Դիոգո Պինտոն ստանձնել է «Հայաստանի եվրոպացի բարեկամներ» կազմակերպության (EuFoA) տնօրենի պաշտոնը

ՄԱՄԼՈ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ

1 Սեպտեմբերի, 2016, Բրյուսել

Ավելի քան 10 տարի Դիոգո Պինտոն գլխավորել է երկու խոշոր եվրոպական ՀԿ-ներ` «Միջազգային եվրոպական շարժում» և «Եվրոպական երիտասարդական ֆորում» կազմակերպությունները, իսկ մինչև սույն տարվա հուլիս ամիսը նա զբաղեցրել է EurActiv հիմնադրամի Գլխավոր քարտուղարի պաշտոնը: Դիոգո Պինտոն ազգությամբ պորտուգալացի է, մասնագիտությամբ` սոցիոլոգ, տիրապետում է 4 լեզուների: Դիոգոն 41 տարեկան է, ապրում է Բրյուսելում հայազգի իր կնոջ և 2 երեխաների հետ:

EuFoA-ի հիմնադիրներից և նախագահության անդամներից Մայքլ Քամբեկը, մեկնաբանելով Դիոգոյի Պինտոյի նշանակումը, ասել է. «Դիոգոն վստահելի գործընկեր է, ում հետ ես տարիներ շարունակ աշխատել եմ եվրոպական ՀԿ ոլորոտում: Նա կարողանում է լուծում տալ խնդիրներին և տիրապետում է ՀԿ-ների և տարբեր ինստիտուտների հետ աշխատելու նրբություններին: Նա այժմ ստանձնում է երիտասարդ, բայց շատ հեռանկարային կազմակերպության տնօրինությունը` մեծապես նպաստելով Եվրոպայում Հայաստանի ձայնը լսելի դարձնելուն»:

«Իմ առջև դրված է հստակ մարտահրավեր. նոր շունչ բերել Հայաստան-ԵՄ հարաբերություններին, ինչը շատ կարևոր է այս բարդ ժամանակաշրջանում: Անհրաժեշտ են հիմնավոր փաստարկներ, ամուր կապեր և հասանելիության ընդլայնում և՛ Բրյուսելում, և՛ Երևանում: Ես լիովին կիսում եմ կազմակերպության հիմնավոր արժեքները և ցանկանում եմ իմ ավանդը բերել Հայաստան-Եվրոպա կապերի հետագա զարգացման գործում»,-ասել է EuFoA-ի նորանշանակ տնօրենը:

Դիոգո Պինտոյի նշանակման առթիվ EuFoA-ի Գլխավոր քարտուղար Հովհաննես Գրիգորյանը ասել է, որ վերջին շրջանում կազմակերպությունը ինստիտուցիոնալ և ռազմավարական առումներով հիմնավոր փոփոխություններ է կրել, և Դիոգոն իր հետ բերում է հսկայական գիտելիք ու հարուստ փորձ, ինչի արդյունքում Գլխավոր քարտուղարը լիահույս է, որ EuFoA-ն նոր բարձունքների է հասնելու: Նա նաև իր երախտագիտությունն է հայտնել կազմակերպության նախկին նախագահ Էդուարդո Լորենցո Օչոային և կազմակերպության մյուս անդամներին` վերջին երկուս ու կես տարվա ընթացքում կատարված աշխատանքի և ցուցաբերած նվիրվածության համար:

###

EuFoA-ն ուրախ կլինի տրամադրել լրացուցիչ տեղեկատվություն և մեկնաբանություններ ըստ անհրաժեշտության: Խնդրում ենք դիմել EuFoA բրյուսելյան գրասենյակի կոորդինատոր ՝ Ալեքսանդրա Ռոուսիին՝ alexandra.roussi@eufoa.org +3222331101 կամ EuFoA երևանյան գրասենյակի կոորդինատոր Տաթև Հայրապետյանին՝ tatevik.hayrapetyan@eufoa.org +37477427383: EuFoA ծրագրերի մասին տեղեկատվությունը հասանելի է www.EuFoA.org-ում:

Լրաթերթ

Բաժանորդագրվեք մեր լրաթերթին նորությունները էլ. փոստին ստանալու համար:

Արխիվ

Մայիսի 2024
MO TU WE TH FR SA SU
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031