Եվրոպացի քաղաքական գործիչները ցնցված են Ադրբեջանի կրակոցներից. ԵՄ-ից գործողություններ են ակնկալվում

Երեկ սեպտեմբեր ամսին արդեն երկրորդ անգամ Ադրբեջանը հրետակոծում և գնդակոծում է ՀՀ Տավուշի մարզը՝ տարբեր տրամաչափերի զինատեսակներից, ինչի արդյունքում սպանվել է 3 քաղաքացիական անձ, և վիրավորվել են 2-ը:

Եվրոպացի բազմաթիվ քաղաքական գործիչներ իրենց զարմանքն են արտահայտել Ադրբեջանի անամոթ գործողությունների վերաբերյալ: ‹‹Հայաստանի եվրոպացի բարեկամներ›› կազմակերպության Խորհրդատվական խորհրդի անդամ, Եվրախորհրդարանի ֆրանսիացի պատգամավոր Միշել Ռիվազին հայտարարել է. ‹‹Ես ցնցված եմ նման բռնությունից: Մեզ հայտնի է Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի միջև գոյություն ունեցող պատմական թշնամության մասին, բայց  այս անգամ այդ թշնամությունն ուղիղ գծով ուղղված է Հայաստանին: Սա անընդունելի է: Եվրոպական հանձնաժողովը պարտավոր է դատապարտել Ադրբեջանի գործողությունները և պատժամիջոցներ կիրառել դրանց հանդեպ:  Այս խնդիրը միայն Հայաստանի և Ադրբեջանի մինջև չէ: Թե՛ եվրոպական, և թե՛ միջազգային այլ կառույցներ պարտավոր են դատապարտել այս գործողությունները››:

ՀԵԲ խորհրդատվական խորհրդի անդամներից ֆրանսիացի պատգամավոր Ֆրանսուա Ռոշեբլոն համաձայնել է նախորդ հայտարարության հետ և ավելացրել. ‹‹Ես կոչ եմ անում Ֆրանսիային, Ֆրանսիայի կառավարությանը և արտաքին գործերի նախարարությանը միջամտել և ճնշում գործադրել Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության վրա՝ նման անընդունելի գործողություններն այլևս կանխելու նպատակով››:

Եվրոպական խորհրդարանի նախկին նախագահ լեհ պատգամավոր Ջերզի Բուզեկը մեկնաբանել է խաղաղ գործընթացների բացասական հետևանքները՝ նշելով, որ Ադրբեջանի հարձակումը իր ինքնիշխան հարևան Հայաստանի վրա առավել քան մտահոգիչ է, քանի որ դա տեղի է ունենում ԵԱՀԿ Մինսկի խմբի հանդիպման նախօրեին, որը նպատակ ունի միջնորդել Լեռնային Ղարաբաղի հակամարտութան վերաբերյալ խաղաղ բանակցությունները:

Մի շարք Եվրոպացիներ հայտնել են Հայաստանի հետ իրենց համերաշխութան մասին: ԵԽ ‹‹Ազատության և ուղղակի ժողովրդավարության Եվրոպա խմբի›› արտաքին գործերի հարցերով համակարգող, ԵԽ իտալացի պատգամավոր Մասսիմո Կաստալդոն նշում է. ‹‹Վերջերս մենք անցկացրինք մի հզոր բանաձև՝ Ադրբեջանում մարդու իրավունքների խախտումների պատճառով պատժամիջոցներ կիրառելու անհրաժեշտության մասին, և այս բանաձևն, անկասկած, սանձազերծեց Ադրբեջանի կառավարության անզուսպ արձագանքը: Հույս ունեմ, որ այս անգամ եվրոպական կառույցները կցանկանան անվերապահորեն դատապարտել տխուր գործողությունները՝ երեք հայ կանանց մահը, որոնց մենք այսօր ականատես եղանք››:

Բուլղարացի պատգամավոր Անգել Դամբազսկին հավելում է. ‹‹Սա ահաբեկչական գործողություն է››:

‹‹Հայաստանի եվրոպացի բարեկամներ›› կազմակերպությունը ողջունում է այս արձագանքները: ՀԵԲ ղեկավար Էդուարդո Լորենցո Օչոան մեկնաբանում է. ‹‹Մեզ հաջողվեց իրազեկել այս դաժան հանցագործությունների մասին, որոնք պատճառ հանդիսացան Եվրոպական խորհրդարանի և անդամակցող խորհրդարանների լայն շրջանի եվրոպացի գործիչների մի շարք արձագանքների, որոնք անհապաղ կարողացան համերաշխություն հայտնեցին Հայաստանին և դատապարտեցին այդ գործողությունները: Վերջապես, մենք հայտնում ենք մեր խորին ցավակցությունը իրենց կյանքը կորցրած երեք անմեղ կանանց ընտանիքներին››:

Լրաթերթ

Բաժանորդագրվեք մեր լրաթերթին նորությունները էլ. փոստին ստանալու համար:

Արխիվ

Մայիսի 2024
MO TU WE TH FR SA SU
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031