Ինչով ենք մենք զբաղվում
Մեր բազմամշակույթ աշխատակազմը միասնաբար աշխատում է հանուն ՀՀ-ԵՄ կապերի խորացման ու հարաբերությունների զարգացման: Մենք ակտիվ ենք մի շարք ոլորտներում, այդ թվում`
- ԵՄ կառույցների հետ կապեր և համագործակցություն
- Միջոցառումների կազմակերպում
- Գիտական հետազոտություն
- ԶԼՄ-ների հետ աշխատանք
Աշխատակազմի հիմնական անդամներից բացի «EuFoA»-ն ողջ տարվա ընթացքում մի շարք փորձնակներ է ընդունում, ովքեր բացառիկ հնարավորություն են ստանում ներսից հետևել հասարակական կազմակերպության աշխատանքին:
«EuFoA»-ն պատրաստ է համագործակցել քաղաքացիական հասարակության բոլոր ներկայացուցիչների և ՀԿ-ների հետ, ովքեր կիսում են մեր նպատակներն ու արժեքները: Մենք նաև խրախուսում ենք համագործակցությունը տարբեր կազմակերպությունների, ասոցիացիաների և համայնքների հետ ինչպես սփյուռքում, այնպես էլ Հայաստանում:
«Պատվո խորհուրդ»
2017 թ. նոյեմբերին «Հայաստանի եվրոպացի բարեկամներ» միջազգային հասարակական կազմակերպությունը Բրյուսելում հյուրընկալեց նորընտիր «Պատվո խորհրդի» անդրանիկ նիստը ( «Պատվո խորհուրդ»-ը փոխարինում է Եվրոպա-Հայաստան խորհրդին): «Պատվո խորհուրդ»-ը բաղկացած է ողջ Եվրոպայում մեծ հեղինակություն վայելող և ազդեցիկ 25 անհատներից, որոնց թվում են եվրոպական և ազգային խորհրդարանների ճանաչված անդամներ, ինչպես նաև Հարավային Կովկասի գծով գիտնական փորձագետներ:
«Պատվո խորհրդի» անդամները, կիսելով «EuFoA»-ի արժեքներն ու գաղափարները, մեծապես հետաքրքրված են և կարող են ակտիվ դերակատարում ունենալ կազմակերպության կողմից առաջ քաշվող երկարաժամկետ ռազմավարական նպատակների իրականացման գործում:
«EuFoA»-ի «Պատվո Խորհրդի» անդամների ցուցակը ներբեռնելու համար սեղմեք ԱՅՍՏԵՂ:
Լրաթերթ
Բաժանորդագրվեք մեր լրաթերթին նորությունները էլ. փոստին ստանալու համար: