CES միջոցառում ՀԵԲ-ի աջակցությամբ. «Ի՞նչ է սպասվում ԵՄ-Հայաստան հարաբերություններում»

ՀԵԲ-ի տնօրեն Էդուարդո Լորենցո Օչոան Ֆրանկ Էնգելի (Եվրախորհրդարանի և Եվրոպա-Հայաստան Խորհրրդի անդամ) և Գուննար Վիգանդի (Ռուսաստանի, Արևելյան հարևանության ծրագրի, Կենտրոնական Ասիայի, ԵԱՀԿ-ի և Արտաքին գործերի եվրոպական ծառայության (ԱԳԵԾ) գլխավոր տնօրինությունների ղեկավար) հետ մեկտեղ քննարկման մասնակից էր: Քննարկումը վարում էր Սալոմե Սամադաշվիլին, ով Եվրոպական Ուսումնասիրությունների Կենտրոնում այցելու հետազոտող է և Վրաստանի նախկին դեսպանն էր ԵՄ-ում:

ՀԵԲ-ի տնօրենը մեկնաբանություններ ներկայացրեց Եվրախորհրդարանի պատգամավոր Էնգելի դիտարկումներին և փոքր զեկույց ներկայացրեց հետագա Եվրոպա-Հայաստան հարաբերությունների զարգացման վերաբերյալ, որը վերլուծում էր Եվրոպա-Հայաստան համագործակցության հնարավոր տարբերակները: Ընդհանուր համաձայնությունն այն էր, որ Եվրոպան և Հայաստանը պետք է արագ համագործակցության նոր հիմքեր գտնեն: Այս նոր ձևաչափը պետք է արդարացիորեն արտացոլի ինչպես Եվրոպայի կողմից առաջարկված բարեփոխումները իրականացնելիս տարիներ շարունակ ծախսված ներդրումներն ու ջանքերը, այնպես էլ պետք է հարգի Հայաստանի նոր միջազգային պարտավորությունները: Խոսնակներն ընդգծեցին Հայաստանի եվրոպական արժեքները և խոսեցին ԵՄ-ի հետ համագործակցությունը շարունակելու Հայաստանի պատրաստականության մասին՝ օրինակ բերելով վերջերս Հայաստանի դիմումը Եվրոպական աջակցության ծրագրին: Խոսնակները քննարկեցին նաև ԵՄ-Հայաստան համագործակցության ավելի գործնական կողմերը, օրինակ՝ անցած շաբաթ տեղի ունեցած ՀՀ-ԵՄ Խորհրդարանական համագործակցության կոմիտեի հանդիպումը, որի ընթացքում, վերջին տաս տարիների կտրվածքով, առարին անգամ չհաջողվեց ընդունել համատեղ հայտարարություն: Կանխատեսվածից ավելի աշխույժ բանավեճ ծավալվեց միջոցառման մասնակիցների միջև:

 

ՀԵԲ-ը նախկինում կազմակերպել է Եվրոպա-Հայաստան հարաբերություններին առնչվող նմանատիպ միջոցառում, որոնցից հիշարժան է հատկապես մեկը՝ Գուննար Վիգանդի հետ, ով որպես հիմնական խոսնակ էր հանդես գալիս: Կարող եք սեղմել այստեղ՝ այդ միջոցառման կարճ ամփոփումը դիտելու համար:

 

Այս բարեհաջող անցկացված միջոցառմանը ներկա էր ավելի քան 70 մարդ, ովքեր եվրոպական հաստատությունների, վերլուծական կենտրոնների, ՀԿ-ների ներկայացուցիչներ էին և դիվանագետներ:

 

The Future of EU-Armenia Relations — 12 Feb 2014

Լրաթերթ

Բաժանորդագրվեք մեր լրաթերթին նորությունները էլ. փոստին ստանալու համար:

Արխիվ

Օգոստոսի 2019
ԿՐ ԵԿ ԵՔ ՉՔ ՀԳ ՈՒԲ ՇԹ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031