WordPress-ի ՏԲ-ի սխալ՝ [INSERT, UPDATE command denied to user 'ID138653_euf1'@'79.174.131.197' for table 'wp_options']
INSERT INTO `wp_options` (`option_name`, `option_value`, `autoload`) VALUES ('_transient_doing_cron', '1713552803.2245640754699707031250', 'yes') ON DUPLICATE KEY UPDATE `option_name` = VALUES(`option_name`), `option_value` = VALUES(`option_value`), `autoload` = VALUES(`autoload`)

EuFoA-ի տնօրեն Դիոգո Պինտոյի ելույթը «ԵՄ-Հայաստան հարաբերությունները և հեռանկարները» կոնֆերանսի ժամանակ - EuFoA

EuFoA-ի տնօրեն Դիոգո Պինտոյի ելույթը «ԵՄ-Հայաստան հարաբերությունները և հեռանկարները» կոնֆերանսի ժամանակ

2017 թվականի մայիսի 31-ին EuFoA-ի տնօրեն Դիոգո Պինտոն մասնակցել է Երևանում կայացած «ԵՄ-Հայաստան հարաբերությունները և հեռանկարները» թեմայով կոնֆերանսին:

 

Այն կազմակեպվել է Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի կողմից` Ֆրիդրիխ Նաուման հիմնադրամի աջակցությամբ:

 

ԵՄ-Հայաստան հետագա հարաբերություններում տնտեսական, առևտրային, կրթական և մշակութային բաղադրիչների մասին քննարկման ժամանակ հանդես գալով զեկույցով՝ պարոն Պինտոն շեշտել է ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կարևորությունը: Հիշեցնենք, որ համաձայնագիրը նախաստորագրվել է սույն թվականի մարտի 21-ին: Պարոն Պինտոյի համոզմամբ, այս նոր համաձայնագիրը հիմք կարող է հանդիսանալ ԵՄ-ի համար մշակելու ավելի համալիր ռազմավարություն Արևելյան գործընկերության տարածքում խաղաղության և ժողովրդավարության հաստատման համար: EuFoA-ի տնօրենը ներկայացրել է նաև այն բարդությունները, որոնց ԵՄ-ն առերեսվում է՝ փորձելով մշակել համընդհանուր մոտեցում մի կողմից ժողովրդավարության կառուցման ուղիով ընթացող Վրաստանի և Հայաստանի, մյուս կողմից՝ ավտորիտար վարչակարգը ամրապնդող Բելառուսի և Ադրբեջանի հանդեպ:

 

Դիոգո Պինտոն ընդգծել է նաև ԵՄ-ի կողմից «ավելին ավելիի դիմաց» սկզբունքի կիրառման կարևորությունը տարածաշրջանային երկրների հետ հարաբերություններում: Եզրափակելիս պարոն Պինտոն շեշտել է, որ նոր համաձայնագիրը հավակնոտ է և գալիս է մեծապես նպաստելու Հայաստանի զարգացմանը: Նրա համոզմամբ, իրագործման դեպքում այն իրավական հիմք կստեղծի տրանսպորտի, էներգետիկայի, բնապահպանության ոլորտներում համագործակցության խորացման, ինչպես նաև նոր հնարավորություններ կստեղծի առևտրի և ներդրումների համար: ՀՀ քաղաքացիների տեղաշարժը ԵՄ տարածքում ակտիվացնելու համար շատ կարևոր քայլ է Ընդհանուր ավիացիոն համաձայնագրի և Վիզայի ազատականացման մասին բանակցությունների մեկնարկը:

 

Լրաթերթ

Բաժանորդագրվեք մեր լրաթերթին նորությունները էլ. փոստին ստանալու համար:

Արխիվ

Ապրիլի 2024
MO TU WE TH FR SA SU
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930