WordPress-ի ՏԲ-ի սխալ՝ [INSERT, UPDATE command denied to user 'ID138653_euf1'@'79.174.131.197' for table 'wp_options']
INSERT INTO `wp_options` (`option_name`, `option_value`, `autoload`) VALUES ('_transient_doing_cron', '1711645673.1937930583953857421875', 'yes') ON DUPLICATE KEY UPDATE `option_name` = VALUES(`option_name`), `option_value` = VALUES(`option_value`), `autoload` = VALUES(`autoload`)

Հայաստան-ԵՄ համաձայնագիրը հնարավոր կլինի կյանքի կոչել ամենաուշը հունիսի 1-ից. EuFoA-ի տնօրեն Դիոգո Պինտոյի հարցազրույցը 1ին լրատվականին - EuFoA

Հայաստան-ԵՄ համաձայնագիրը հնարավոր կլինի կյանքի կոչել ամենաուշը հունիսի 1-ից. EuFoA-ի տնօրեն Դիոգո Պինտոյի հարցազրույցը 1ին լրատվականին

1ին լրատվականին տված իր հարցազրույցում EuFoA-ի տնօրեն Դիոգո Պինտոն անդրադարձել է մի շարք խնդիրներին, այդ թվում՝ ՀՀ-ԵՄ համաձայնագրի վավերացման և իրականացման գործընթացին:

– Պարոն Պինտո, ի՞նչ կարող եք ասել այս փաստաթղթի մասին: Ինչո՞ւ կողմերը որոշեցին ստորագրել այն, և որո՞նք են Եվրամիություն-Հայաստան գործընկերության առաջնահերթությունները:

– Երկու շաբաթ առաջ ստորագրված փաստաթուղթը, որը կոչվում է «Եվրամիության և Հայաստանի գործընկերության առաջնահերթությունները», Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (CEPA) տրամաբանական հետևանքն է և միտված է հեշտացնելու երկկողմ համագործակցության իրագործումը: Այն ինչ-որ առումով CEPA-ի համատեքստում ընդունված ընդհանրական սկզբունքների, արժեքների և հանձնառությունների թարգմանությունն է ավելի կոնկրետ գործողությունների, որոնք կօգնեն երկու կողմերին հետագայում առաջ մղել նման արժեքները և աջակցել Հայաստանի բարեփոխումներին՝ միտված ժողովրդավարության, մարդու իրավունքների ոլորտների բարելավմանը, օրենքի իշխանության հաստատմանը, կայուն տնտեսական աճի, անկեղծության և թափանցիկության ապահովմանը: Այս Առաջնահերթությունները փոխարինում են Եվրոպական հարևանության քաղաքականության Գործողությունների ծրագրին և կձևավորեն օրակարգ քաղաքական և ոլորտային երկխոսության համար՝ ինչպես սահմանված է CEPA-ում:

Նախորդ ամիս Եվրամիության և Հայաստանի միջև համաձայնեցված առաջնահերթություններն են՝

– Ինստիտուտների ամրապնդումը և լավ կառավարումը(մարդու իրավունքների պաշտպանության խրախուսում և օրենքի գերակայություն, հիմնարար ազատություններ). այս առաջնահերթությունը ներառում է դատական համակարգի և հանրային կառավարման շարունակական բարեփոխումները (ներառյալ իրավապահ մարմինները), ինչպես նաև կոռուպցիայի դեմ պայքարն ու քաղաքացիական հասարակության ուժեղացումը,

– Տնտեսական զարգացումը և շուկայական հնարավորությունները (կայուն և ներառող). այս առաջնահերթությունը ներառում է լավագույն փորձի ներդրումը՝ կապված պետական ֆինանսների կառավարման, բիզնես միջավայրի բարելավման (հատկապես փոքր և միջին ձեռնարկությունների) հետ, աջակցությունը թվային տնտեսությանը, էկոլոգիական խնդիրների լուծմանը և հետևաբար նաև կանաչ տնտեսության ձևավորմանը, և շրջանային ու գյուղական զարգացումը,

– Միակցվածությունը, էներգետիկ արդյունավետությունը, շրջակա միջավայրի և կլիմայի հետ կապված գործողությունները (նպաստել Հայաստանի աշխարհագրական վիճակի հետևանքների մեղմացմանը). այս առաջնահերթությունը ներառում է համագործակցությունը ընդլայնված Տրանս-եվրոպական տրանսպորտային ցանցի (TEN-T) շրջանակներում և Եվրամիության հետ ավիացիոն համաձայնագրի կնքումը, բայց նաև աջակցությունը շրջակա միջավայրի բարելավմանը, էներգետիկ արդյունավետության և էներգետիկ անվտանգության մակարդակի բարձրացմանը,

– Շարժունակությունը և ժողովրդական կապերի ամրապնդումը (որը ժամանակի ընթացքում կտանի դեպի վիզաների ազատականացման շուրջ երկխոսություն Հայաստանի հետ). այս առաջնահերթությունը ներառում է համագործակցությունը՝ Հայաստանի և Եվրամիության միջև քաղաքացիների շարժունակության հեշտացման նպատակով, միգրացիոն հոսքերի կառավարումը և համագործակցությունը կրթության և ուսուցանման, հետազոտության և նորարարության ոլորտներում,

– Կարծում եք՝ կողմերը կարո՞ղ են սկսել CEPA-ի կենսագործումը առանց վավերացման:

– Եվրամիության կողմից վավերացումը երկար ու բարդ գործընթաց է, որն ընդգրկում է շատ երկրներ և նույնիսկ ավելի շատ խորհրդարաններ և իշխանություններ: Եվրամիությունը գիտակցում է սա, և այդ պատճառով է, որ համաձայնագիրն ունի դրույթ, որը թույլ է տալիս սկսել ժամանակավոր կենսագործումը Հայաստանի կողմից համաձայնագիրը վավերացնելուց անմիջապես հետո: Հայաստանի իշխանությունները հայտարարել են, որ դա տեղի կունենա հաջորդ ամիս: Եթե դա տեղի ունենա, կարծում եմ, որ CEPA-ն հնարավոր կլինի կյանքի կոչել ամենաուշը հունիսի 1-ից:

– Դեսպան Սվիտալսկին իր ուղերձում նշեց, որ CEPA-ն քաղաքական բնույթի շատ բարդ փաստաթուղթ է, և ինքը հուսով է, որ ամենօրյա գործողություններում ունենալով ինտենսիվ երկխոսություն հայ գործընկերների հետ՝ կունենանք այս պայմանագրից բխող իրական արդյունքներ: Ի՞նչ սպասելիքներ կան այս համաձայնագրից:

– Դեսպան Սվիտալսկին շատ իմաստուն և բանիմաց մարդ է, և կարծում եմ, որ մենք պիտի վստահենք նրան այս հարցում: Անձամբ ես, վստահում եմ: CEPA-ն հսկայական ներուժ ունի, բայց դրա ստորագրումն ու վավերացումը որևէ արժեք չունեն, եթե կողմերը հավատարիմ չլինեն այն արժեքներին ու նպատակներին, որոնց շուրջ համաձայնության են հասել: Ահա թե ինչու է Առաջնահերթությունների փաստաթուղթը կարևոր, քանի որ այն սահմանում է առանձնահատկությունները և հնարավորություն է տալիս երկու կողմերին անել կոնկրետ քայլեր և իրականացնել համատեղ գործողություններ: Միայն այս պրակտիկ միջոցառումներն ու շոշափելի որոշումները կլինեն տեսանելի և թույլ կտան Հայաստանի քաղաքացիներին զգալու համաձայնագրի և Եվրամիության ու իր անդամ պետությունների հետ համագործակցության իրական օգուտները: Ես հույս ունեմ, որ դա կսկսվի որքան հնարավոր է շուտ:

– Շատ փորձագետներ նաև քննադատում են ստորագրված համաձայնագիրը՝ ասելով, որ Եվրամիության հետ համագործակցության առանցքը տնտեսական համագործակցությունն է և ստանդարտների ներդաշնակեցումը Եվրամիության հետ, և այս բաղադրիչի բացակայությունը նվազեցնում է փաստաթղթի կարևորությունը: Համաձա՞յն եք այս տեսակետի հետ: 

– Ես կհամաձայնեի, եթե դա ճիշտ լիներ: Համաձայնագիրը ներառում է տնտեսական համագործակցության և ստանդարտների ներդաշնակեցման կետեր տարբեր ոլորտներում՝ ինչպես հստակորեն ցույց են տալիս Առաջնահերթությունները: Համաձայնագիրը տնտեսական համագործակցության և ստանդարտների ներդաշնակեցման մեծ հնարավորություն է տալիս, և միայն երկու կողմերից է կախված՝ դա կանեն, թե ոչ: Կարելի է ապրել նաև առանց Եվրամիության հետ ազատ առևտրի գոտու, ու թեև ես նույնպես շատ կուզենայի, որ Հայաստանը ստորագրած լիներ Խոր և համապարփակ ազատ առևտրի համաձայնագիրը (DCFTA) Եվրամիության հետ, այնուամենայնիվ, կարծում եմ՝ ժամանակն է, որ մարդիկ վերջ տան քննարկումներին, թե ինչ կլիներ, եթե Հայաստանը ստորագրեր, և դրա փոխարեն կենտրոնանան այն խնդրի վրա, թե ինչպես կարելի է առավելագույն օգուտներ ստանալ հնարավորից: Այլապես մի քանի տարի անց մենք կրկին սկսելու ենք քննարկել բաց թողնված հնարավորությունները, մինչդեռ ես նախընտրում եմ, որ դրա փոխարեն տոնենք ձեռքբերումներն ու հաջողությունները:

 

Հարցազրույցն ամբողջությամբ հասանելի է ԱՅՍՏԵՂ:

Լրաթերթ

Բաժանորդագրվեք մեր լրաթերթին նորությունները էլ. փոստին ստանալու համար:

Արխիվ

Մարտի 2024
MO TU WE TH FR SA SU
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031