WordPress-ի ՏԲ-ի սխալ՝ [INSERT, UPDATE command denied to user 'ID138653_euf1'@'79.174.131.197' for table 'wp_options']
INSERT INTO `wp_options` (`option_name`, `option_value`, `autoload`) VALUES ('_transient_doing_cron', '1714039572.0638930797576904296875', 'yes') ON DUPLICATE KEY UPDATE `option_name` = VALUES(`option_name`), `option_value` = VALUES(`option_value`), `autoload` = VALUES(`autoload`)

Հարցազրույց. ՀՀ-ԵՄ հարաբերությունների իրավական հիմքը ձևավորելու համար ժամանակ կպահանջվի. է. Օչոա - EuFoA

Հարցազրույց. ՀՀ-ԵՄ հարաբերությունների իրավական հիմքը ձևավորելու համար ժամանակ կպահանջվի. է. Օչոա

Արմենպրես- լրատվականի հետ հարցազրույցում ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի նախկին ավագ խորհրդական, «Հայաստանի եվրոպացի բարեկամներ» (ՀԵԲ) կազմակերպության ներկայիս ղեկավար Էդուարդո Լորենցո Օչոան իր տեսլականն է ներկայացրել Հայաստանի և Եվրոպայի միջև նախանշված Ասոցացման համաձայնագրի նոր տարբերակի, ինչպես նաև ԵՄ- Հայաստան և Լեռնային Ղարաբաղ հետագա հարաբերությունների վերաբերյալ:

 

Հարցազրույցը բերվում է ստորև.

(աղբյուր. http://www.1in.am/1480424.html)

Հարցազրույցը կարող եք գտնել նաև www.1in.am կայքում

 

ՀՀ-ԵՄ հարաբերությունների իրավական հիմքը ձևավորելու համար ժամանակ կպահանջվի. է. Օչոա

 

Եվրոպական նոր հանձնաժողովը՝ ի դեմս Եվրամիության ընդլայնման և հարևանության քաղաքականության հարցերով նոր հանձնակատար Յոհանես Հաննի, նոյեմբերի 1-ից սկսեց ակտիվորեն աշխատել Հայաստան-ԵՄ հետագա հարաբերությունները հստակեցնելու շուրջ մի իրավիճակում, երբ Հայաստանը միանում է Եվրասիական տնտեսական միությանը: Մինչ Հայաստան-ԵՄ շրջանակավորման գործընթացի մեկնարկը նոյեմբերի 3-ին Բրյուսելում Եվրամիության ընդլայնման և հարևանության քաղաքականության հարցերով նոր հանձնակատար Յոհանես Հաննը և Հայաստանի էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը Հայաստանի արդարադատությունը, մասնավոր հատվածն ու հանրային կառավարումը բարեփոխելու աջակցության նոր ծրագրի սկիզբը դրեցին, որի համաձայն առաջիկա երեք տարիների ընթացքում Եվրամիությունը Հայաստանին անհատույց 140-170 միլիոն եվրո կտրամադրի:

 

Պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրը՝ նոյեմբերի 1-ին, հանդիպելով հայաստանյան պատվիրակությանը` Հաննը ընդգծել էր, որ Բրյուսելը հաստատակամ է «աջակցել Հայաստանի արդիականացմանն ուղղված ջանքերին և կշարունակի քաջալերել անհրաժեշտ բարեփոխումները»:

 

Փոխըմբռնման հուշագրի ստորագրումից հետո հայտարարվել է եռամյա ծրագրի առաջին փուլի մեկնարկը, որով Հայաստանը Եվրամիությունից 7 միլիոն եվրո կստանա` փոքր ու միջին ձեռնարկատիրությունը զարգացնելու, և 12 միլիոն եվրո` մարդու իրավունքները պաշտպանելու համար: Հաննը ընդգծել էր, որ հետագա փոխանցումներն ու աջակցությունը կախված կլինեն ՀՀ կառավարության բարեփոխվելու հանձնառությունից:

 

Ինչ վերաբերում է ՀՀ-ԵՄ ապագա հարաբերություններին, նոյեմբերի 3-ին Հաննը նշել էր. «Վաղը Բրյուսելում այս հարցով առաջին քննարկումն է լինելու. հանդիպում, որտեղ թե՛ հայկական կողմը, թե՛ Եվրամիությունը կնստեն մեկ սեղանի շուրջ և կհստակեցնեն` ինչ է ենթադրում Մաքսային միությանը Հայաստանի անդամակցությունը, և որոնք են ԵՄ-Հայաստան համագործակցության հետագա ոլորտները»:

 

Հայաստան-ԵՄ բանակցությունների մասին այսօր «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում խոսեց Հայաստանի Եվրոպացի բարեկամներ կազմակերպության ղեկավար Էդուարդո Լորենցո Օչոան: Նա նշեց, որ Հայաստանի կառավարության և Բրյուսելի միջև գործընթացն արդեն սկսվել է: Ըստ նրա՝ կան համագործակցության որոշակի ոլորտներ, արդեն երկու կողմերը հստակեցրել և համաձայնեցրել են՝ ինչպիսին են մասնավոր հատվածը, հանրային կառավարումը, արդարադատությունը, հանրային ինստիտուտների արդիականացումը և քաղհասարակությանը տրամադրվող աջակցությունը:

 

ՀԵԲ ղեկավարի խոսքով, ի հավելումն՝ ըստ եվրահանձնակատար Հաննի, ԵՄ-ն Հայաստանում կաջակցի մարդու իրավունքների պաշտպանության ոլորտին, այդ թվում՝ ընտրական գործընթացներին, երեխաների պաշտպանությանը: Սակայն, նրա վստահեցմամբ, տնտեսական ոլորտում ևս կլինի որոշակի համագործակցություն. փոքր և միջին բիզնեսն ու մրցակցայնությունը, գյուղական զարգացումը միասին կլինեն ԵՄ-ՀՀ հարաբերությունների մի մասը առաջիկա տարիների ընթացքում:

 

«Եվ վերջապես, միշտ դրական է համագործակցության ոլորտների համալրումը, և ես վստահ եմ, որ մոտ ապագայում Հայաստանն ու Եվրոպական միությունը մի շարք այլ ոլորտներում ևս համաձայնության կգան համագործակցության շուրջ»,- ասաց Էդուարդո Լորենցո Օչոան:

 

Անդրադառնալով ԵՄ-ում Հայաստանի նկատմամբ առկա տրամադրություններին՝ ՀԵԲ ղեկավարը նկատեց, որ փաստը ինքնին, որ նախարար Ճշմարիտյանն ԱլԳ երկրներից առաջին ներկայացուցիչն էր, որը հանդիպեց Արևելյան հարևանության քաղաքականության և ընդլայնման նոր հանձնակատարին՝ իր նշած արդյունքներքով, իր հերթին խոսում է Հայաստանի նկատմամբ առկա տրամադրությունների և մթնոլորտի մասին:

 

«Մյուս կողմից, եթե Դուք նկատի ունեք հարաբերությունների իրավական նոր հիմքը, որը պետք է փոխարինի 1996թ. կնքված Գործընկերության և համագործակցության համաձայնագրին, ապա այն ավելի երկար ժամանակ կխլի: Ինչպես գիտեք, հարաբերությունների իրավական հիմքը հակված է երկարաժամկետ փաստաթուղթ լինել, այնուամենայնիվ և՛ Բրյուսելից, և՛ Երևանից ժամանակ կպահանջվի հստակեցնելու այն բոլոր մանրամասներով՝ մինչ դրա վերջնական ստորագրումը»,- մանրամասնեց Էդուարդո Լորենցո Օչոան:

Լրաթերթ

Բաժանորդագրվեք մեր լրաթերթին նորությունները էլ. փոստին ստանալու համար:

Արխիվ

Ապրիլի 2024
MO TU WE TH FR SA SU
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930