WordPress-ի ՏԲ-ի սխալ՝ [INSERT, UPDATE command denied to user 'ID138653_euf1'@'79.174.131.197' for table 'wp_options']
INSERT INTO `wp_options` (`option_name`, `option_value`, `autoload`) VALUES ('_transient_doing_cron', '1711715041.5421540737152099609375', 'yes') ON DUPLICATE KEY UPDATE `option_name` = VALUES(`option_name`), `option_value` = VALUES(`option_value`), `autoload` = VALUES(`autoload`)

Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի ավելի քան 520 հասարական կազմակերպություններ համատեղ հայտարարությամբ դիմել են Եվրոպական խորհրդարանին - EuFoA

Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի ավելի քան 520 հասարական կազմակերպություններ համատեղ հայտարարությամբ դիմել են Եվրոպական խորհրդարանին

Լեռնային Ղարաբաղի (Արցախի) Հանրապետության և Հայաստանի Հանրապետության քաղաքացիական հասարակությունը ս.թ. ապրիլի 11-ին համատեղ կոչով դիմել է Եվրոպական խորհրդարանին, որում, մասնավորապես, անդրադարձել է ապրիլի սկզբին Ադրբեջանի կողմից ԼՂՀ դեմ սանձազերծած լայնածավալ պատերազմական գործողություններին և չորս հիմնական պահանջ ներկայացրել այդ առնչությամբ: Եվրոպական խորհրդարանին ուղղված համատեղ կոչը ստորագրել են Արցախի և Հայաստանի ավելի քան 520 հասարակական կազմակերպությունների ղեկավարներ, ԶԼՄ-ների գլխավոր խմբագիրներ, ովքեր պատերազմական գործողությունների ողջ ընթացքում աշխատել են շփման գծում, ինչպես նաև ազգային փոքրամասնությունների շահերը ներկայացնող կազմակերպությունների ղեկավարներ:

 

Ներկայացված ծավալուն փաստաթուղթը Եվրախորհրդարանի պատգամավորների ուշադրությունն է հրավիրել Ադրբեջանի կողմից միջազգային կոնվենցիաների ու պարտավորությունների կոպտագույն խախտումների վրա` հատուկ ընդգծելով ԼՂՀ դեմ ադրբեջանական ագրեսիայի կանխամտածված և հարձակողական բնույթը, ուղղված քաղաքացիական բնակչության դեմ` ներառյալ երեխաների և ծերերի: «Անհնար է պատկերացնել որևիցե հիմնավորում, որը կարող է արդարացնել խաղաղ բնակչության նկատմամբ նման վայրենի վերաբերմունքը»,-ասված է փաստաթղթում, որում նաև նշված է ադրբեջանական հրետակոծության հետևանքով զոհված 12-ամյա Վաղինակ Գրիգորյանի, և ևս երկու վիրավորված դպրոցականներ մասին։ Նշվում է նաև Արցախի Թալիշ գյուղում ադրբեջանցի զինվորների կողմից խոշտանգված, խեղված և սպանված Խալափյան ընտանիքի երեք անդամների դեպքը:

 

«Ի դեմս այլ վայրագությունների՝ ԼՂՀ Պաշտպանական բանակի զինվորներ Հայկ Թորոյանը, Հրանտ Ղարիբյանը և Քյարամ Սլոյանը գլխատվեցին և ենթարկվեցին ԴԱԻՇ-ին արժանի սահմռկեցուցիչ կտտանքների: Ադրբեջանական բանակի գործողությունները կոպտորեն խախտում են մարդասիրական կոնվենցիաները, հակասում պատերազմի օրենքներին և սովորույթներին, ինչպես նաև դուրս են ամեն տեսակ քաղաքակրթական նորմերից»,- վկայակոչում է փաստթուղթը:

 

Համատեղ կոչով հանդես եկած քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները, այդ թվում նաև Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի ազգային պլատֆորմը, որը ներկայացված է տարբեր հասարակական-քաղաքական ճամբարներից 215 ՀԿ-ներով, ցուցաբերել են աննախադեպ միասնականություն իրենց դիրքորոշման հարցում, հայտարարելով իրենց անվերապահ աջակցության մասին: Խստորեն դատապարտելով Ադրբեջանի՝ ընդդեմ Լեռնային Ղարաբաղի (Արցախի) Հանրապետության և վերջինիս բնակչության իրականացրած վայրագությունները և պատերազմական հանցագործությունները, նրանց Եվրոպական խորհրդարանից պահանջել են.

• «խստորեն դատապարտել Ադրբեջանի՝ ընդդեմ Լեռնային Ղարաբաղի (Արցախի) Հանրապետության և վերջինիս բնակչության իրականացրած վայրագությունները և պատերազմական հանցագործությունները,
• խստորեն դատապարտել Թուրքիայի և Իսլամական համագործակցություն կազմակերպության կոչերը ուղղված Ադրբեջանին, որով նրանք հորդորում են վերջինիս շարունակել ռազմական ագրեսիան ընդդեմ Լեռնային Ղարաբաղի (Արցախի) Հանրապետության,
• վերահաստատել, որ հակամարտության կարգավորման միակ ընդունելի ճանապարհը խաղաղ բանակցություններն են և
• կոչ անել ԵԱՀԿ Մինսկի խմբին վերականգնել Լեռնային Ղարաբաղի (Արցախի) Հանրապետության կարգավիճակը որպես բանակցությունների լիիրավ կողմ»,- ասված է փաստաթղթում:

 

Հայաստանի եվրոպացի բարեկամներ (ЕuFoA) միջազգային կազմակերպությունը հպարտ է այս նախաձեռնության մասը լինելու համար և պատիվ ունի փոխանցելու այս կոչը Եվրախորհրդարանի պատգամավորներին՝ ապրիլի 12-ին կայանալիք Լեռնային Ղարաբաղի իրավիճակի մասին լսումներին ընդառաջ։
«Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի Հանրապետության հասարակական կազմակերպությունների, զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների և ազգային փոքրամասնությունների համատեղ կոչն ուղղված Եվրոպական խորհրդարանին» փաստաթուղթը՝ ամբողջական տեքստով և ստորագրած կազմակերպությունների ցանկով հասանելի է այստեղ:

 

Թարմացում՝ ս. թ. ապրիլի 12-ին ևս 32 կազմակերպություն միացան կոչին http://bit.ly/1T1CwFF

Լրաթերթ

Բաժանորդագրվեք մեր լրաթերթին նորությունները էլ. փոստին ստանալու համար:

Արխիվ

Մարտի 2024
MO TU WE TH FR SA SU
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031