WordPress-ի ՏԲ-ի սխալ՝ [INSERT, UPDATE command denied to user 'ID138653_euf1'@'79.174.131.197' for table 'wp_options']
INSERT INTO `wp_options` (`option_name`, `option_value`, `autoload`) VALUES ('_transient_doing_cron', '1713974901.8517839908599853515625', 'yes') ON DUPLICATE KEY UPDATE `option_name` = VALUES(`option_name`), `option_value` = VALUES(`option_value`), `autoload` = VALUES(`autoload`)

Պուտինը կարող է օգտագործել իր ուժը` դառնալով խաղաղության աստղ Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում - EuFoA

Պուտինը կարող է օգտագործել իր ուժը` դառնալով խաղաղության աստղ Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում

2012 թ. հուլիսի 24-ին դոկտոր Միխաել Կամբեքը` ՀԵԲ-ի գլխավոր քարտուղարը, հարցազրույց է տվել Tert.am-ին և իր տեսակետներն է կիսել Ղարաբաղում կայացած ընտրությունների, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման և առաջիկա ԵՄ դոնորների կոնֆերանսի վերաբերյալ:
Ստորև ձեր ուշադրությանն ենք ներկայացնում հարցազրույցի տեքստը:

Պուտինը կարող է օգտագործել և ցուցադրել իր ուժը` դառնալով խաղաղության աստղ Սոչիի խաղերից առաջ. Մայքլ Քեմբեքը` ԼՂ խնդրի մասին

(Աղբյուրը` http://tert.am/am/news/2012/07/24/qembek//?sw)

Այս օրերին Հայաստանում է գտնվում «Հայաստանի եվրոպացի բարեկամներ» կազմակերպության գլխավոր քարտուղար Միխաել Կամբեքը, ով հուլիսի 18-21-ը դիտորդական առաքելություն է իրականացրել ԼՂՀ նախագահի ընտրություններում: Կամբեքը պատասխանել է Tert.am-ի` ԼՂ ընտրություններին, հակամարտության շուրջ ընթացող բանակցություններին, ինչպես նաև ԵՄ դոնորների կոնֆերանսի հետաձգման պատճառների մասին հարցերին:

 

Tert.am.Լեռնային Ղարաբաղի, ինչպես և Հայաստանի իշխանությունները, ԼՂ ընտրությունները դիտարկում են որպես քայլ առաջ` ուղղված ԼՂ-միջազգային ճանաչմանը, չնայած Եվրոպական միության արտաքին հարցերով բարձր ներկայացուցիչ Քեթրին Էշթոնն ասում է, որ ԼՂ նախագահական ընտրությունները չեն կարող որևէ փոփոխություն մտցնել ԼՂ կարգավիճակում: Ինչպիսի՞ն է Ձեր դիրքորոշումն այս հարցի կապակցությամբ:

 

ՄԿ.ԵՄ-ը և ԵԱՀԿ-ն երկուսն էլ այլևս չեն «դատապարտում» ընտրությունները, ինչպես ժամանակ առ ժամանակ անում էին առաջ: Այսօր բոլորն են հասկանում, որ ԼՂ հակամարտության կարգավորման համար ավելի շատ ժողովրդավարություն է հարկավոր: Միայն դա կարող է հանրություններին նախապատրաստել խաղաղությանը: Լավ ընտրությունների անցկացում Լեռնային Ղարաբաղում ավելացնում են ճնշումը Ադրբեջանի վրա, որպեսզի բարելավի նաև իր ժողովրդավարության մակարդակը և դադարի պատերազմով սպառնալ ժողովրդավարական ճանապարհով առանձնացած տարածաշրջանին:

 

Tert.am.Ո՞վ կարող է ներգրավվել Ղարաբաղյան բանակցություններում, եթե հակամարտությունը չլուծվի:

 

ՄԿ.Հակամարտության լուծումը չի սառեցվել ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափի պատճառով: Այն փակուղում է հակամարտող կողմերի` գլխավորապես Ադրբեջանի պատճառով: Ուստի որևէ փոփոխություն իմաստ չունի, և որևէ մեկը, ով ցանկանում է լուծել հակամարտությունը, չի ցանկանա «այրել մատներն» ու ներգրավվել: Ես կարող եմ պատկերացնել, որ ԱՄՆ-ը կամ Ֆրանսիան կարող են սկսել նոր նախաձեռնություններով հանդես գալ Մինսկի խմբի շրջանակներում, ինչպես, օրինակ, ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի նախաձեռնած բանակցությունների շարքն էր: Հնարավոր է, որ Ռուսաստանը ցանկանա իր ձեռքում պահել դրանք և Վլադիմիր Պուտինը նույնպես նոր նախաձեռնություններով հանդես գա: Նա կարող է օգտագործել և ցուցադրել իր ուժը` դառնալով խաղաղության աստղ` Սոչիի խաղերից առաջ:

Tert.am.Ո՞րն է Ղարաբաղյան հարցի կարգավորման ձեր տեսակետը:

 

ՄԿ.Կազանյան հանդիպման ժամանակ ներկայացվեց հավասարակշռված տեքստ, որը դժվար էր երկու կողմերի համար էլ: Խաղաղության ցանկացած համաձայնագիր մոտ կլինի դրան և, առանց վերջին պահին նախագահ Ալիևի փոփոխությունների, տեղահանվածների առաջին ալիքը կվերադառնա Աղդամ, երբ Ղարաբաղը կունենա միջանկյալ կարգավիճակ, անվտանգության միջազգային երաշխիքներ, խաղաղապահներ և այլ միջոցառումներ: Եթե Ալիևն իրոք չի կարողանում պատկերացնել որևէ լուծում, որը մոտ կլինի այդ փոխզիջումային տարբերակին, հակամարտությանը կհետևի ոչ ռացիոնալ ճանապարհը, ներառյալ պատերազմն ու ռումբերը Բաքվի և Երևանի վրա: Բայց ես համոզված եմ, որ Բաքվի նավթով հարուստ շրջանակները կփոխարինեն նրան քանի դեռ նա չի դառել Կադդաֆիի կամ Ասադի նման: Նրանք չեն ցանկանա վտանգել իրենց բարեկեցությունը:

 

Tert.am.Տարաբնույթ շահարկումների առիթ տվեց ԵՄ Դոնորների կոնֆերանսի հետաձգումը Հայաստանում: Դուք ինքներդ հայտարարել եք, որ դրանք, հավանաբար, կանցկացվեն Հայաստանում 2013 թ. նախագահական ընտրություններից հետո: Որ՞ոնք են այն հիմնական գործընթացները, որոնք կարող են փոխել այդ ժամկետը:

 

ՄԿ.Ժամանակն այդքան էլ կարևոր չէ: Ի՞նչ օգուտ մի համաժողովից, որը կազմակերպվում է շտապողաբար, սակայն հետո թույլ արդյունք է տալիս: Հայաստանի համար ավելի կարևոր է, որ միջազգային գործընկերները ունենան գերազանց և արժանահավատ փաստաթղթեր և բավարար ժամանակ` նախապատրաստվելու համար: Դա հնարավոր է մինչև նոյեմբեր, սակայն կարծում եմ, որ մասնակիցների մեծ մասն ասելու են, որ դա շատ մոտ է նախագահական ընտրություններին:

 

Tert.am.Բացի ֆինանսական աջակցությունից ի՞նչ նշանակություն կարող է ունենալ դոնորների կոնֆերանսը Հայաստանի համար:

 

ՄԿ.Դա միջազգային ճանաչումն է` Հայաստանի հանրապետության հասունացման: Դա կարող է նաև ազդանշան լինել, որ այս երկիրը դինամիկ ձևով շարժվում է առաջ և ունի ոչ միայն խոսելու, այլև դա իրագործելու համար անհրաժեշտ կամք:

Tert.am.Բացի լոգիստիկան, ուրիշ ի՞նչ պետք է անի Հայաստանը` դոնորների կոնֆերանսը հյուրընկալելու համար:

 

ՄԿ.Ամենից առաջ, չպետք է լինեն հունական ոճի երազային թվեր: ԵՄ-ն ունի հիպերալերգիա` կեղծված կամ անիրական վիճակագրությունների, ֆինանսական նախագծերի հանդեպ և պետք է ինտենսիվորեն ստուգի դրանք: Որքան ավելի լավը կլինի պատրաստված փաստաթուղթը, այնքան ավելի բարձր կլինի նվիրաբերելու պատրաստակամությունը: Վարչապետը, որպես Կենտրոնական բանկի նախկին ղեկավար, ավելի բարձր համբավ ունի, քան իր հարավ-եվրոպական գործընկերները և դա կարող է օգնել:

Լրաթերթ

Բաժանորդագրվեք մեր լրաթերթին նորությունները էլ. փոստին ստանալու համար:

Արխիվ

Ապրիլի 2024
MO TU WE TH FR SA SU
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930