Եվրոպական Միության և Արևելյան գործընկերության արտգործնախարարների հանդիպումը
«Վիլնյուսի գագաթաժողովում Հայաստանը և Եվրոպական միությունը վերահաստատեցին իրենց հանձնառությունը՝ Արևելյան գործընկերության ձևաչափում շարունակելու և ամրապնդելու համագործակցությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում՝ ընդգծելով մեր հարաբերությունների իրավական հենքի թարմացման կարևորությունը։ Հայաստանը ակնկալում է հետագա քայլեր ձեռնարկել` ԵՄ հետ համագործակցության իրավական նոր հիմքեր ձևավորելու նպատակով, որը մի կողմից կարտացոլի Հայաստանի հետ բանակցությունների ընթացքում ձեռքբերվածը և, մյուս կողմից, հաշվի կառնի նոր իրողությունները»,- ասաց ՀՀ արտգործնախարարը:
Հետևելով ստորև բերված հղումներին՝ կարող եք իմանալ ավելին Եվրոպական Միության և Արևելյան գործընկերության արտգործնախարարների հանդիպման մասին.
Հայաստանը ցանկանում է զարգացնել ԵՄ-ի հետ գործընկերությունը, ասել է Նալբանդյանը
(աղբյուրը՝ http://armenianow.com/hy/news/56334/armenia_european_union_eastern_partnership_cooperation_nalbandian_ashton )
Հուլիսի 22-ին Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը Բրյուսելում մասնակցել է Եվրոպական Միության և Արևելյան գործընկերության արտգործնախարարների հանդիպմանը, որին ներկա էին ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Քեթրին Էշթոնը, հարևանության և ընդլայնման հարցերով եվրոպական հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն:
Ըստ Հայաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայության՝ հանդիպմանը հանդես գալով ելույթով` Էդվարդ Նալբանդյանը նշել է, որ Հայաստանը ցանկանում է զարգացնել ԵՄ-ի հետ գործընկերությունը՝ հիմնվելով «վերջին տարիներին համատեղ ձեռքբերված արդյունքների և առաջընթացի վրա»:
«Վիլնյուսի գագաթաժողովում Հայաստանը և Եվրոպական միությունը վերահաստատեցին իրենց հանձնառությունը՝ Արևելյան գործընկերության ձևաչափում շարունակելու և ամրապնդելու համագործակցությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում՝ ընդգծելով մեր հարաբերությունների իրավական հենքի թարմացման կարևորությունը։ Հայաստանը ակնկալում է հետագա քայլեր ձեռնարկել` ԵՄ-ի հետ համագործակցության իրավական նոր հիմքեր ձևավորելու նպատակով, որը մի կողմից կարտացոլի Հայաստանի հետ բանակցությունների ընթացքում ձեռք բերվածը և, մյուս կողմից, հաշվի կառնի նոր իրողությունները»,- ասել է նախարարը:
Նալբանդյանն ընդգծել է, որ ԵՄ-ի շարունակական օժանդակությունն ու աջակցությունը նշանակալի դեր ունեն Հայաստանում բարեփոխումների գործընթացի իրականացման, ժողովրդավարության և ինստիտուցիոնալ կարողությունների ամրապնդման համար:
Հայաստանի ասրտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը շեշտել է, որ Եվրամիության հետ Հայաստանի համագործակցության օրակարգը ներառում է բազմաթիվ ոլորտներ` քաղաքական երկխոսությունից մինչև արդարադատություն և շարժունակություն, միգրացիայի հարցերից ինստիտուցիոնալ բարեփոխումներ և ներուժի աճ՝ հավելելով, որ Հայաստանը պատրաստ է շարունակելու աշխատել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում:
Նալբանդյանը նշել է, որ որ մեր հասարակությունների միջև շարժունակության ընդլայնումն ընդհանուր նպատակ է, և Հայաստանը ցանկանում է մեկնարկել մուտքի արտոնագրային ռեժիմի վերացման մասին երկխոսությունը` հիմնվելով մուտքի արտոնագրի ռեժիմի դյուրացման և ռեադմիսիայի համաձայնագրերի հաջողված փորձի վրա:
Նա կարևորել է Միության ծրագրերում Հայաստանի մասնակցության համար հիմնական սկզբունքների մասին գործընկերության և համագործակցության համաձայնագրի արձանագրությունը (ուժի մեջ է մտել մարտին), որը հնարավորություն կտա մասնակցելու ԵՄ տարբեր ծրագրերին և ընդլայնել երկկողմ ոլորտային համագործակցությունը:
Խոսելով տարածաշրջանային համագործակցության մասին` նախարար Նալբանդյանը շեշտել է, որ Թուրքիան, շարունակելով փակ պահել Հայաստանի հետ սահմանը, խոչընդոտում է հայ-թուրքական երկկողմ հարաբերությունների կարգավորումը և ԵՄ հետ Հայաստանի հաղորդակցության և տրանսպորտային ուղիների շահագործումը:
«Պարադոքսալ է, որ Թուրքիան, որպես մի երկիր, որը ցանկություն է հայտնում միանալ Եվրամիությանը, փակել է իր սահմանը հարևան պետության հետ այն դեպքում, երբ ԵՄ տարածքում ազատ տեղաշարժը հիմնարար սկզբունք է»,- ասել է նա:
Իր խոսքում նախարար Նալբանդյանը ողջունել է Հերբերտ Սալբերի նշանակումը` որպես Հարավային Կովկասի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ, հաջողություն մաղթել նրան իր առաքելության մեջ։
Նալբանդյանը մասնակցել է Արևելյան գործընկերության հանդիպմանը
(աղբյուրը՝ http://www.azatutyun.am/archive/news/20140723/2031/2031.html?id=25467278 )
Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը երեկ Բրյուսելում մասնակցել է Եվրամիության և Արևելյան գործընկերության արտգործնախարարների հանդիպմանը, որին ներկա էին ԵՄ-ի արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Քեթրին Էշթոնը, հարևանության և ընդլայնման հարցերով եվրոպական հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն:
Հանդիպմանը հանդես գալով ելույթով` Նալբանդյանը, արտգործնախարարության մամուլի և տեղեկատվության վարչության փոխանցմամբ, նշել է, որ Հայաստանը ցանկանում է զարգացնել Եվրամիության հետ գործընկերությունը՝ հիմնվելով վերջին տարիներին համատեղ ձեռք բերված արդյունքների և առաջընթացի վրա:
Նախարարը նաև ասել է, որ Հայաստանը ցանկանում է մեկնարկել մուտքի արտոնագրային ռեժիմի վերացման մասին երկխոսությունը` հիմնվելով մուտքի արտոնագրի ռեժիմի դյուրացման և ռեադմիսիայի համաձայնագրերի հաջողված փորձի վրա:
Բացի Եվրամիության հետ հարաբերություններից, Նալբանդյանը իր ելույթում խոսել է նաև Թուրքիայի կողմից Հայաստանի սահմանը փակ պահելու, Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի կարգավորման գործընթացի մասին:
Նույն օրը Հայաստանի արտգործնախարարը հանդիպում է ունեցել Եվրամիությունում նախագահող Իտալիայի արտգործնախարար Ֆեդերիկա Մոգերինիի հետ։ Զրույցի ընթացքում քննարկվել է հայ — իտալական օրակարգի հարցերի լայն շրջանակ, անդրադարձ է արվել մի շարք տարածաշրջանային և միջազգային խնդիրների, ԵՄ-ում Իտալիայի նախագահության համատեքստում մտքեր են փոխանակվել Հայաստան- Եվրոպական միություն հարաբերությունների շուրջ։
Լրաթերթ
Բաժանորդագրվեք մեր լրաթերթին նորությունները էլ. փոստին ստանալու համար: