WordPress-ի ՏԲ-ի սխալ՝ [INSERT, UPDATE command denied to user 'ID138653_euf1'@'79.174.131.197' for table 'wp_options']
INSERT INTO `wp_options` (`option_name`, `option_value`, `autoload`) VALUES ('_transient_doing_cron', '1710832759.7872040271759033203125', 'yes') ON DUPLICATE KEY UPDATE `option_name` = VALUES(`option_name`), `option_value` = VALUES(`option_value`), `autoload` = VALUES(`autoload`)

Հայաստան- ԵՄ, ներկայիս հարաբերությունները և հետագա զարգացումները. համաժողով Եվրոպական խոհրդարանում - EuFoA

Հայաստան- ԵՄ, ներկայիս հարաբերությունները և հետագա զարգացումները. համաժողով Եվրոպական խոհրդարանում

Եվրոպական խորհրդարանում տեղի է ունեցել Հայաստան-ԵՄ ինստիտուցիոնալ հարաբերություններին նվիրված համաժողով: Միջոցառումը համատեղ նախաձեռնել էին Եվրախորհրդարանի պատգամավոր, Կանաչների խմբի/ Եվրոպական ազատ դաշինքի փոխնախագահ Միշել Ռիվազին և ‹‹Հայաստանի եվրոպացի բարեկամներ›› կազմակերպությունը: Այն առանձնացավ բանախոսների ներկայացուց­չականությամբ՝ մասնակցում էին, մասնավորապես, հաջորդ շաբաթ մեկնարկելիք Հայաստան- ԵՄ հարաբերություններին առնչվող բանակցություններում ընդգրկված պաշտոնյաներ:

Համաժողովը վարում էր ԵԽ պատգամավոր Միշել Ռիվազին: Պատգամավորը երկար տարիներ իր ավանդն է ունեցել Հայաստանի և Եվրոպայի միջև ամուր կապեր հաստատելու գործում: Նա նաև ‹‹Հայաստանի եվրոպացի բարեկամներ›› կազմակերպության խորհրդատվական խմբի անդամ է: Իր ելույթում նա ընդգծեց Հայաստան-ԵՄ ամուր հարաբերությունների կարևորությունը. ‹‹Մենք ընդհանուր պատմություն ունենք Հայաստանի հետ, և ես շնորհակալ եմ հայկական մշակույթին ամենի համար, ինչ որ այն տվել է մեր մայրցամաքին: Նման միջոցառման կազմակերպումը շատ կարևոր է, որովհետև մենք հակված ենք Հայաստան-ԵՄ համաձայնագրի առավել լավ տարբերակի: Ես աջակցել եմ այս միջոցառմանը, որպեսզի մենք բոլորս ավելի լավ պատկերացում կազմենք Հայաստան-ԵՄ հարաբերությունների մասին: Հուսով ենք լուծումներ գտնել քաղաքական գործիչների, ինչպես նաև քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ միասին››,- նշեց պատգամավորը:

‹‹Հայաստանի եվրոպացի բարեկամներ›› կազմակերպության նպատակն էր այս լսումների միջոցով անդրադառնալ Հայաստան-ԵՄ հարաբերությունների համատեքստում արձանագրված ձեռքբերումներին և քննարկում ծավալել առաջիկա ամիսների ընթացքում բանակցության առիթ հանդիսացող Հայաստան-ԵՄ հարաբերությունների իրավական նոր հիմքի վերաբերյալ:

ՀԵԲ ղեկավար Էդուարդո Լորենցո Օչոան վստահ է, որ հանրային քննարկումների այս տարբերակը ձևավորում է գաղափարների լայն շրջանակ, որոնք, պատշաճ իրագործման դեպքում, կխթանեն Հայաստան-ԵՄ հարաբերությունները: ‹‹Գաղափարների նման փոխանակումը ամուր հիմք է ապահովում երկու կողմերին՝ նոր մտքեր և առաջարկներ ներկայացնելու համար:

Մենք կարողացանք ներգրավել Հայաստան-ԵՄ հարաբերությունների զարգացման ոլորտում գլխավոր դերակատարներին՝ խոհրդարանական և գործադիր ոլորտներից, քանի որ նպատակ ունենք անդրադառնալ Հայաստան-ԵՄ հարաբերությունների բոլոր ուղղություններին››,- նշեց պարոն Օչոան: ‹‹Կարծում եմ, որ մեր քննարկումներն ու եզրակացությունները հետաքրքրիր ներուժ են ապահովում մեր հարաբերությունների հետագա զարգացման համար՝ խոհրդարանական մակարդակով, նաև բանակցողների համար ստեղծում են համաձայնագրի իրավական նոր հիմք: Իմ խորին համոզմամբ, թե՛ Եվրոպական Միությունը, և թե՛ Հայաստանը կշահեն ստեղծված ամուր կապերից: Սա է այն ամենը, ինչին մենք՝  ‹‹Հայաստանի եվրոպացի բարեկամներ›› կազմակերպությանը, փորձում ենք հասնել››:

Հայաստանը «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի հիմնադիր անդամ է: Հայաստանի մասնակցությունը այս շրջանակում մշտապես արժեվորվել է Եվրոպական խորհրդարանի կողմից: Իր մեկնաբանությունում ԵԽ փոխնախագահ և Եվրանեսթի փոխխոսնակ Ռիչարդ Չառնեցկին անդրադարձավ Հայաստան- ԵՄ ներկայիս հարաբերություններին և ակնկալվող զարգացումներին. ‹‹Եվրոպական միությունը պետք է խորացնի իր համագործակցությունը Հայաստանի հետ»: Նա բացատրեց, որ Հայաստանին՝ երակարաժամկետ կտրվածքով անհրաժեշտ է ունենալ առավել սերտ համագործակցություն Եվրամիության և ԵՄ անդամ պետությունների հետ: ‹‹Այս համագործակցությունը պետք է լինի ոչ միայն քաղաքական բարձր մակարդակում, այլև՝ հասարակության այլ ոլորտների ներգրավմամբ: Հուսով եմ, որ կկարողանամ օժանդակել երիտասարդ հայ ուղանողների և շրջանավարտների համար Եվրոպական խորհրդարանում պրակտիա անցնելու ծրագրի մշակմանը››,- հավելեց նա:

Ինչ վերաբերում է Հայաստան-ԵՄ իրավական հիմքերին, գոյություն ունի աճող կոնսենսուս թե՛ ԵՄ-ի, և թե՛ Հայաստանի կողմից՝ թարմացնելու Հայաստան-ԵՄ համագործակցության իրավական հիմքը, ինչպես ընդգծված էր այս տարվա մայիսին Ռիգայում կայացած Արևելյան գործընկերության գագաթնաժողովում: Հաշվի առնելով, որ ներկայիս համաձայնագիրը մշակվել է դեռևս 1996 թվականին, փաստաթղթի նոր տարբերակը պատշաճ կերպով պետք է արտացոլի Հայաստան-ԵՄ հարաբերությունների զարգացումը այդ ժամանակից ի վեր:

Այս առնչությամբ ԵՄ-ում ՀՀ առաքելության ղեկավար Թաթուլ Մարգարյանը նկատեց. «Մենք լիահույս ենք, որ քննարկումների ակտիվ գործընթացի միջոցով կհաջողվի համաձայնության գալ նոր շրջանակային փաստաթղթի շուրջ, որը կարտացոլի մեր երկկողմ հարաբերությունների էությունը և խորությունը, ինչպես նաև կհաստատի փոխշահավետ համագործակցության նոր ուղենիշներ»:

Եվրոպական խորհրդարանի Հարավային Կովկասի պատվիրակության փոխնախագահ Անթանաս Գուոգան նշեց. «Հայաստանի համար շատ կարևոր է շարունակել խթանել զարգացող ՏՏ ոլորտը և էներգետիկ համակարգը՝ Հայաստանի էներգետիկ կախվածությունը նվազեցնելու նպատակով»:

Համաժողովին մասնակցել է Եվրոպական կառույցների, միջազգային կազմակերպությունների, դիվանագիտական առաքելությունների, լրատվական դաշտի ավելի քան 50 ներկայացուցիչ:

Ամփոփիչ խոսքով հանդես եկավ ՀՀ Ազգային Ժողովի պատգամավոր Թևան Պողոսյանը, որը նաև Հայաստան-ԵՄ խոհրդարանական համագործակցության և «Եվրանեսթ» խոհրդարանական վեհաժողովի անդամ է. «Սա շատ կարևոր քննարկում է Հայաստան-ԵՄ բանակցությունների մեկնարկից առաջ: Գնահատելի են, որ քննարկման ժամանակ բարձրացվեցին մի շարք հետաքրքիր հարցեր մեր քաղաքական իրավիճակի և Հայաստանի դիրքորոշումների շուրջ: Հայաստանը խորապես հակված է Եվրոպայի հետ առավել սերտ համագործակցության: Սա փուլային գործընթաց է, որը սակայն, կիրագործվի համատեղ շահերի և արժեքների համադրման դեպքում»,- նկատեց նա:

 

Լրաթերթ

Բաժանորդագրվեք մեր լրաթերթին նորությունները էլ. փոստին ստանալու համար:

Արխիվ

Մարտի 2024
MO TU WE TH FR SA SU
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031