ՀԵԲ-ի մամլո հաղորդագրությունները

ԵԽ պատգամավոր Էնգելը հարցում է ուղղել Եվրոպական հանձնաժողովին ղարաբաղցի ուսանողներին ուսումնական ծրագրերում չներառելու վերաբերյալ

Ֆրանկ Էնգելը Եվրոպական հանձնաժողովին գրավոր հարցում է ներկայացրել ղարաբաղցի ուսանողներին Եվրոպական Միության կողմից հովանավորվող ուսումնական ծրագրերում չներառելու վերաբերյալ: Լեռնային Ղարաբաղի ուսանողները չեն կարող մասնակցել այն փոխանակման ծրագրերին, որոնք հասանելի... Read more

ԵՄ հարևանության նոր քաղաքականությունը դրական կանդրադառնա Հայաստան — ԵՄ հարաբերություննների վրա

Գերագույն հանձնակատար Մոգերինին և հանձնակատար Հանը ներկայացրել են "ԵՄ հարևանության քաղքականության վերանայման ծրագիրը", որտեղ հաշվի են առնվել շահագրգիռ կողմերի հետ տարվա առաջին կեսին անցկացված հանրային քննարկումների արդյունքները: ‹‹Հայաստանի եվրոպացի բարեկամները››... Read more

Եվրոպայի Կանաչների կուսակցությունը ընդունել է Հայոց ցեղասպանության մասին բանաձև

Ձայների գերակշռող մեծամասնությամբ Եվրոպայի Կանաչների կուսակցությունը նոյեմբերի 15-ին՝ կիրակի օրը, Լիոնում կայացած 23-րդ համաժողովին ընդունել է Հայոց ցեղասպանության մասին բանաձև, համաձայն որի' Օսմանյան կայսրությունը ցեղասպանություն է իրագործել հայ ժողովրդի հանդեպ:... Read more

‹‹Հայաստանի եվրոպացի բարեկամները›› հրապարակում է հետազոտություն եվրոպական արժեքների և սիրիական արտագաղթի մասին

Հետազոտությունը վերլուծում է Եվրոպական միության, Հայաստանի և Միջին արևելյան երկրների մոտեցումը սիրիացի փախստականների ճգնաժամի հանդեպ: Ըստ ուսումնասիրության, հիմնավորելով իր մոտեցումը համերաշխության սկզբունքով, Հայաստանն իրապես մարմնավորում է եվրոպական արժեքները: Read more

ԵԽ պատգամավոր Չարլզ Թեննոքը հարցադրում է հղում Ֆեդերիկա Մոգերինիին հրադադարի խախտման մասին

Եվրոպական խորհրդարանի Արտաքին հարցերի հանձնաժողովի ‹‹Եվրոպայի պահպանողականների և ռեֆորմիստների›› խմբի համակարգող Դոկտոր Չարլզ Թեննոքը առաջնային հարցադրում է հղել Եվրոպական հանձնաժողովի բարձր ներկայացուցիչ և փոխնախագահին՝ Հարավային Կովկասում վերջերս տեղի ունեցող ռազմական սրված իրավիճակի մասին: Բռնությունները հանգեցրել են երեք հայ քաղաքացիների մահվան, և ընդլայնվելով մինչև Լեռնային Ղարաբաղի շփման գիծ, երկու կողմից արձանագրել են զինվորների մահվան դեպքեր: Read more

Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Ֆրանկ Էնգելը պաշտոնական հարցադրումներ է հղում Ադրբեջանի հարձակումների վերաբերյալ

Եվրոպական խորհրդարանի անդամ Ֆրանկ Էնգելը հարցադրումներ է հղել ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինիին՝ Հայաստանի քաղաքացիների հանդեպ անդրբեջանական հարձակումների կապակցությամբ: Հայկական գյուղերում տեղացող... Read more

Եվրոպացի քաղաքական գործիչները ցնցված են Ադրբեջանի կրակոցներից. ԵՄ-ից գործողություններ են ակնկալվում

Երեկ սեպտեմբեր ամսին արդեն երկրորդ անգամ Ադրբեջանը հրետակոծում և գնդակոծում է ՀՀ Տավուշի մարզը՝ տարբեր տրամաչափերի զինատեսակներից, ինչի արդյունքում սպանվել է 3 քաղաքացիական անձ, և վիրավորվել են 2-ը: Read more

Եվրոպական խորհրդարանի ընդունած փաստաթուղթը կոչ է անում Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի ավելի լայն ներգրավում

Հուլիսի 9-ին Եվրոպական խորհրդարանը (ԵԽ) ընդունեց փաստաթուղթ Եվրոպական հարևանության քաղաքականության (ԵՀՔ) վերանայման վերաբերյալ: Գնահատելով ԵՄ-ի մոտեցումն իր անմիջական հարևանների նկատմամբ՝ փաստաթուղթը պարունակում է Հայաստանին և Լեռնային Ղարաբաղին առնչվող մի շարք դրույթներ: Ի լրումն մյուս դրույթների, այն կոչ է անում ‹‹ԵՀՔ-ն վերափոխել առավել նպատակային և ճկուն քաղաքականության, որը կկարողանա հարմարվել գործընկեր երկրների բազմազանությանը››, - միևնույն ժամանակ հաշվի առնելով, որ ‹‹ԵՄ-ն պետք է հրավիրի ոչ-ասոցացված գործընկեր երկրներին ներգրավվելու ոլորտային համագործակցության մեջ, ներառյալ՝ նոր ոլորտային համաձայնագրեր կնքելու հնարավորությունը և գոյություն ունեցող համաձայնագրերը ամրապնդելը››: Այնուհետև, փաստաթուղթն աջակցում է հարևանության շրջանակում մուտքի արտոնագրերի ռեժիմի դյուրացման և ազատականացման միջոցով շարժունակության ընդլայնմանը, և դիմում է Եվրոպական հանձնաժողովին առաջարկել ԵՀՔ երկրների մասնակությունը ԵՄ հավելյալ կառույցներում և ծրագրերում, օրինակ՝ ՖՐՈՆՏԵՔՍ-ում, ԵՎՐԱՓՈԼ-ում, կամ Էրազմուսում: Read more

Ռիգայի գագաթնաժողովը ամրապնդեց Հայաստան-ԵՄ հարաբերությունները

Մայիսի 22-ին՝ Արևելյան գործընկերության Ռիգայի գագաթնաժողովի ընթացքում, Եվրոպական միությունը և Արևելյան գործընկերության երկրները հանդես եկան համատեղ հայտարարությամբ, որում, մասնավորապես, ամփոփվեցին ԱլԳ երկրների՝ մինչ այժմ արձանագրած ձեռքբերումները և ընդգծվեցին նպատակներն ու առաջնահերթությունները մինչև մյուս գագաթնաժողով: «Հայաստանի Եվրոպացի բարեկամներ» (ՀԵԲ ) կազմակերպությունը ողջունում է այս հայտարարությունը: «Հայաստանը և ԵՄ-ն կարծես թե միասին աշխատում են երկուստեք կարևոր հարցերում փոխըմբռնման հաստատման համար, և սա հույս է ներշնչում, որ շուտով կմեկնարկեն կողմերի միջև համագործակցության նոր իրավական հիմքի բանակցությունները»,- այս առիթով մեկնաբանում է ՀԵԲ տնօրեն Էդուարդո Լորենցո Օչոան: Մայիսի 19-ին Եվրոպական հանձնաժողովը առաջարկեց սկսել բանակցային գործընթացը՝ այսպիսով ճանապարհ հարթելով Հայաստան-ԵՄ նոր համաձայնագրի հաստատման համար: Ռիգայի գագաթնաժողովը ողջունում է «ԵՄ-ի և Հայաստանի միջև նոր համաձայնագիր կնքելու վերաբերյալ փոխհամաձայնությունը, որը նպատակ ունի շարունակաբար զարգացնելու և ամրապնդելու կողմերի համապարփակ համագործակցությունը համատեղ կարևորության բոլոր ոլորտներում»: Հայտարարության մեջ թվարկվում է ավելի սերտ համագործակցության մի քանի ոլորտներ՝ այդ թվում նաև Հայաստանի առաջխաղացումը E5P-ին (Արևելյան եվրոպայի էներգետիկ արդյունավետության և շրջակա միջավայրի պահպանման համագործակցություն) միանալու գործընթացին: Read more

Եվրոպական շարժումը Հայոց Ցեղասպանության մասին բանաձև է ընդունում

Միջազգային եվրոպական շարժումը, որը եվրոպական ինտեգրացիային նպաստող համաեվրոպական կազմակերպություն է, ապրիլի 24-25-ին Ռիգայում ընթացող իր Գլխավոր ասամբլեայի նիստին միաձայն Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձև է ընդունել: Այս փաստաթղթով Եվրոպական շարժումը «իր ձայնով... Read more

Լրաթերթ

Բաժանորդագրվեք մեր լրաթերթին նորությունները էլ. փոստին ստանալու համար:

Արխիվ

Մարտի 2023
MO TU WE TH FR SA SU
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031