WordPress-ի ՏԲ-ի սխալ՝ [INSERT, UPDATE command denied to user 'ID138653_euf1'@'79.174.131.197' for table 'wp_options']
INSERT INTO `wp_options` (`option_name`, `option_value`, `autoload`) VALUES ('_transient_doing_cron', '1713928846.0972869396209716796875', 'yes') ON DUPLICATE KEY UPDATE `option_name` = VALUES(`option_name`), `option_value` = VALUES(`option_value`), `autoload` = VALUES(`autoload`)

Մայիսի 2015 - EuFoA

Month: Մայիսի 2015

Ռիգայի գագաթնաժողովը ամրապնդեց Հայաստան-ԵՄ հարաբերությունները

Մայիսի 22-ին՝ Արևելյան գործընկերության Ռիգայի գագաթնաժողովի ընթացքում, Եվրոպական միությունը և Արևելյան գործընկերության երկրները հանդես եկան համատեղ հայտարարությամբ, որում, մասնավորապես, ամփոփվեցին ԱլԳ երկրների՝ մինչ այժմ արձանագրած ձեռքբերումները և ընդգծվեցին նպատակներն ու առաջնահերթությունները մինչև մյուս գագաթնաժողով: «Հայաստանի Եվրոպացի բարեկամներ» (ՀԵԲ ) կազմակերպությունը ողջունում է այս հայտարարությունը: «Հայաստանը և ԵՄ-ն կարծես թե միասին աշխատում են երկուստեք կարևոր հարցերում փոխըմբռնման հաստատման համար, և սա հույս է ներշնչում, որ շուտով կմեկնարկեն կողմերի միջև համագործակցության նոր իրավական հիմքի բանակցությունները»,- այս առիթով մեկնաբանում է ՀԵԲ տնօրեն Էդուարդո Լորենցո Օչոան: Մայիսի 19-ին Եվրոպական հանձնաժողովը առաջարկեց սկսել բանակցային գործընթացը՝ այսպիսով ճանապարհ հարթելով Հայաստան-ԵՄ նոր համաձայնագրի հաստատման համար: Ռիգայի գագաթնաժողովը ողջունում է «ԵՄ-ի և Հայաստանի միջև նոր համաձայնագիր կնքելու վերաբերյալ փոխհամաձայնությունը, որը նպատակ ունի շարունակաբար զարգացնելու և ամրապնդելու կողմերի համապարփակ համագործակցությունը համատեղ կարևորության բոլոր ոլորտներում»: Հայտարարության մեջ թվարկվում է ավելի սերտ համագործակցության մի քանի ոլորտներ՝ այդ թվում նաև Հայաստանի առաջխաղացումը E5P-ին (Արևելյան եվրոպայի էներգետիկ արդյունավետության և շրջակա միջավայրի պահպանման համագործակցություն) միանալու գործընթացին: Read more

Դասեր Հայաստանի որոնումներից էներգաարդյունավետ բնակարանների ուղղությամբ

2012 թվականին Ազգային սոցիալական բնակարանային ասոցիացիա հիմնադրամը /ԱՍԲԱ/ ստանձնեց հեշտացնել էներգաարդյունավետ շենքերի կայուն զարգացումը: Ընդամենը երեք տարի, և էներգաարդյունավետ պարտավորությունները հընթացս զարգանում են մի շարք նոր բնակարանային սխեմաներում՝ տեղակայված մասնավորապես աղքատ գյուղերում, որտեղ բնակարանները առավել քան պահանջված են: Գոյություն ունեն բազմաթիվ ծրագրեր, որոնք իրականացվել են Դիլիջանում, ուստի շենքերի կառուցման էներգաարդյունավետ նոր քաղաքականության հաջողությունը նաև կարելի է քաղել այստեղից:   Read more

ԼՂՀ խորհրդարանական ընտրություններում դիտորդական առաքելություն

Նախաբան Ընդունելով ԼՂՀ Ազգային Ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանի հրավերը' Եվրոպական խորհրդարանի Արցախի խումբը որոշեց պատվիրակություն ուղարկել Լեռնային Ղարաբաղ՝ 2015 թվականի մայիսի 3-ին նախանշված խորհրդարանական ընտրությունները դիտարկելու նպատակով: Թեև Լեռնային Ղարաբաղի... Read more

Լրաթերթ

Բաժանորդագրվեք մեր լրաթերթին նորությունները էլ. փոստին ստանալու համար:

Արխիվ

Մայիսի 2015
MO TU WE TH FR SA SU
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031