WordPress-ի ՏԲ-ի սխալ՝ [INSERT, UPDATE command denied to user 'ID138653_euf1'@'79.174.131.197' for table 'wp_options']
INSERT INTO `wp_options` (`option_name`, `option_value`, `autoload`) VALUES ('_transient_doing_cron', '1713556971.7798271179199218750000', 'yes') ON DUPLICATE KEY UPDATE `option_name` = VALUES(`option_name`), `option_value` = VALUES(`option_value`), `autoload` = VALUES(`autoload`)

ՀԵԲ-ի տնօրենը դասախոսում է Դուեստոյի համալասարանում միջազգային բիզնես սովորող ուսանողներին - EuFoA

ՀԵԲ-ի տնօրենը դասախոսում է Դուեստոյի համալասարանում միջազգային բիզնես սովորող ուսանողներին

Փետրվարի 3-ին եւ 4-ին ՀԵԲ-ի տնօրեն Էդուարդո Լորենցո Օչոան Դուեստոյի համալսարանի հրավերով դասախոսությամբ է հանդես եկել Միջազգային բիզնես դպրոցի համար: Երկուշաբթի օրվա դասախոսությունը վերնագրված էր «Բիզնեսների արդյունավետ հաղորդակցությունը ԵՄ-ում. միջգերատեսչական մոտեցում», իսկ երեքշաբթի օրվանը կոչվում էր «Բիզնես հնարավորությունները ԵՄ Արեւելյան գործընկերության ծրագրում. Հայաստանի օրինակը»: Երկու դասախոսություններն էլ համապատասխանում էին կրթական ծրագրի ներկայիս մոդուլին, որ կենտրոնացած է Եվրոպայի բիզնես հնարավորությունների վրա:

Պարոն Օչոան իր դասախոսությունը վարել է Skype-ի միջոցով հիմնականում միջազգային ուսանողների համար, ովքեր ապրում են Իսպանիայի Սան Սեբաստիան քաղաքում:

 

«Հայաստանը հիանալի օրինակ է, երբ խոսքը վերաբերվում է բիզնես հնարավորություններին: ԱլԳ այլ երկրների համեմատ՝ այն հասել է ԵՄ-ի հետ մոտարկման միջին, եթե ոչ ավելի բարձի մակարդակի»,- ասում է նա: — «Հայաստանում բիզնես փորձ ձեռք բերելը կարող է լրացուցիչ օգտակարություն ունենալ ԱլԳ այլ երկրներում ապագա գործարարության համար»:

 

Պարոն Օչոան կշարունակի դասախոսել Միջազգային Բիզնեսի մագիստրական ծրագրի ուսանողների համար թե´ ԵՄ-ին եւ թե´ Հայաստանին առնչվող թեմաներով:

 

Համալսարանի՝ Միջազգային բիզնեսի մագիստրական այս ծրագիրը (MIB) օգնում է ուսանողներին բացահայտել բիզնես հեռանկարներ եւ ռազմավարություններ իրականացնում է ամբողջ աշխարհում: Դուեստոյի համալսարանը շեշտը դնում է ուսուցման գործնական մոտեցման վրա եւ հաջողությամբ պատրաստում է բիզնեսի երիտասարդ մասնագետներ միջազգային մակարդակով:

 

Վերջին տարիներին պարոն Օչոան դասախոսություններ է վարել Եվրոպայի մի շարք համալսարաններում՝ այդ թվում Ռոշելի առեւտրի բարձրագույն դպրոցում, Հայաստանի ազգային ժողովրդավարության ինստիտուտում, նաեւ Հայաստանի դիվանագիտական դպրոցում, որի հիմնադրմանն անձամբ աջակցել է: Բացի այդ, պարոն Օչոան վերապատրաստման դասընթացներ է վարել Հայաստանի ավագ քաղծառայողների համար:

Լրաթերթ

Բաժանորդագրվեք մեր լրաթերթին նորությունները էլ. փոստին ստանալու համար:

Արխիվ

Ապրիլի 2024
MO TU WE TH FR SA SU
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930