Իսպանիայի Նավարե ինքնավար համայնքի խորհրդարանը ճանաչում է Հայոց Ցեղասպանությունը
2014 թվականի հունիսի 23-ին Նավարեի Խորհրդարանի ընդունած այս հռչակագիրը հաստատում է, որ «համաձայն 1987թ. Եվրախորհրդարանի ընդունած բանաձևի, որը հետագայում վերահաստատվել է համապատասխան որոշումներով (2002թ. փետրվարի 28-ի և 2004թ. ապրիլի 1-ի բանաձևեր) հայ ժողովրդի կրած տանջանքները հիրավի ցեղասպանություն են»:
«Հայոց ցեղասպանության հարյուրամյա տարելիցին ընդառաջ՝ այսօրինակ հռչակագրերը եվրոպական կարեկցանքի բացահայտ դրսևորումն են հայ ժողովրդի և նրա կրած տանջանքների նկատմամբ»,- նշում է ՀԵԲ-ի տնօրեն Էդուարդո Լորենցո Օչոան: «ՀԵԲ-ն հպարտ է, որ շնորհիվ իր հարաբերությունների, ավելի ու ավելի է մեծանում եվրոպացի շահագրգիռ անձանց քանակը, ովքեր տեղեկացված են խնդրի կարևորության մասին»,-հավելում է նա:
Սույն հռչակագիրը դատապարտում է 20-րդ դարի սկզբի թուրքական վարչակարգի մշակած քաղաքականությունը և կոչ է անում Թուրքիային «բարիդրացիական և ներդաշնակ հարևանության ոգով դիվանագիտական հարաբերություններ հաստատել Հայաստանի հետ և լուծել սահմանների շուրջ վեճը խաղաղ ճանապարհով»: Բացի այդ, հռչակագիրն ընդգծում է, որ հաշվի առնելով Թուրքիայի կարգավիճակը որպես ԵՄ անդամակցության թեկնածու, այս երկու հիմնախնդիրները (Հայոց Ցեղասպանության ճանաչումը և դիվանագիտական հարաբերությունների հաստատումը) պետք է անհապաղ լուծվեն:
Նավարեն Ֆրանսիային սահմանակից ինքնավար մարզ է Իսպանիայի հյուսիսում, որը տեղակայված է մոտավորապես Կիպրոսի տարածքի չափ ցամաքին (10, 391 կմ²) և ունի մոտ 650,000 բնակչություն (հավասար է Մոնտենեգրոյի բնակչության քանակին): Այն Բասկերի երկրից, Կատալոնիայից և Բալեարիկ կղզիներից հետո Հայոց Ցեղասպանությունը ճանաչած չորրորդ շրջանն է Իսպանիայում:
Հռչակագրի տեքստին ամբողջությամ ծանոթանալու համար հետևեք ստորև հղմանը՝
http://www.parlamentodenavarra.es/inicio/comunicacion/dec-inst-polit.aspx?idnoticia=5763
Լրաթերթ
Բաժանորդագրվեք մեր լրաթերթին նորությունները էլ. փոստին ստանալու համար:
Արխիվ
| ԿՐ | ԵԿ | ԵՔ | ՉՔ | ՀԳ | ՈՒԲ | ՇԹ |
|---|---|---|---|---|---|---|
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 |
| 29 | 30 | 31 | ||||