«EuFoA»-ն կնպաստի ԵՄ-Հայաստան համաձայնագրի վավերացման գործընթացին

«ԱՐՄԵՆՊՐԵՍՍ» հայկական լրատվական գործակալությանը տված իր հարցազրույցում «Հայաստանի եվրոպացի բարեկամներ» («EuFoA») միջազգային հասարակական կազմակերպության տնօրեն Դիոգո Պինտոն անդրադարձել է ԵՄ-Հայաստան համաձայնագրի ստորագրմանը և խոսել դրա վավերացման գործընթացին նպաստելու «EuFoA»-ի պատրաստակամության մասին:
«Պետք է նպաստենք գործընթացի արագացմանը, որպեսզի կարողանանք անցնել հաջորդ քայլերին, իսկ որպես հաջորդ կարևորագույն քայլ՝ ես կնշեմ վիզայի ռեժիմի ազատականացման հարցը: Պետք է մեկնարկի երկխոսություն, որի հարցում, կարծում եմ, երկու կողմերն էլ պատրաստակամություն են հայտնել, սակայն կան պայմաններ, որոնց համապատասխանեցման դեպքում միայն հնարավոր է այս ամենը իրականացնել: Իհարկե, գործընթացի հիմնական մասը կախված է Հայաստանից, սակայն չեմ ցանկանա Եվրամիությանը ազատել իր պարտավորություններից, քանի որ այն կարևոր դեր ունի Հայաստանում իրականացվող բարեփոխումներին աջակցելու համատեքստում թե՛ ֆինանսական և թե՛ քաղաքական առումով»,-ասաց պարոն Պինտոն:
Հարցազրույցն ամբողջությամբ հասանելի է ԱՅՍՏԵՂ:
Լրաթերթ
Բաժանորդագրվեք մեր լրաթերթին նորությունները էլ. փոստին ստանալու համար: