Ծնունդդ շնորհավո՛ր, Հայաստա՛ն
Հայաստանի Հանրապետությունը տոնեց իր անկախության 20-ամյակը: Դա արվեց ճաշակով, մեծ շուքով, բարձր մակարդակով եւ գունագեղ: Ես չկարողացա հասկանալ, թե ինչու են հոգեւորականները մասնակցում զորահանդեսին: Սակայն վերջին անգամ Փարիզում Ելիսեյան դաշտերում տեղի ունեցած Բաստիլի գրավման օրվա զորահանդեսից հետո այդքան տպավորված չէի եղել: Ոմանք կասեն` ինչու՞ ծախսել այդքան փող նման միջոցառումների վրա, երբ ներդրումների պահանջ ունեցող այդքան ոլորտներ կան: Լինելով գերմանացի` ես գիտեմ այդ փաստարկը, մասնավորապես՝ ռազմական շոուների տեսանկյունից: Բայց, միեւնույն ժամանակ, մենք պետք է ընդունենք, որ անգամ ամենազարգացած պետությունն երբեք չի լինի այն իրավիճակում, որ դպրոց կառուցելու կամ հիվանդանոց վերանորոգելու կարիք չունենա: Եվ, եթե դուք սպասեք այն օրվան, թե երբ որեւէ բանի կարիքը չի լինելու, դրան կսպասեք հավերժ: Կարդալ ԱՎԵԼԻՆ:
Լրաթերթ
Բաժանորդագրվեք մեր լրաթերթին նորությունները էլ. փոստին ստանալու համար: