WordPress-ի ՏԲ-ի սխալ՝ [INSERT, UPDATE command denied to user 'ID138653_euf1'@'79.174.131.197' for table 'wp_options']
INSERT INTO `wp_options` (`option_name`, `option_value`, `autoload`) VALUES ('_transient_doing_cron', '1713487547.1600990295410156250000', 'yes') ON DUPLICATE KEY UPDATE `option_name` = VALUES(`option_name`), `option_value` = VALUES(`option_value`), `autoload` = VALUES(`autoload`)

ՀԵԲ-ի Գլխավոր քարտուղար Մայքլ Քամբեքը եւ ԵԽ պատգամավոր Էլմար Բրոկը մեկնաբանում են Եվրասիական միությանը միանալու Հայաստանի որոշումը - EuFoA

ՀԵԲ-ի Գլխավոր քարտուղար Մայքլ Քամբեքը եւ ԵԽ պատգամավոր Էլմար Բրոկը մեկնաբանում են Եվրասիական միությանը միանալու Հայաստանի որոշումը

ՀԵԲ-ի Գլխավոր քարտուղար Մայքլ Քամբեքը եւ Եվրախորհրդարանի պատգամավոր, Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ եւ Հայաստան-Եվրոպա խորհրդի անդամ Էլմար Բրոկը մեկնաբանել են Եվրասիական միությանը միանալու Հայաստանի որոշումը: Ստորեւ ներկայացնում ենք համապատասխան հոդվածները:

Հայաստանը նախընտրում է Ռուսաստանը` Եվրամիությունից

(Աղբյուրը՝ http://www.europeanvoice.com/article/2013/september/armenia-chooses-russia-over-eu/78090.aspx)

 

Հայաստանն ասում է, որ այն ավելի շուտ կմիանա Եվրասիական մաքսային միությանը, քան ԵՄ-ի հետ ազատ առևտրի գործարքին:
Հայաստանը այսօր հայտարարեց, որ այն կմիանա Ռուսաստանի կողմից ղեկավարվող Եվրասիական մաքսային միությանը. մի քայլ, որ իրականում կկանխարգելի Եվրոպական Միության հետ ազատ առևտրի գործարքի ստորագրումը, որն արդեն անցել էր բանակցությունների գործընթացը Եվրոպական Միության հետ:
Հայաստանը հուլիսին ավարտել էր Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու համաձայնագրի տեխնիկական բանակցությունները ԵՄ-ի հետ, և որոշվել էր այն ստորագրել ԵՄ-ի հետ գագաթնաժողովի ժամանակ ուշ նոյեմբերին:
ԵՄ-ն հրապարակայնորեն ու մասնավոր բազմիցս հայտարարել է, որ Եվրասիական մաքսային միության հետ անդամակցությունը, որի անդամներն են Ռուսաստանը, Բելառուսը և Ղազախստանը, «անհամեմատելի» է ԽՀԱԱԳ համաձայնագրի հետ:
Մոսկվայում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումից հետո Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ասաց. «Մենք Եվրասիական ինտեգրման հարցերով տեսակետների մանրամասն փոխանակում ունեցանք, և ես հաստատեցի Մաքսային միությանը և Եվրասիական տնտեսական միության ձևավորմանը Հայաստանի միանալու ցանկությունը»:
Սարգսյանը նաև փորձում է պահպանել կապերը ԵՄ-ի հետ՝ ասելով, որ «այս որոշումը մերժում չէ եվրոպական կառույցների հետ մեր երկխոսությանը»: Նա ասում է, որ Հայաստանը «համեմատաբար ավելի արդյունավետ և մրցունակ պետություն է, քան եղել է տարիներ առաջ» ԵՄ-ի հետ բանակցությունների արդյունքում, և որ «մենք մտադիր ենք շարունակել այդ բարեփոխումները նաև ապագայում»:
Բացի ազատ առևտրի գործարքից, Հայաստանը աշխատել է ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագիրը ստորագրելու ուղղությամբ. ինչը համագործակցության վերաբերյալ շրջանակային համաձայնագիրը է, որը դիտվում է ԵՄ-ի հետ քաղաքական ինտեգրմանն ուղղված առաջին քայլ:
Պուտինը հանդիպում էր խնդրել ուրբաթ (Օգոստոսի 30-ին):
Համաձայնագիրը ընդունվում է G20 գագաթաժողովից ընդամենը երկու օր առաջ, որը Պուտինը կհյուրընկալի Սանկտ — Պետերբուրգում (սեպտեմբեր 5-6-ին) և Ուկրաինայի՝ ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագիր ստորագրելու հայտի վերաբերյալ առևտրային ընդհարման շեմին: ԵՄ առաջնորդները ակնկալում էին բարձրացնել իրենց առարկությունները Ուկրաինայի վրա Ռուսաստանի կողմից ճնշում գործադրելու վերաբերյալ գագաթաժողովի ժամանակ:
Օգոստոսի 14-ին Ռուսաստանի մաքսային պաշտոնյաները պատվիրեցին ստուգել ուկրաինական ապրանքները՝ քաղաքական այնպիսի հայտարարությունների ուղեկցությամբ, որ նման խստապահանջությունը կարող է մշտական դառնալ, եթե Ուկրաինան ԵՄ-ի հետ պայմանագրերեր ստորագրի:
Այդ ժամանակից ի վեր՝ իրավիճակը սահմանին կայունացել էր, սակայն Գունար Վիգանդը՝ ԵՄ-ի արևելյան հարևանների հետ հարաբերությունների պատասխանատու ԵՄ դիվանագետը նախորդ չորեքշաբթի (օգոստոսի 28-ին) հայտարարեց Եվրախորհրդարանին, որ բախումը «հավանաբար առաջին նախազգուշական կրակոցն էր՝ եթե և երբ Ուկրաինան մոտենա ասոցացման համաձայնագիրը կնքելուն» Վիլնյուսի գագաթաժողովին:
ԵՄ-ն դեռ պետք է մեկնաբանի Հայաստանի որոշումը:

 

«Հայաստանի եվրոպացի բարեկամներ» կազմակերպության գլխավոր քարտուղար Մայքլ Քամբեկն ասել է, որ «Մաքսային միությանը միանալու Հայաստանի նախագահի որոշումը ազատ ընտրության արդյունք չէր»:

Մայքլ Քամբեկը Եվրոպական Միությանը կոչ է արել «Հայաստանի հետ հարաբերվելու նոր ձևաչափ գտնել, քանի որ Հայաստանն ակնհայտորեն ցանկանում է սերտ համագործակցել ԵՄ-ի հետ, ինչն ակնհայտորեն արգելափակվում է երրորդ երկրի կողմից»:

 

 

ԵԽ գերմանացի պատգամավորը ցավում է դեպի Եվրասիական միություն Հայաստանի անցման համար

(Աղբյուրը՝ http://www.rferl.org/content/armenia-customs-union-elmar-brok-russia/25094796.html)

 

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի՝ Մաքսային միությանը միանալու որոշման մասին հայտարարությունից հետո Ազատություն ռադիոկայանի լրագրող Ռիկարդ Յոզվիակը զրուցել է Եվրոպական խորհրդարանի գերմանացի անդամի և Արտաքին Հարաբերությունների Հանձնաժողովի նախագահ Էլմար Բրոկի հետ այն մասին, թե, իր կարծիքով, ինչպես այս տեղաշարժը կազդի ԵՄ-ի հետ Երևանի հարաբերությունների վրա: «Ես շատ ցավում եմ այդ որոշման համար։ Ես այս հարցը քննարկել եմ Հայաստանի նախագահի հետ։ Մենք գիտենք, որ Հայաստանը գտնվում է Ռուսաստանի կողմից անհավանական ճնշման տակ՝ կապված Լեռնային Ղարաբաղի հետ։ Սա է ամբողջ ճնշումը»։

Ազատ Եվրոպա/Ազատություն ռադիոկայան՝ «Ո՞րն էր ձեր անմիջական արձագանքը, երբ լսեցիք Հայաստանի՝ Մաքսային միությանը միանալու որոշման մասին»:

Էլմար Բրոկ՝ « Շատ եմ ցավում այս պատճառով: Ես այս հարցը քննարկել եմ նաև Հայաստանի նախագահի հետ: Մենք գիտենք,

որ Հայաստանը Ռուսաստանի կողմից անհավատալի ճնշման ազդեցության տակ է գտնվում Ադրբեջանի հետ բարդ հարաբերությունների և Լեռնային Ղարաբաղի [վիճելի տարածքների] պատճառով: Սա է ամբողջ ճնշումը: Հայաստանի նման փոքր պետությունը շանտաժի է ենթարկվել, որպեսզի այսպիսի որոշում կայացնի: Ես ցավում եմ, որովհետև իրավաբանորեն, հստակ պայմանների պատճառով, անհնար է լինել Մաքսային միության լիիրավ անդամ, և Ասոցացման ու Ազատ առևտրի գոտու պայմանագիր ունենալ Եվրոպական Միության հետ»:

 

Ազատ Եվրոպա/Ազատություն ռադիոկայան՝ «Ինչպիսի՞ն կլինեն ԵՄ-ի հետ Հայաստանի հարաբերությունները հետագայում»:
Էլմար Բրոկ՝ «Կլինեն հարաբերություններ, որ մենք ունենք ցանկացած երկրի հետ, բայց ոչ հարաբերություններ՝ եվրոպական հեռանկարով»։

 

Ազատ Եվրոպա/Ազատություն ռադիոկայան՝ «Արդեն եղել են որոշ փաստարկներ, որ ԵՄ-ն դավաճանել է Հայաստանին, և որ դա է պատճառը, որ Հայաստանը ընտրեց Մաքսային միությանը միանալու որոշումը: Ի՞նչ եք կարծում այս մասին»:
Բրոկ՝ «Ես կարծում եմ, որ սա քարոզչության փաստարկ է [իրենց] սեփական բնակչության համար: Մենք պատրաստ էին նրանց հետ համաձայնագիր բանակցել և դրանով առաջ շարժվել դեպի Վիլնյուս, և դա շատ պարզ էր… պատճառը [այս զարգացումների հետևում] շանտաժի ճնշումն էր Ռուսաստանի կողմից»:

 

Ազատ Եվրոպա/Ազատություն ռադիոկայան՝ «Հնարավո՞ր է արդյոք, որ Հայաստանը մտափոխվի մինչև Վիլնյուսի գագաթաժողովը»:
Բրոկ՝ «Հուսով եմ՝ մենք դեռ կխոսենք նրանց հետ։ Վերջին տարիներին ես մի շարք քննարկումներ եմ ունեցել Հայաստանի նախագահի հետ, և Հայաստանի նախագահի հետ այդ քննարկումների հետևանքով է, որ ես կարող եմ պատկերացնել, որ այդ որոշման մեջ մեծ դեր է ունեցել Ռուսաստանի ճնշումը։ Եթե մենք հնարավորություն ունենանք նորից բացել այն․․․։ Շատ կարևոր է, որ Լեռնային Ղարաբաղի հարցը լուծվի և այդ փոքր երկիրը գտնի Ադրբեջանի հետ խնդրի լուծումը և հաղթահարի տարածաշրջանի խնդիրները։ Եվրոպական միությունը, որը մինչ այժմ չի արել այդ, պետք է շատ ավելի մեծ ուշադրություն դարձնի այսպիսի սառեցված հակամարտությունների լուծմանը»։

Լրաթերթ

Բաժանորդագրվեք մեր լրաթերթին նորությունները էլ. փոստին ստանալու համար:

Արխիվ

Ապրիլի 2024
MO TU WE TH FR SA SU
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930