Հայաստանի Եվրոպացի Բարեկամներ (ՀԵԲ) կազմակերպության Գլխավոր քարտուղար

Ռիչարդ Գիրագոսյանն իր հոդվածն ունի վերջերս հրատարակված «Եվրոպայի հաջորդ խուսափելի պատերազմը՝ Լեռնային Ղարաբաղ» գրքում, որը խմբագրել է Մայքլ Քամբեքը, այնուհետեւ ՀԵԲ-ի հետազոտող Սարգիս Ղազարյանը: Միջոցառման երեք բանախոսները կքննարկեն Լեռնային Ղարաբաղի ներկայիս իրավիճակը՝ հիմնվելով ինչպես վերը նշված գրքի վերլուծության, այնպես էլ ԼՂ հիմնահարցի կարգավորմանն ուղղված իրենց լայնածավալ աշխատանքի, ինչպես նաեւ Հայաստանից, Բրյուսելից, Ստեփանակերտից եւ այլ վայրերից ստացած իրենց տպավորությունների վրա:

Քամբեքը մեկնաբանում է. «Մինսկի խմբի բանակցություններն առանձնապես առաջ չեն շարժվում, որովհետեւ նախագահ Ալիեւը կարծում է, որ կարող է պարզապես տնտեսապես եւ ռազմապես գերհզորանալ Հայաստանից: Այս համատեքստում ակնհայտ է դառնում, որ Հայաստանի հետ ԵՄ Ասոցացման եւ Խորը եւ համապարփակ ազատ առեւտրի գոտու մասին համաձայնագրերը (ԽՀԱԱԳ) շատ ավելի մեծ աշխարհագրական-ռազմավարական կարեւորություն ունեն Հայաստանի համար, քան հրապարակայնորեն քննարկվում է. դա կարծես Հայաստանի գոյատեւման հարցն է Ադրբեջանի հետ տնտեսական մրցավազքում: Ալիեւը շարունակ կրկնում է, որ ցանկանում է Հայաստանը տեսնել թույլ, մեկուսացված, կաշառակերության զոհ դարձած, անարդյունավետ պետություն՝ մեծաքանակ արտագաղթով եւ առանց տնտեսական զարգացման հեռանկարի: Ասոցացման համաձայնագիրն ուղղված է հենց այս խնդիրների լուծմանը, թեեւ դա ԵՄ միջամտություն չէ հիմնախնդրին, քանի որ առաջարկվել է Արեւելյան գործընկերության բոլոր երկրներին: Միայն ԽՀԱԱԳ-ն է Հայաստանին առաջարկում ներսից բավականաչափ զարգանալ՝ կարողանալու համար հետ չմնալ Ադրբեջանից: Հայաստանը չունի ո´չ նավթ, ո´չ էլ գազ, հետեւաբար տնտեսական աճն ամբողջությամբ կախված է ներքին շուկայի կառուցվածքների արդյունավետությունից: Կանգնած լինելով գոյատեւման կամ քայքայման ընտրության առջեւ՝ հայերը, հուսով եմ, կմիավորեն իրենց ուժերը՝ իրականացնելու այս բարեփոխումները, խթանելու տնտեսական աճը եւ նոր աշխատատեղերը, ստեղծելու համար նոր ու ավելի հզոր Հայաստան՝ չափազանց ուժեղ որեւէ թշնամի հարեւանի կողմից ճնշվելու համար: Զարմանալիորեն սա բխում է նաեւ այն հայաստանցիների անմիջական շահերից, ովքեր այսօր դեռ քննադատում կամ վախենում են ԽՀԱԱԳ-ի վավերացումից: ԵՄ-ում այսպիսի քննադատություններ լսվում են այն մարդկանց կողմից, ովքեր զբաղվում են Ադրբեջանի քարոզչությամբ»:

Գիրագոսյանը մեկնաբանում է. «Հետեւելով վերջերս կատարված բացահայտումներին, որոնց համաձայն՝ Ռուսաստանը սկսել է 1 մլրդ դոլար արժողությամբ զենքի եւ սպառազինության համակարգերի առաքում Ադրբեջանին, նոր մտահոգություն է առաջ գալիս ոչ կայուն Հարավային Կովկասում տարածաշրջանային ուժերի արդեն իսկ զգայուն հավասարակշռության հնարավոր փոփոխության շուրջ: Թեւ զինամթերքների ձեռքբերման այս նոր գործարքը Ադրբեջանին ապահովում է Ռուսաստանից բերվող հարձակվողական սպառազինության զգալի ծավալով՝ այդ թվում մարտական տանկեր, ծանր հրետանի, մի քանի հրթիռներ, սակայն խիստ ռազմական առումով դա դեռ բավարար չէ ուժերի հավասարակշռության վրա ազդելու համար»:

Գիրագոսյանը շարունակելով նշում է. «Ավելի երկար ժամանակահատված դիտարկելու դեպքում տեսնում ենք, որ տարածաշրջանում ուժերի հավասարակշռության հարցում ներկայումս ընթացքի մեջ է զգալի, բայց աննկատ տեղաշարժ, որը պայմանավորված է երեք բնորոշ միտումներով. դրանք են՝ ակնառու եւ աճող «սպառազինությունների մրցավազքը», որ բնորոշվում է որպես պաշտպանությանն ուղղված Ադրբեջանի ծախսերի կայուն աճ, Ադրբեջանի կողմից ժամանակակից հարձակվողական զինամթերքի ձեռքբերումը եւ վերսկսվող թշնամությունների վտանգի նկատմամբ նրա սակավ մտահոգությունը, ինչպես նաեւ Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի դեմ ուղղված ադրբեջանական հարձակումների սաստկացումը»:

«Ավելի լայն համատեքստը նույնպես կարեւոր է», — ավելացրեց նա՝ բացատրելով, որ «քանի որ Ռուսաստանը բացահայտորեն շահագործում է չլուծված ղարաբաղյան հակամարտությունը եւ աճող լարվածությունը, որպեսզի շարունակի ավելի ամրապնդել իր իշխանությունն ու ազդեցությունը Հարավային Կովկասում: Այս առումով Ռուսաստանը ոչ միայն դարձել է Ադրբեջանին գլխավոր զենք մատակարարողը, այլ նաեւ շարունակում է ընդլայնել իր ռազմական աջակցությունը եւ համագործակցությունը Հայաստանի հետ»:

Լրաթերթ

Բաժանորդագրվեք մեր լրաթերթին նորությունները էլ. փոստին ստանալու համար:

Արխիվ

Ապրիլի 2024
MO TU WE TH FR SA SU
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930