Սփյուռքը կամուրջ է Հայաստանի և Եվրոպայի միջև

2012 թ. մարտի 5-ին նախագահ Սերժ Սարգսյանը աշխատանքային այցով ժամանել էր Բրյուսել, որի ընթացքում նա Եվրամիության հետ բանակցություններ է վարել Ասոցացման համաձայնագրի (ԱՀ), Խորը և համպարփակ ազատ առևտրի գոտու (ԽՀԱԱԳ), ինչպես նաև մուտքի արտոնագրերի դյուրացման շուրջ:
Նույն օրը նա հանդիպում է ունեցել հասարակական կազմակերպությունների (ներառյալ ՀԵԲ-ի) և Բելգիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Հայկական լրատվամիջոցները ներկա էին այդ հանդիպմանը և լայնորեն լուսաբանել են այն:
Ստորև ձեր ուշադրությանն ենք ներկայացնում այդ հանդիպման ամփոփագիրը:
2012 թ. մարտի 5-ին նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել Բելգիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Բելգիայի հայ համայնքը կազմավորվել է 20րդ դարի 20-ականների սկզբին: Ներկայումս Բելգիայում բնակվում է շուրջ 20 000 հայ:
Նախագահը նշել է, որ Բելգիայի հայերը և Սփյուռքն առհասարակ կամուրջ են Հայաստանի և Եվրոպայի միջև: Բելգիայի հայերի նպատակն է լավ հարաբերություններ պահպանել այն երկրի հետ, որտեղ իրենք ապրում են` լինելով ակտիվ և լավ ինտեգրված, բայց միևնույն ժամանակ նրանք չեն անտեսում իրենց հայրենիքը: Նախագահի ելույթից հետո ներկաները հնարավորություն ունեցան հարցեր տալ, ի թիվս այլոց հայ-թուրքական հարաբերությունների, Ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ: Զարմանալի չէ, որ առաջիկա ընտրությունները քննարկման հիմնական թեմաներից էին: Եթե Հայաստանին հաջողվի անցկացնել ազատ և արդար ընտրություններ, ապա դա կվերականգնի Հայաստանի դրական կերպարը:
Լրաթերթ
Բաժանորդագրվեք մեր լրաթերթին նորությունները էլ. փոստին ստանալու համար: